Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


«Արդեն սովորել եմ, որ մարդիկ ինձ տեսնում են ու զարմանալով ասում` Լիդուշիկն այդքան մե՞ծ է». Լիդուշիկը` կերպարային փոփոխության ու երեխաներից չհրաժարվելու մասին

Չնայած ամռանը նա կդառնա 20 տարեկան, մանկական միջոցառումներն առանց իրեն չեն անցնում. Լիդուշիկն այսօր էլ մանկական միջոցառումների սպասված հյուրն է, դրանից չի սրտնեղում, ծիծաղելով ասում է, որ արդեն սովոր է, որ մարդիկ չեն հավատալու իր տարիքին, նույնիսկ համակերպվել է, որ մինչև 50 տարեկան իրեն փոքր են ընկալելու։)

Այնուամենայնիվ, առջևում կերպարային փոփոխությունն է։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է գործունեության այս փուլի ու սպասվող փոփոխությունների մասին։

Մինչև այս Լիդուշիկը փորձեր արեց ներկայանալ նաև որպես երիտասարդ երգչուհի, սակայն այդ քայլերը վերջնական չէին։ Սիրո մասին երգին հաջորդում էր երգ, որն ավելի շատ փոքրիկներին կհետաքրքրի։ Լիդուշիկը խոստանում է` այս տարի կլինի իր նոր կերպարային մուտքը ոլորտ, առջևում այդ ուղղությամբ ավելի հստակ քայլեր կան։

«Շուտով կթողարկի նոր տեսահոլովակ, որտեղ ակնհայտ կլինի իմ կերպարային փոփոխությունը։  Նոր ստեղծագործությունը պարային երգ է, որի տեսահոլովակն էլ պարային կլինի։ Մեկ այլ երգ էլ ունեմ` սիրո մասին, կոչվում է «Սիրահարվել եմ»,  այս անգամ ոչ թե հեքիաթային, այլ լուրջ սիրո մասին է։ Կարծում եմ` դա էլ ազդակ կլինի, որ ես արդեն մեծացել եմ»,– ասաց երգչուհին։

Այնուամենայնիվ, մարդկանց ենթագիտակցության մեջ Լիդուշիկը մնացել է որպես փոքրիկ երգչուհի։ Նրանից հետաքրքրվեցինք` մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընկալվել։

«Չեմ կարծում, որ չընդունվելու խնդիր կլինի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը,– ասաց նա, միաժամանակ, ծիծաղելով հավելեց,– ինձ բոլորը փոքր են ընկալում։ Ասպարեզի ընկերներս էլ ինձ դեռ երեխա են համարում, ասում եմ` ես արդեն մեծացել եմ։ Մինչև հիմա մարդիկ ինձ տեսնում են համալսարանում ու զարմանալով ասում` ինչու Լիդուշիկն այդքան մե՞ծ է։ Իրականում ես էլ ունեմ այդ հատկությունը` մեծանում եմ։ Ինձ համար նման արձագանքները սովորական են դարձել, չեմ սրտնեղում»։

Հունիսի 1-ը երգչուհու համար շատ հագեցած է լինելու. 3 համերգ ունի մեկ օրում, օրվա առաջին կեսին կլինի Գյումրիում, այնուհետև Երևանում։ «6 տարի առաջ ես հենց Գյումրուց սկսեցի իմ մենահամերգների շարքը, տարիներ անց` 20-ամյակիս շեմին կրկին համերգ եմ ունենալու իմ սիրելի Գյումրիում, ինչի համար շատ ուրախ եմ։

Նույն օրը երեկոյան փոքրիկ երգիչ Դավուլի հետ համերգ ունեմ «Դինամո» մարզադաշտում, այնուհետև ելույթ կունենամ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում։ Կարծում եմ` հունիսի 1–ն ինձ մոտ միշտ այդպիսին է լինելու, ես ուրախ եմ, որ մանուկների տոնին հնարավորություն ունեմ տարբեր համերգներ ունենալ։

Ինձ հաճելի է շփվել այդքան շատ երեխաների հետ, երգել նրանց համար, ուրախացնել նրանց։ Չեմ ուզում հրաժարվել երեխաներից»,– ասաց երգչուհին։

Մինչ նոր տեսահոլովակ ներկայացնելը Լիդուշիկը պատրաստվում է իր համար մեկ այլ կարևոր միջոցառման։ Հունիսի երկրորդ կեսին մեկնելու է Ֆրանսիա, որտեղ «Հայ դաս» վարժարանի և Արմինե Գաբրիելյանի «Կոլաժ» թատերախմբի հրավերով ներկայանալու է երաժշտական բեմադրությունների շրջանակում։ Լիդուշիկը կատարելու է մանկական երգերը, որոնցով ուղեկցվելու են բեմադրությունները։ Լինելու է ֆրանսիական 3 քաղաքում։

«Առաջին անգամ եմ լինելու Ֆրանսիայում։ Փարիզում լինելու ցանկությունս շատ մեծ էր։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու շփվել Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցների հետ։ Այս ներկայացումներն էլ շատ եմ կարևորում։ Կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայում մեր երգերը, լեզուն, ավանդույթները թատրոնի միջոցով պահպանելու համար»,– նկատեց երգչուհին։

Ամբողջական նյութը՝  այստեղ

 

Փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները