Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն իր կարծիքն է արտահայտել հայրենակցի` «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստներից Նեյմարի մասին: Ըստ Ռոմարիոյի` Նեյմարը կարող է գերազանցել ակումբային թիմակից Լիոնել Մեսսիին:
-Նեյմարն ամեն ինչ ունի Մեսսիից լավ ֆուտբոլիստ դառնալու համար: Լիոնելն արդեն իր հետքն է թողել պատմության մեջ, իսկ Նեյմարը կարող է ավելի մեծ քայլ կատարել: Հնարավոր է` Մեսսին այլևս չկարողանա հաջողության հասնել աշխարհի առաջնություններում, իսկ Նեյմարը 2-3 հնարավորություն կունենա: Գուցե Նեյմարը հավաքականում խփած գոլերի քանակով անգամ ինձ շրջանցի, բայց ամեն դեպքում ոչ ոք չի համեմատվի Ռոմարիոյի հետ,-ասել է Ռոմարիոն:
Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 70 խաղում Ռոմարիոն խփել է 55 գոլ, իսկ 22-ամյա Նեյմարը 58 հանդիպման ընթացքում աչքի է ընկել 40 գոլով: