Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հիմք չեմ տեսնում․ Ռուստամ Բադասյան
ՔաղաքականԴատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Այդ իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Արդարադատության նախարարությունը Քոչարյանի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմի ԲԴԽ-ին։
Հարցին, թե մայիսի 20-ին դատարանի մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետի կոչը բխո՞ւմ է Սահմանադրությունից, Բադասյանը խուսափողական պատասխան տվեց. «Ես Ազգային ժողովում արդեն խոսել եմ այդ մասին, ավելացնելու բան չունեմ, վարչապետն այդ առումով տվել է սպառիչ պատասխան»,-ասաց Բադասյանը։