666-ի «քաղաքականությունը» կաշխատի՞
ՔաղաքականԱբովյան քաղաքի ընտրությունների ժամանակ տպավորություն էր, որ ընտրություններում ոչ թե 5, այլ՝ 6 թեկնածու կար։
6-րդը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էր, որը 6 երգ գիտեր, 6-ն էլ ախրանիկների ասպատակության մասին։ 6, 6, 6․ պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։
Շատ դեպքերում քաղաքական տեխնոլոգիաներում կիրառվում են նաև իրավիճակի պարզեցման քաղաքական տեխնոլոգիաներ` դաշտը սևերի, սպիտակների, չարի, բարու, սպիտակների ու կարմիրների բաժանելու տեսքով։
Օրինակ՝ 80-ական թվականներին, ԱՄՆ նախագահ Ռեյգանը դաշտը բաժանում էր չարիքի կայսրության և բարու թագավորության, կամ, օրինակ, երևանյան ընտրություններում, գուցե ենթագիտակցորեն, բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դաշտը բաժանեց սևերի ու սպիտակների։
Շարունակելով քաղաքական դավադրությունների քաղաքականությունը, փաստորեն, Աբովյանում էլ ցայտուն կերպով նշմարելի էր 6-երի քաղաքականությունը։
Իսկ թե որքանով այն արդյունք կտա, ցույց կտա ժամանակը։ Այսինքն, հետաքրքիր է, թե առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում՝ Հայաստանում, կաշխատի՞ արդյոք այս նորմը, թե՞ քաղաքական կյանքը կգնա այն հունով, որով ցանկանում է ժողովուրդը։