Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Դուք գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաաղմկոտ կենդանին

Մենք գիտենք, որ...

Ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում կենդանիներից ամենաբարձր ձայնն արձակում է կապույտ կետը, և դա հասկանալի է՝ հաշվի առնելով նրա հսկայական չափերը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կապույտ կետն էլ հենց հանդիսանում է ամենաաղմկոտ կենդանին:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ամենաուժեղ բնական աղմուկը բարձրացնում են մանր ծովախեցգետինների որոշ տեսակներ: Ծովի հատակին գտնվող նման «ծովախեցգետինների շերտը» այն միակ բնական աղմուկն է, որն ունակ է «կուրացնել» սուզանավի սոնարը՝ խլացնելով ակուստիկան ականջակալներում:

«Ծովախեցգետինների շերտի» վրա գտնվող հիդրոակուստիկան անլսելի է, քանի որ այդ մանր կենդանիները իրենց շարժումներով առաջացնում են մինչև 246 դեցիբել աղմուկ: Անգամ հաշվի առնելով այն, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում, ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկը հավասարվում է 160 դեցիբել աղմուկին օդում, այսինքն՝ այն ավելի ուժեղ աղմուկ է, քան առաջացնում է ռեակտիվ ինքնաթիռը վերելքի ժամանակ (140 դեցիբել): Որոշ հետազոտողներ գտնում են, որ այս աղմուկի ուժգնությունը համարժեք է այն աղմուկին, որը կարող էր առաջանալ, եթե երկրագնդի բոլոր բնակիչները սկսեին միաժամանակ թավայում կարտոֆիլ տապակել:

Մանր ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկի աղբյուրը հանդիսանում է նրանց տրիլլոնների՝ միակ ոչ ստանդարտ աքցանի միաժամանակյա շարժումը՝ փակելը: Նման ձայներ հանող մանր ծովախեցգետինների բազմաթիվ տեսակներ կան, իսկ ամենաշատը Alpheus և Synalpheus տեսակներն են , որոնք հանդիպում են արևադարձային և մերձարևադարձային օվկիանոսային ջրերի ոչ խորը հատվածներում: Հետաքրքիրն այն է, որ այս ձայնի առաջացումը ավելի բարդ մեխանիզմ ունի:

Հետազոտողների կատարած՝ 40 000 կադր վայրկյանում տեսանկարահանումը պարզել է, որ ձայնն առաջանում է ծավախեցգետնի աքցանի փակելուց 700 միլիվայրկյան անց: Ստացվում է, որ ձայն առաջացնում է ոչ թե աքցանի փակվելը, այլ, այսպես ասած, աքցանի մեջ գտնվող «պղպջակի պայթելու էֆեկտը», որը գիտականորեն կոչվում է «կավիտացիա»: Ինչպե՞ս է դա կատարվում: Աքցանի վերին ճյուղի ներքին մակերևույթին առկա է փոսիկ, որը աքցանը փակվելիս ճշգրտորեն նստում է ներքին ճյուղի համապատասխան մասում գտնվող բլրակին: Քանի որ աքցանը մեծ արագությամբ է փակվում, փոսիկի մեջ գտնվող ջուրը շթի տեսքով դուրս է հորդում: 

Ընդ որում, ջրի այդ շիթի արագությունը հսկայական է՝ մոտ 100 կիլոմետր/ժամ, որը և լրիվ բավարար է ջրային գոլորշու լայնացող պղպջակներ առաջացնելու համար: Իսկ երբ ջրի շթի շարժումը դանդաղում է, իսկ ճնշումը՝ ընկնում, պղպջակները պայթում են՝ անջատելով բարձր ջերմություն (մինչև 20000 աստիճան ըստ Ցելսիուսի), և, որպես արդյունք, առաջանում է ձայն և լույսի բռնկում: Նշենք, որ նման տիպի լույսի բռնկումը շատ հազվագյուտ երևույթ է և կոչվում է «ձայնալ յումինոսցենցիա», այսինքն՝ դա այն դեպքն է, երբ ուժեղ ձայնը գեներացնում է լույս:

Նշենք, որ մանր ծովախեցգետիններն այս աղմուկն արձակում են որսին խլացնելու համար, ինչպես նաև այս ձայնի միջոցով նրանք շփվում են և սեռական զուգընկեր գտնում: Բացի այն, որ այս աղմուկը շարքից հանում է նավերի ու սուզանավերի սոնարները, այն անգամ նավերի թիապտուտակների վրա քերծվածքներ է առաջացնում: Գիտնականները վերջերս պարզել են նաև մարդկությանը հայտնի բոլոր կենդանի արարածներից ամենաբարձր ձայներ արձակող կենդանուն՝ հաշվի առնելով նրա չափերի ու արձակած ձայնի հարաբերակցությունը: Պարզվել է, որ ամենաաղմկոտ կենդանիներն են Corixidae ընտանիքի միջատները, որոնց չափերը տատանվում են 1,5-15 մմ-ի սահմաններում: Երբ մասնագետներն առաջին անգամ լսել են այդ միջատների արձակած ձայները, կարծել են, թե աղմկողը խոշոր կենդանի է:

Հետազոտելով միջատներին՝ գիտնականները պարզել են, որ դրանց արձակած ձայնը կարող է ունենալ մինչև 99,2 դեցիբել հզորություն: Համեմատության համար նշենք, որ փղի արձակած առավելագույն ձայնը 117 դեցիբել է: Հետաքրքիր է, որ միջատներն այդպիսի ձայն են արձակում բեղմնավորման շրջանում՝ զուգընկերոջ ուշադրությունը գրավելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրել