Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Հավակնորդ են ոչ միայն Հայաստանը կամ Վրաստանը, այլ նաև Սուրբ Աթոռը

regnum.ru-ն «Ո՞ւմ բաժին կընկնի Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգությունը. Դավիթ Գերեջի վանական համալիրի շուրջ ծագած սկանդալը շարունակում է զարգանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Բաքու կատարելիք իր այցի նախօրեին նույնպես որոշել է իր ներդրումը ունենալ Դավիթ Գերեջի վանական համալիրի շուրջ ծագած գործընթացում: Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցաբերել է «մասնավոր նախաձեռնություն» և իրագործել է այն այս տարվա փետրվարին Բաքու կատարած իր այցի ընթացքում՝ հայտարարելով, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտություն է լուծել Ադրբեջանի հետ վիճելի սահմանների հարցերը և մասնավորապես Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելիության հարցը: Ըստ Կոբախիձեի, «դրա համար որևէ հիմք չկար», և ընդամենը սա օգտագործվել էր Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնելու համար: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին կտրուկ դեմ է նման եզրակացությանը: Ըստ նրա, երբ նախագահը այցելում է որևէ երկիր, նրան ներկայացվում է այցի թեմատիկան, այսինքն՝ նյութեր այն մասին, թե ինչ խոսել և ինչ թեմաներից, ներառյալ, թե ինչին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ստացվում է, որ, փաստորեն, ճանաչվում է այն փաստը, որ վանական համալիրի խնդիրը նախապես մշակվել է դիվանագետների կողմից, և Զուրաբիշվիլին հենց դա էլ ներկայացրել է: Բայց հարցը միայն դա չէ: Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Խաթիա Մոիսցրափիշվիլիի խոսքերով, «երկու տարբեր խնդիրներ են խառնվել իրար, և դրանցից մեկը կապված է Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցի հետ, իսկ մյուսը` Դավիթ Գարեջի կատարած այցի հետ»:

Հայտնի է դարձալ, որ Զուրաբիշվիլին այնտեղ է տարել հեղինակավոր Europa Nostra կազմակերպության մասնագետների, որոնք պետք է ոչ միայն բնութագրեին այդ պատմական հուշարձանը, այլ նաև որոշեին, թե ինչքանով է պաշտպանված այն և արդյոք որմնանկարները օգնության կարիք ունեն: Արդյունքում Europa Nostra- ն հայտարարել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրը արժեքավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Ընդ որում, օտարերկրյա փորձագետների եզրակացությունները հիմնականում տարբերվում են ադրբեջանցի պատմաբանների այն պնդումներից, որ այդ հուշարձանը պատկանում է տասներորդ դարի սկզբի Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը: 

Ավելին, նրանք նշել են, որ «հրատապ միջամտությունը և վերականգնողական աշխատանքները պարզապես անհրաժեշտ են հուշարձանի գոյատևման համար»: Հիշեցնենք, որ Europa Nostra- ն համաեվրոպական ասոցիացիաների միավորում է, որի նպատակն է մասսայականացնել և պաշտպանել Եվրոպայի մշակութային ժառանգությունը և բնական միջավայրը: Հաագայում գտնվող այս միավորումը բաղկացած է 45 եվրոպական երկրներում գործող 250 ոչ կառավարական կազմակերպություններից: Դավիթ Գարեջի համալիրը ընդգրկված է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում: Ադրբեջանցի մասնագետները այն համարում են «նորակառույց», և արդյունքում ստացվում է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրը ոչ միայն տարածքային վեճի տեսքով է: 1996 թվականից ի վեր Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են սահմանը հստակեցնելու աշխատանքների գրեթե 70% -ը, սակայն 2007 թվականից ի վեր սահմանների դելիմիտացիայի գործընթացում խոչընդոտներ են ծագել, և ամենացավոտ հարցերից մեկն էլ հենց այն վանական համալիրի տարածքն է, որի վերաբերյալ վեճն էլ Զուրաբիշվիլին «եվրոպական դատարան է հասցրել»: Փորձագետներն ու վերլուծաբանները դեռևս գլուխ են կոտրում այն հարցի վրա, թե ինչո՞ւ է Զուրաբիշվիլին խառնվել այս գործին, և ինչո՞ւ այս խնդիրը Վրաստանում արագորեն քաղաքականացվում է, որի արդյունքում էլ սկսվում է արծարծվել «Ադրբեջանի օկուպացիա» թեման: Այս ամբողջ պատմությանը ուշադրության է արժանացրել նաև իտալական կաթոլիկ պորտալ AsiaNews- ը: Ըստ հրապարակման, ադրբեջանցի գիտնականները, Դավիթ Գարեջին վերագրելով Կովկասյան Ալբանիային՝ այն կոչում են Կեշիկչիդագ և նշում, որ Վրաստանը դրա հետ կապ չունի, Կովկասի Ալբանիայի օրինական ժառանգորդը Բաքուն է, այնինչ վրացիների համար այս տեսակետը գիտական չէ: Ամենաբացատրելին կարող էր լինել այն, որ Զուրաբիշվիլին որոշել է հաճոյանալ վրաց Ուղղափառ եկեղեցուն: Բայց, այնուամենայնիվ, պատրիարք Իլ յա Երկրորդը կոչ է արել հրաժարվել զանգվածային բողոքի ակցիաներից: Բացի այդ, նրա կոչը պարունակում է կարևորագույն նրբերանգներ. «Եկեղեցին դեռևս չի մասնակցում քննարկումներին», «կոչ է հնչել Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին` արդարություն հաստատելու համար ինտենսիվ երկխոսություն վարելու», ինչպես նաև «մեկ այլ ուժ ուզում է շատ լուրջ խնդիրներ ստեղծել, որոնք, ցավոք, աջակցություն են ստանում մեկ այլ երկրում և պետք չէ հեշտությամբ ենթարկվել սադրանքների»: Վրաց Ուղղափառ եկեղեցու ղեկավարը չի մանրամասնել, թե որոնք են «այդ ուժերը»: Այս կապակցությամբ որոշ անդրկովկասյան քաղաքագետներ շտապել են տեսնել «ռուսական հետք»: Սակայն Մոսկվան չի մեկնաբանում իրավիճակը: Փաստորեն, պարզվում է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը զուտ գիտական հարցի քննարկումից, կարծես թե, վերածվում է ժամանակակից քաղաքական հարցի՝ իրենից ինչ էր ներկայացնում քրիստոնեական Կովկասյան Ալբանիան: Հասկանալի է, որ Ադրբեջանը երբեք «չի տա» Կովկասյան Ալբանիան հայերին և Հայ Առաքելական եկեղեցուն: Այնուամենայնիվ, կա նաև պատճառ, որ «կովկասյան ալբանացիները» չտրվեն «ուղղափառ Վրաստանին»: Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցին չեզոք կերպով ցույց է տալիս, որ «քրիստոնեությունը արդեն իսկ հայտնվել էր ներկայիս Ադրբեջանի հողերում դեռևս առաջին դարերում, երբ Երուսաղեմից և Սիրիայից առաջին քրիստոնյա քարոզիչները սկսել են ժամանել Կովկասյան Ալբանիա», և հետագայում այդ հողերում հայտնվել են առաջին քրիստոնեական համայնքները: Թվում է, թե Բաքվի քաղաքական հայեցակարգը գծագրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կենսագիր Գրահամ Վիլսոնի վարկածի մեջ, որտեղ նա հայտարարում է, որ 4-րդ դարում ապրած Կովկասյան Ալբանիայի թագավոր Ուրնայիրը «օգնել է ստեղծել անկախ ալբանական եկեղեցի, որը ուղղակիորեն ենթարկվել է Վատիկանում գտնվող Հռոմի պապին»: Եթե այդպես է, ուրեմն պարզվում է, որ Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության հավակնորդն են ոչ միայն Հայաստանը կամ Վրաստանը, այլ նաև Սուրբ Աթոռը: Հետաքրքիր է, թե ում է նա վստահելու այդ ժառանգությունը:

Կամո Խաչիկյան

Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ Գևորգյան