Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է


ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդելու լրացուցիչ միջոցառումների ցանկի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման իրականացման շրջանակներում, ինչպես նաև «Տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է.

«Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի կողմին ջերմ ընդունելության և այսօրվա նիստի լավ կազմակերպման համար:

Աշխատանքը սկսելուց առաջ, ցանկանում եմ շնորհավորել մեր թանկագին Վալերի Անատոլի Սեմերիկովին իր առաջիկա հոբելյանի առթիվ՝ վաղը նա կդառնա 65 տարեկան, և մաղթել նրան քաջ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ աշխատանքում:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում են նաև կարճատև կանգ առնել Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա իրավիճակի և մեր կողմից իրականացվող ներքին քաղաքականության վրա: Մասնավորապես, ներկայումս մենք սկսել ենք դատական համակարգի բարեփոխումները: Գործերը բարեհաջող են ընթանում տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական կայունության կարևորագույն ցուցիչներից մեկը ազգային արժույթի՝ դրամի, կայունությունն է աշխարհի առաջատար արժույթների նկատմամբ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեում տնտեսական աճը սահմանվել էր 4.8%, իսկ գնաճը` 2.7% մակարդակում: Իսկ ինչպես գիտեք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Դա բարձրացրեց Հայաստանի տնտեսության կայունությունը, և 2018թ.տնտեսական աճը կազմեց 5.2%: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ի աճ է գրանցվել 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%:

Վերադառնալով ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցությանը՝ ուզում եմ ուրախությամբ նշել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի հասնելու փաստը: Այս պաշտոնում առաջադրվել է այստեղ ներկա Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, և մենք հույս ունենք, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից:

Հարգելի գործընկերներ,

Այսօր նեղ կազմով քննարկմանը ներկայացվել է մեր նիստերին քննարկվող ավանդական թեմաներից մեկը, քանի որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդիականությունը չի նվազում, չնայած ձեռնարկվող միջոցառումների և որոշ ուղղություններում ձեռք բերված դրական արդյունքների:

Միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության վտանգը կայանում է նրանում, որ դրանք, ըստ էության, սերտորեն կապված են այլ, չափազանց վտանգավոր քրեական դրսևորումների հետ, ինչպիսիք են, թմրանյութերի վաճառքը, անօրինական միգրացիան, թրաֆիքինգը, զենքի անօրեն շրջանառությունը, կիբերհանցագործությունը: Այդ չարիքի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի խնդրի բոլոր կողմերը:

Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր դեր է խաղում անհրաժեշտ ներքին օրենսդրական դաշտի ստեղծումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք նախատեսում է քրեական պատասխանատվություն ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման համար:

Մեր երկրի գործող Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս մենք սկսել ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը, որում այս հարցին նույնպես համապատասխան ուշադրություն կհատկացվի:

Ահաբեկչության դեմ պայքարի գործում մենք հատուկ կարևորություն ենք տալիս միջազգային համագործակցության ընդլայնմանը և խորացմանը, քանի որ առանց այդ բաղադրիչի, այսօր որևէ պետություն ի վիճակի չէ պայքարել այս չարիքի դեմ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է այդ ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին, ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեությանը: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ անդամ-երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, վերջերս իրականացվեց «Վարձկան» («Наемник») օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը:

Իրականացված միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, հայտնի պատճառներով, ավանդապես բացակայում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության համար սնող միջավայրը և բարենպաստ պայմանները:

Սակայն, սա մի կողմ քաշվելու և ձեռք բերվածից բավարարվելու առիթ չէ: Մենք կիսում ենք ՀԱՊԿ մեր գործընկերների մտահոգությունները, նաև հասկանալով, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից ամենամոտն է Մերձարևելյան տարածաշրջանին, մասնավորապես Սիրիայի և Իրաքի այն մասերին, որտեղ, չնայած հակաահաբեկչական պայքարում ձեռք բերված բացահայտ հաջողություններին, միջազգային ահաբեկչական ակտիվությունը դեռևս շատ բարձր է:

Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավականին բարդ և ոչ միասեռ տարածաշրջանում, որտեղ առկա են չկարգավորվող հակամարտություններ և անկայունության օջախներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ ժամանակակից աշխարհը դարձել է ավելի կապակցված, այն կառուցված է այնպես, որ երկարաժամկետ, հեռանկարային կտրվածքում ոչ-ոք չի կարող խուսափել գլոբալ գործընթացների և տենդենցների ազդեցությունից: Իսկ միջազգային ահաբեկչությունը գլոբալ գործոն է, որը ազդում է ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:

Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության չեզոքացումն է, այլ նաև այդ գործունեության հետևանքների վերացումը, ահաբեկիչների ձեռքից տուժած տարածքներում պայմանների ստեղծումը և կյանքի նորմալ ռիթմի հաստատումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը, ձգտելով իր համեստ ներդրումը կատարել միջազգային անվտանգության ապահովման մեջ, այս տարվա փետրվարին սիրիական Հալեպ քաղաք ուղարկեց 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ: Խմբի կազմի մեջ են մտնում հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելությունն աշխատում է համագործակցելով ռուսական կողմի հետ և նրա տեխնիկական աջակցության պայմաններում: Այս ամսվա սկզբին՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել հայկական հումանիտար առաքելության մասնագետների ռոտացիա և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում շարունակվում է:

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված պայմաններում մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ ձևաչափում ձեռնարկել պրակտիկ քայլեր, որոնք ուղղված կլինեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ուժեղացմանը՝ հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտու անմիաջական հարևանությունում տիրող իրավիճակը:

Այս գործում կարևոր դեր է խաղում նաև մեր քայլերի համակարգման մեխանիզմների կատարելագործումը՝ հաշվի առնելով զարգացող իրադարձությունների դինամիկան: Ամենակարևորը, այս ամենի համար մենք ունենք քաղաքական կամք և անհրաժեշտ նորմատիվ դաշտ, որի վրա մենք անընդհատ աշխատում ենք:

Այս տեսանկյունից, կարևոր դեր ունեն երկու փաստաթղթերը, որոնց մենք այսօր հավանություն տվեցինք, և որոնք ուղարկվելու են մեր երկրների ղեկավարներին հաստատման համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանին: Դրանք են՝ «Տաջիկա-աֆղանական սահմանում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ցանկը» և «ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական գործողությունների ծրագիրը՝ 2019-2021 թթ. ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման համար»:

Համապատասխան միջոցառումներ նախատեսվում են նաև «ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով կոնսուլտացիաների ծրագրում՝ 2019 թ. Երկրորդ կիսամյակ – 2020 թ. Առաջին կիսամյակ»: Այնպես որ, ՀԱՊԿ շրջանակներում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդման ուղղությամբ մեզ դեռ սպասվում է լայնածավալ համատեղ աշխատանք:

Ավարտելով ելույթս, հուսով եմ, որ մեր համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ մեր Կազմակերպությունը, ստեղծված բարդ պայմաններում, կկարողանա արդյունավետ հակազդել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, դրանով իսկ լուծելով ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն խնդիրը»:

Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ