Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն չի ընդունում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հասցեին հնչող քննադատությունը:
«Ինձ համար ցավալի է քննադատություն լսելը և ոչ միայն Լիոնել Մեսսիի հասցեին ուղղված: Ցավալի է, երբ քննադատում են պրոֆեսիոնալներին: Նրանց, ովքեր այդքան աշխատում են և ամեն ինչ տալիս են թիմին: Իսկ Մեսսիին առնչվող ամեն ինչ մեծ արձագանք է ստանում:
Այս տարիների ընթացքում շատ տղաների են քննադատել, և ես խոսում եմ ոչ միայն սպորտային քննադատության մասին: Թվում է` մեր միակ պարտականությունը հաղթելն է»,-Մասկերանոյի խոսքը մեջբերել է «Goal»-ը: