Արևմտյան Հայաստանը պատրաստ է համագործակցել Արցախի Հանրապետության հետ
ՔաղաքականԱրևմտյան Հայաստանի Խորուրդարանի պատգամավոր Սիմոն Դարոնյանն անդրադառնալով Արցախի «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր նման սպասված իրադարձությանը մասնակցելը:
«Այո, ինչպես այսօր և ինչպես պատմությունը ցույց տվեց, մեր ապագան հղոր կլինի միայն և միայն մեր միության դեպքում: Ուսի, ես ողջունում եմ այն շարժումը, որն ուզում է միավորել Արևմտյան և Արևելյան Հայաստանները:
Այս միավորման համար մենք պետք է ունենանք ուժեղ Արցախ, հիշելով, որ ամեն ինչ սկսվեց Արցախում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի Պետության վերակառուցումը:
Այն սկիզբ առավ 2004 թ. դեկտեմբերի 17-ին, Շուշիում և շարունակվում է մինչ օրս: Արևմտյան Հայաստանը պատրաստ է համագործակցել Արցախի Հանրապետության հետ, հանուն մեր ապագայի»,- նշել է Ս. Դարոնյանը: