Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ» Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ» «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Այս ինքնաթիռն անհետացել էր 1955 թվականին, իսկ 37 տարի անց վայրէջք կատարեց. տեսեք, թե ինչպես տեղ ունեցավ ամեն ինչ (լուսանկարներ)

TV

Չարթերային DC-4 ինքնաթիռը 1992թ. 57 ուղևորներով վայրէջք կատարեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանում… Իսկ այժմ ուշադրություն. այդ ինքնաթիռն անհետացել էր Նյու Յորքից Մայամի չվերթ կատարելիս վայրէջքից 37 տարի առաջ: Սակայն մի քանի րոպե էլ չանցած՝ ուրվական ինքնաթիռը կրկին օդ բարձրացավ ու կորավ ամպերի մեջ: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև օդաչուի ու դիսպետչերի երկխոսության ձայնագրությունը հանդիսանում են անհերքելի վկայություն առ այն, որ այս պատմությունը մտացածին չէ:

«Օդանավակայանի վերահսկող ծառայության աշխատակիցների ցուցմունքները, համաձայն որոնց՝ նրանք ականատես են եղել այս միջադեպին, ըստ էության՝ համընկնում են միմյանց հետ»,- հայտարարել է երկրի քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը: Սակայն, ըստ փոխնախարարի, վճռորոշ դեր ունեցավ 1955թ. փոքրիկ օրացույցը, որը DC-4-ի օդաչուն գցել էր թռիչքուղու վրա օդ բարձրանալուց վայրկյաններ առաջ:

«Ես տեսել եմ ինքնաթիռը, լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը, բայց մինչև հիմա ինքս չեմ կարողանում հավատալ այս ամենին: Ինքնաթիռի մեջ գտնվող մարդիկ հավատացած էին, որ 1955 թվականն է, և իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Բայց դա այդպես չէ: Աստված գիտե, թե որտեղ են գտնվել նրանք այդ ողջ ընթացքում», – ասել է թռիչքների վերահսկողության աշտարակում այդ օրը գտնված Հուան Դե լա Կորտեն:

Դե լա Կորտեի ու այլ դիսպետչերների պնդմամբ՝ նրանք հասկացան, որ ինչ-որ գերբնական բան է կատարվում այն ժամանակ, երբ անսպասելիորեն օդանավակայանին սկսեց մոտենալ պտուտակավոր մի ինքնաթիռ, որը չէր երևում ռադարների վրա: Նա պատմել է հետևյալը.

«Մենք տեսնում էինք ինքնաթիռը մեր աչքերով, բայց ռադարի վրա որևէ նշաններ չկային: Մենք խնդրեցինք օդաչուին հայտնել իր ով լինելը, և նա ռադիոյով հարցրեց մեզ. «Որտե՞ղ ենք մենք գտնվում»: Նրա ձայնը վախվորած ու անվստահ էր, բայց վերջապես նա ասաց, որ չարթերային 914-րդ չվերթն է, որը Նյու Յորքից Մայամի է տեղափոխում 57 ուղևորների և 4 հոգանոց անձնակազմի: Այս խոսքերից հետո քար լռություն տիրեց, որովհետև բոլորն ապշած էին: Բանն այն է, որ օդաչուի հայտարարած ժամանման վայրը՝ Մայամին, գտնվում էր Կարակասից… 1800 կիլոմետր հեռավորության վրա:

Ես պատասխանեցի օդաչուին. «Սա Կարակասն է, Վենեսուելա… Հարավային Ամերիկա», իսկ հետո հարցրի. «Դուք օգնության կարիք ունե՞ք»: Պատասխան չկար, ու ես ինքնաթիռի համար վայրէջքի միջանցք բացեցի:

Վայրէջքն անթերի էր: Հենց այդ պահին էլ սկսեցի մտածել, որ ամեն ինչ նորմալ է, ու հանկարծ լսեցի, թե ինչպես է օդաչուն երկրորդ օդաչուին բացականչում. «Հիսուս Քրիստոս, Ջիմմի՛, այս ի՞նչ է, գրողը տանի»: Նրանք նայում էին ռեակտիվ ինքնաթիռին, ու իրենց արձագանքն այնպիսին էր, ասես տիեզերանավ են տեսել:

Դե լա Կորտեի խոսքերով՝ օդաչուն հաղորդել էր, որ կարգացուցակի համաձայն՝ նա պետք է վայրէջք կատարեր Մայամիի օդանավակայանում՝ 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան՝ ժամը 9:55:

Հետո ես լսեցի, թե ինչպես նա ասեց. «Այստեղ ինչ-որ բան այն չէ»: Ես ռադիոկապով կապվեցի նրա հետ. «Կապիտա՛ն, սա Կարակասի միջազգային օդանավակակայանն է: Այսօր 1992 թվականի մայիսի 21-ն է»: Նա բացականչեց. «Աստված իմ»: Լսվում էր, թե ինչ ծանր է նա շնչում: Ես փորձեցի հանգստացնել նրան՝ ասելով, որ նրանց արդեն մոտենում է ցամաքային ծառայությունների թիմը: Երբ թիմն ու լիցքավորող մեքենան մոտեցան ինքնաթիռին, օդաչուն սկսեց գոռալ. «Ո՛չ, մի՛ մոտեցեք: Մենք թռչում ենք այստեղից»: Հետագայում ինքնաթիռին մոտեցած աշխատակիցները պատմում էին, որ տեսել էին ուղևորների դեմքերը, ովքեր, իլյումինատորներին սեղմված, հետևում էին այս ամենին: Օդաչուն բացեց իր պատուհանը և ձեռքով արեց, որպեսզի նրանք հեռանան:

Նրա ձեռքում ինչ-որ թղթապանակ կար: Ըստ ամենայնի՝ հենց դրա միջից էլ ընկել էր օրացույցը, որը միայն հետո գտանք:

«Օդաչուն գործարկեց շարժիչներն ու օդ բարձրացրեց ինքնաթիռը»,- պատմել է դիսպետչերը:

Վենեսուելայի իշխանությունները բռնագրավել են ռադիոհաղորդագրությունների ձայնագրությունները, ցուցմունքները, ինչպես նաև օդաչուի օրացույցը, բայց միջադեպի հետաքննությունն առ այսօր ոչ մի հոդաբաշխ պատասխան չի տվել այս առեղծվածային իրադարձություններին։

Ամբողջական նյութը՝  այստեղ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը