Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել են Երևանի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումներ` Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ: Նոյեմբերի 4-ից մեկնարկած հանրային քննարկումների ընթացքում սահմանված ժամկետում որևէ գրավոր առաջարկություն տեղական տուրքեր վերաբերյալ չի ստացվել: Նոյեմբերի 18-ին կայացած հանրային բաց լսումների ընթացքում ներկայացվել է տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերի նախագծի համառոտ նկարագիրը, որից հետո մասնակիցները հնչեցրել են ընդհանուր բնույթի հարցեր: Տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերին վերաբերող առաջարկություններ և դիտողություններ չեն եղել, որոնց հիմա վրա էլ կարող են կատարվել նախագծի լրամշակումներ: Հանրային բաց լսումները համարվել են կայացած: Երևանի ավագանու Տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը: