Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ


Էլեկտ­րո­նա­յին գո­վազ­դա­յին վա­հա­նակ­նե­րը պետք է աշ­խա­տեն մին­չև ժա­մը 23:00-ն. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայրաքաղաքի ամենատարբեր հատվածներում տեղադրված են գովազդային վահանակներ: Էլեկտրոնային էկրանները տեղադրվում են վերգետնյա անցումների վրա, մայթերի տարբեր հատվածներում:

«Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ Աջափնյակում՝ իրենց բնակելի շենքի մոտ գտնվող վերգետնյա անցման վրա տեղադրված մեծ էկրանի լուսավորությունը խանգարում է շենքի բնակիչներին, հատկապես՝ երեկոյան ժամերին: Էլեկտրոնային էկրանների, շենքերից դրանց հեռավորության, լուսավորության չափորոշիչների մասին «Փաստը» մի քանի հարցադրում է ուղղել Երևանի քաղաքապետարանին:

Նախ հետաքրքրվել ենք՝ փողոցներում, վերգետնյա անցումների վրա տեղադրվող էկրանները վարչական շրջանների՞, թե՞ Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: Քաղաքապետարանից պատասխանել են, որ թե՛ իրենք, թե՛ վարչական շրջանների աշխատակազմերը գովազդային վահանակներ չեն տնօրինում:

Հարցրել էինք՝ բնակելի շենքերից որքա՞ն հեռավորության վրա պետք է տեղադրվեն էլեկտրոնային էկրանները: Տեղեկանում ենք, որ դրանց տեղադրման չափորոշիչները սահմանված են Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի № 37-ն որոշման 42-րդ կետով, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի, վերարտադրվող պատկերի մակերեսով»: 

Նշենք, որ Երևանում գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները:

Գովազդ, գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, ում աշխատակազմը գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում պարզում է դրանց համապատասխանությունը պահանջներին:

Համապատասխանության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, անհրաժեշտության դեպքում նաև մի շարք հարցերի քննարկման համար:

Այնուհետև վարչությունը տալիս է գովազդը տեղադրելու համաձայնություն կամ մերժում այն: Օրինակ, էլեկտրոնային էկրաններ տեղադրելու թույլտվություն տրամադրելիս վարչությունը հաշվի է առնում մի շարք չափորոշիչներ, այդ թվում՝ դրանք կխանգարե՞ն հարակից շենքերի բնակիչներին, հետիոտներին, երթևեկությանը և այլն:

Ավագանու № 37 որոշման 33-րդ կետի առաջին մասը հստակ սահմանում է, որ գովազդ չի թույլատրվում տեղադրել բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի, այդ թվում՝ տատանվող աղբյուր:

Նույն որոշման 32-րդ կետն էլ սահմանում է, որ գովազդի միջոցները չպետք է խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա, առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող) և այլն:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային էկրանների լուսավորության չափորոշիչներին, ապա այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 1996 թվականի «ՀՀ շինարարական նորմեր, արհեստական և բնական լուսավորում» № 82 հրամանի «Ճարտարապետական, ցուցափեղկային և գովազդային լուսավորման բաժին» 6.58 կետով, որը սահմանում է էլեկտրոնային գովազդային վահանակների առավելագույն պայծառության թույլատրելի արժեքները:

Դրանց լուսավորության պայծառությունը կախված է գովազդային օբյեկտի մակերեսից, փողոցների և հրապարակների տեսակից:

Հավելենք նաև, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ էլեկտրոնային գովազդային վահանակների աշխատանքային ժամերը սահմանափակված են մինչև 23:00-ն: Երևանում գովազդի տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը, ուստի կարծում ենք, որ էկրանների հետ առաջացած խնդիրների վերաբերյալ մեր համաքաղաքացիները կարող են ահազանգել վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետի աշխատակազմերին:

Հ. Գ. Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվել է վերգետնյա և ստորգետնյա անցումների, ինչպես նաև կամուրջների և ուղեանցների (թունելների) ճակատային հատվածներում տեղադրված անօրինական գովազդների ապամոնտաժումը:

Գույքագրված թվով 13 գովազդային պաստառներից 7-ն ապամոնտաժվել է: Առաջիկայում կապամոնտաժվեն նաև մյուս պաստառները:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԻշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան