Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Միջատների դաժան պատերազմներ. նրանք նաև կրակում են

Մենք գիտենք, որ...

Հասարակական կենսաձևն ու բանակային կազմավորումներով պատերազմելը, ինքնազոհությունը, կրակելը և այլն, բնորոշ են միայն մարդկանց։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ գոյություն ունեն սոցիալապես կազմակերպված այնպիսի կենդանի օրգանիզմներ, որոնց վարքը շատ նման է մարդկային հասարակության կյանքին, և այդ արարածներն էլ են մշտապես պատերազմների մեջ։ Նման կյանք են վարում կրետները, մրջյունները, մեղուները, տերմիտները և այլ բազմաթիվ միջատներ։ Սրանք այն արարածներն են, որոնց համայնքում լինում է կոնկրետ աշխատանքի բաժանում՝ կան աշխատավորներ, կան զինվորներ, կա թագուհի և կան այլ մասնագիտության տեր առանձնյակներ, օրինակ՝ մեղուների մոտ թագուհուն սպասարկողներ, մրջյունների մոտ, այսպես ասած, անասնապահներ՝ լվիճներ աճեցնողներ, և այլն։ Գաղութներով ապրող այս միջատներից ամենահետաքրքիր կենսակերպը ունեն տերմիտները։ Տերմիտները (Isoptera) պատկանում են միջատների կարգին։

Մոտ են խավարասերներին և աղոթարարներին։ Տերմիտներին բնորոշ է հասարակական կենսաձևը և միևնույն տեսակի սահմաններում տարբեր «անհատների» բազմակերպությունը (սեռական և «կաստայական» բազմաձևություն)։ Նրանք ապրում են մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն միավորից բաղկացած համայնքներով, գետնափոր կամ վերգետնյա, մինչև 15 մ բարձրությամբ (որոշ արևադարձային տեսակներ) տերմիտաբներում։ Համայնքը կազմված է լինում էգից, արուից («թագավորական զույգ»), ապաճած սեռական գեղձերով երկսեռ խոշոր ու մանր «զինվորներից» և «աշխատավորներից»։

Աշխատավոր «անհատները» համայնքին ապահովում են սննդով և բույն են պատրաստում։ «Զինվորները» կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Աշխատավոր տերմիտների մարմնի երկարությունը 2-15 մմ է, «զինվորներինը»՝ մինչև 20 մմ։ Համայնքում զինվորների թիվը կարող է տարբեր լինել, սովորաբար դա համայնքի բնակիչների մի քանի տոկոսն է կազմում, չնայած կան տերմիտների տեսակներ, որտեղ զիվորներն անգամ համայնքի մեկ երրորդն են կազմում։ Զինվոր տերմիտները իրենցից ներկայացնում են որոշակի կաստա, նրանք չեն աշխատում, բայց պաշտպանում են տերմիտաբույնը թշնամիներից, հիմնականում՝ մրջյուններից։ Սրանց որոշ տեսակներ այնպիսի խոշորացած ծնոտներ ունեն, որ ունակ չեն անգամ առանց կողմնակի օգնության սնվել, այսինքն աշխատավոր տերմիտները նրանց նաև կերակրում են։

Տրոպիկական երկրներում բնակվող ռնգեղջյուր-տերմիտների զինվորները ունակ են անգամ «կրակել»։ Նրանք իրենց գլխի վրա ունեն հատուկ ելուն, որի միջոցով էլ թշնամու վրա կրակում են հատուկ պաշտպանիչ հեղուկով։ Որոշ տերմիտների տեսակների զինվորների մոտ խիստ զարգանում է թքագեղձը, ընդ որում՝ այդ թքագեղձով նա թունավոր հեղուկ է կրակում հակառակորդի վրա։ Հեղուկը դուրս է ժայթքում զինվորի գլխի վրա գտնվող հատուկ խողովակով, որը կոչվում է ֆոնտանելլա (դիմային անցք)։ Ծառաբներում համայնքներ ստեղծող տերմիտների զինվորներից որոշները հատուկ մեծ գլուխ ունեն, այնքան մեծ, որ հակառակորդի հարձակման դեպքում նրանք իրենց գլխով փակում են մանր մուտքերը՝ անհնար դարձնելով հակառակորդների ներթափանցումը բույն։ Իսկ եթե մուտքը շատ մեծ է, կամ հակառակորդը ինքն է հարձակման համար մուտք փորել, այդ դեպքում զինվորները կարծես թե շարք՝ ֆալանգա են կազմում և, իրենց շարքերով փակելով մուտքը, կատաղի կռիվ տալիս, իսկ այդ ժամանակ աշխատավոր տերմիտները նրանց թիկունքում մուտքը փակելու շինարարություն են իրականացնում։ 

Պարզ է, որ այս դեպքում ամբողջ ֆալանգան դատապարտված է կործանման, քանի որ բույն մտնելու հնարավորություն նրանք արդեն չեն ունենում։

Տերմիտների որոշ տեսակների մոտ ոչ էֆեկտիվ աշխատող կամ արդեն ծեր տերմիտների մարմնի վրա հաճախ առաջանում է տոքսիկ նյութերով լցված գոյացություն՝ «ուսապարկ», որը վտանգի առկայության դեպքում «պայթում» է ՝ մահաբեր նյութեր սփռելով թշնամիների վրա։ Նմանապես որոշ տերմիտ-զինվորների մոտ, որոնք կրակում են ֆոնտանելլաներից, այդ անցքը փակվում է, և արդյունքում պայթում է տերմիտի գլուխը՝ վնասելով հակառակորդին։ Սրա գիտական անվանումը սուիցիդալ ալտրուիզմ է, իսկ այդ տերմիտները կոչվում են «կամիկաձե-տերմիտներ»։ Երևի թե այս ինքնազոհներին կարելի է կոչել նաև մահապարտ-ահաբեկիչներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր Իսրայելյան