Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը շատ է ցավում թիմակից Լուկա Մոդրիչի համար: Վերջինս վնասվածքի պատճառով բաց է թողնելու մի քանի շաբաթ:
«Մոդրիչի վնասվածքը մեզ համար ծանր հարված է: Ընթացիկ մրաշրջանում նա մասնակցել է գրեթե բոլոր խաղերին և լավ մարզավիճակում էր: Չգիտեմ` երբ նա շարք կվերադառնա, բայց մեզ համար սա շատ նորություն էր»,-Կրոսի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի` Իտալիա-Խորվաթիա (1:1) հանդիպման ժամանակ: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ խորվաթ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերդառնա ամենաշուտը մեկ ամիս անց: