Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՆԱԶԻԿ ԿՈՐՅՈՒՆԻ

ԳԻ­ԼԱ­ՍԸ ՀԱ­ՍԵԼ Է

–Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,ձա՛գ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս:

Զավակներին իրար գլխի հավաքելու համար մի օր գիլասն էր պատրվակ, մի օր հարիսան, մի օր էլ հանկարծակի «բարձրացած» ճնշումը... Մեզ իր տան շեմին տեսնում էր թե չէ, ճնշումը կարգավորվում էր, առույգանում, աչքերը զվարթանում էին, ու սկսվում էր եռուզեռը:

-Դե, վա՛զ տուր, էս դույլով մեկ գիլաս քաղիր, բե՛ր, լվանամ, կերե՛ք,- ասում էր ինձ՝ իր ծոցի պես տաք գորովանքով ճտացնելով բաց բդիկներիս...

Ու ես, դույլն առած, վարպետորեն մագլցում էի ծառն ու ճյուղից ճյուղ թռչում, իսկ տատս անհանգիստ աջ ու ձախ էր քայլում ծառի տակ

-Կամա՜ց, զգու՜յշ... ընկա՜ր, վա՜յ... հանգի՛ստ՝ չընկնես, տունս քանդես... Ինձ քաղածդ պետք չի, ցած եկ...

Ու ես զրնգուն ծիծաղում էի ու շարունակում նույն տեմպով գիլաս հավաքել:

Երբ նախօրոք իմանում էր, որ գնալու ենք, վերմակներն ու ներքնակներն արևին փռած էր լինում, դուռն ու լուսամուտները՝ բաց, գազօջախին էլ՝ ռեհան բուրող ջրալի ճաշ... Իսկ աչքերում՝ ճերմակ սպասում, իր մազերի նման ճեփ-ճերմակ սպասում...

Դարպասից ներս էինք մտնում, ու հայրս, պատշգամբի վերմակները տեսնելով, միանգամից գլխի էր ընկնում.

-Պահո՜, տատի «պատանդն» ենք էսօր... Ու մենք դեռ դռանը չհասած՝ տատս մանր քայլերով գալիս էր ընդառաջ.

-Մնու՞մ եք, չէ՞, գա՛ռս

Տո՛, բա ի՞նչ ենք անում, ա՛յ մեր,- ասում էր հորեղբայրս, ու տատիս բակը զնգզնգում էր մեր աղմուկից...

Տոն էր տատի տուն գնալու օրը...

Հետո երեխեքով բարձերն ու ծածկոցներն առնում էինք, վազում ծառերի տակ, հարմար տեղավորվում ու մեզնից մեկին ուղարկում էինք տատի վարունգի ածուները կողոպտելու: Էդ անգամ ես վախվորած մտա նոր ջրված մարգերի մեջ... ու փեշս լցրի մանր վարունգները՝ ծաղիկը դեռ քթին ու ցեխոտ... ու ավարս տատիս աչքից պահելով` վազ տվի երեխեքի մոտ: Մեկ էլ լսեմ տատիս ձայնը պատշգամբից.

-Լվացե՛ք, նոր կերեք, ա՛յ բալա...

Տատի տանը մեզ ամեն ինչ կարելի էր՝ ման գալ վարտիքով, ոտաբոբիկ, մազերն արձակած, փնթի-մնթի...

Հարսները եփեցին գիլասի մուրաբան, որ էլի մենք պիտի ուտեինք, զավակները հավաբնի դուռը նորոգեցին, մաքրեցին բակն ու ծաղկանոցը... Մեզ մնում էր երես առածի պես ճյուղից ճյուղ թռչել, վազ տալ հայաթով մեկ ու անլվա ուտել տատիս բանջարանոցի համեմն ու սամիթը... Իսկ տատս... Իսկ տատս գոհ ու ժպտուն հայացքով ռեհան բուրող ճաշը լցնում էր ափսեներն ու կանչում հացի...

–Գիլասը հասել է,- զանգ էր տալիս տատս,ձա՛գ ջան, գիլասը հասել է, ծտերն են ուտում, բա չե՞ք գալիս:

Արդեն մի քանի տարի է՝ տատիցս զանգ չենք ստանում... Առանց տատի զանգի գնում ենք, մենք մեր ձեռքով բացում ենք տատի տան դարպասը, ու բակից ռեհան բուրող ճաշի հոտը խուտուտ չի տալիս... Գնում ենք, քաղում ենք գիլասը, որ ծտերը չուտեն, բայց ծառի տակ անհանգիստ աջ ու ձախ քայլող տատս էլ չկա, որ վախենա, թե կընկնենք ու կքանդենք իր տունը...

 

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ՄԵՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ

Տե՛ր իմ Աստված, ինչո՞ւ է ինձ միշտ թվացել,

Թե երկնքում ես իմ հոգին եմ մոռացել:

Երբ քո կամքով իջել եմ այս երկրի հողին,

Որ սպանեմ մի օր Որդուդ չարչարողին:

Թվում է ինձ, երբ նայում եմ մութ երկնքին,

Աչքերը կախ՝ դեռ շրջում է իմ խենթ հոգին:

Շրջում է լուռ` խորքում պահած հազար վերքեր

Ու մի կարոտ, որ աշխարհում դեռ չեն երգել:

Այդ նա՛ է, նա՛, հույսը սրտիս դրած լսում,

Թե իր մասին այս աշխարհում ինչ են խոսում:

Ամեն անգամ, երբ հեռավոր ցավ եմ հիշում,

Թվում է, թե... ինձ երկնքից երգ են հուշում:

Ամեն գիշեր կախվում է նա հեռո՜ւ ամպից,

Իսկ ես այստեղ վեր եմ թռչում նույն սարսափից:

Խիղճս ճերմակ ու ոգեղեն թղթի առաջ` Իմ աչքերն են մութ երկնքին

նայում սառած:

Հոգիս մութի շշուկներից բառեր առնում,

Տալիս է ինձ ու երկինք է վերադառնում:

Հեռանում է նույն կարոտի անզուսպ լացով,

Որ լցրել է երակներս աղ ու հացով:

Ու ես գիտեմ` նույն կարոտն է թղթիս գծվում,

Բայց երգերս մութ երկնքում են ստեղծվում

Ստեղծվում են, երբ գիշերը ողջ աշխարհում

Մարդկանց հոգում խավարին է ապաշխարում:

Ու ամեն օր, երբ խավարն է իջնում հողին,

Հեռուներից ձայն է խառնվում սրտիս դողին:

Այդ հոգիս է, որ երկնքի տարերքն անշեջ

Տալիս է ինձ ու ցնցում է գիշերվա մեջ:

Ցնցում է ինձ, որ ինչքան էլ ձայնս լռի,

Ձեռքս մթնում երգով վառվող լույսեր փռի:

Որ ինչքան էլ սիրո լույսում մեղքեր գործեմ,

Խավարի մեջ նույն մեղքերից լույս ստեղծեմ:

Գուցե այս է իմ տարերքի գաղտնիքն հավետ,

Որ ես բախտի խաժամուժում դարձա պոետ:

Գուցե նա է կյանքում իբրև պոետ մեռնում,

Ում մատներից մեղքը մթնում երգ է դառնում:

Կամ գուցե ես մեղքերի մեջ շատ դառնացա,

Որ մեղքերից երգ ստեղծել կարողացա:

Կարողացա վայելքներում սիրաբանել,

Բայց խավարում երկնայինը փառաբանել:

Գուցե սա է, որ երկնքից իմ խենթ հոգին

Ուժ է տալիս դեռ աշխարհիկ իմ տարերքին:

Ուժ է տալիս, որ ինչքան էլ մեղքեր գործեմ,

Խավարի մեջ` խավարի դեմ

լույս ստեղծեմ:

Որ միշտ հիշեն, ովքեր պոետ են քարկոծում,

Որ պոետը սիրո ցավում մեղք չի գործում:

Ու ինչքան էլ կատարում է կամքը չարի,

Միևնույն է, չարն ատում է խենթ հանճարին:

Քանզի միշտ էլ չարիքին է երբ հարվածում,

Մեծ Պոետը երկնքից է երգ ստեղծում...

ՔԱՐԵ ՎԱՐԴ

Երբ նորից խաղաղվեն արշալույսներն այստեղ,

Երբ դեղին քամիները քարանան ու մարեն,

Թիթեռների վայրի գեղեցկությամբ անտեր

Երկնքում փոշոտված ծիածաններ պարեն,

Երբ կաթեն ամպերից հոշոտված նարինջներ

Ու ծածկեն մոտեցող ամեն մի ծառուղի,

Օ՜, գիտե՜մ, այրելով թղթեր ու կամուրջներ`

Դու կիջնես շիրիմիս, իմ քարե թագուհի:

Երբ հեռվում սյունազարդ սրահներում քարե

Եբենոսյան արկղում գտնեն իմ անունը,

Երբ զնգան գավաթներ ու ձայներ հանճարեղ,

Եվ պյուռոսյան երթում չորացած արյունս

Ավետի հիշատակս հերոսատառ գրով,

Երբ հանձնեն սգաշուք ձեռքերիդ իմ սուրը

Ու հարց տան` եղե՞լ է պոետն այս բարբարոս,

Երբ հատել է մտքի պատյանն ու բարուրը:

Երբ մի օր հեռանան ոսկեօր դարերը

Թռչունների սառած ու թևաշար երթով,

Լեգենդներից կաճեն քարե ալ վարդերը

Ու երբ ծածկեն հողն իմ անուշահոտ շերտով

Երբ չես լինի այնժամ, երբ չի լինի ո’չ ոք,

Երբ կշարվեն աստղերն

աշխարհաշուրջ շողին,

Քարե ափսոսանքից` լուսե ու անողոք,

Կայրվես շիրմիս կանգնած,

քարե իմ թագուհի:

Երբ նորից խաղաղվեն օրերն ու ջրերը,

Երբ կապույտ աշխարհում

պտտվի իմ ուղին,

Դու կզգաս, որ քոնն են այս

ձեռքերն ու սերը,

Եվ դու ես իմ հողի շիրմաքար քրմուհին:

Թե այնժամ քեզ թվա աշխարհն այս ատելի,

Երբ քո դեմ իմ ցասման

տեսիլքները պարեն,

Չանիծես, չխղճաս, և դարձած անթերի`

Շշունջներ կխառնես աղոթքներիս քարե:

ԱՐԵՎԻ ԽՈՆԱՎ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ (հատված)

Անցնում եմ ու ետ եմ գալու,

երկի՛ր իմ, քո դուռը սիրով,

Ի՜նչ դառնություն զգաց հոգիս

սառցակալած հեռուներում,

Ինչ կարոտնե՜ր դեռ չծնված մեռան

անձայն ու հեռացան,

Քեզնից ծնված քեզ քանդողին խիղճս

ինչպե՛ս գտնի ներում,

Երբ դառնացել ես, հայրենի՛ք,

ու արտասվում ես դալկաձայն:

Երբ ուրացել է քեզ Որդիդ, երբ

ուրացել ես դու Աստծուն,

Երբ որոնում ես կարեկից, որ նրա ուսին հեկեկաս,

Այդ ո՞ւր չքացան զավակներդ,

ո՞ւմ դեմ են մարմինդ բացում,

Իմ ծե՜ր, կողոպտվա՜ծ հայրենիք,

ձեռքդ տո՛ւր, ինձ հետ պիտի գաս:

***

Ես մեռնում եմ մենա՛կ,

Թող որ հանգիստ լինի

Տառապանք ու գիշեր հորինողը,

Տերն ստեղծեց կյանքը,

Ո՞վ հորինեց մեղքը,

Թալանված ենք, սակայն մենք ենք գողը:

Ես մեռնում եմ մենա՛կ,

Հավատացե՛ք, չկա՛,

Ո՛չ ոք հոգուս խավար հեռաստանին,

Ես կգնամ երկի՛նք,

Ես կգնամ մենա՛կ.

Դո՛ւք դիմացեք ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման