Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Լուցկի՞, թե՞ կրակվառիչ. ո՞րն է ավելի վաղ ստեղծվել

Մենք գիտենք, որ...

Լուցկին, որպես կրակ ստանալու գործիք, ստեղծվել է ավելի վաղ, քան կրակվառիչը (зажигалка), քանի որ վերջինս բարդ մեխանիկական գործիք է։

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ լուցկին ավելի ուշ է հայտնվել, քան կրակվառիչն իր ներկայիս տեսքով։ Այստեղ խոսքը չի վերաբերում անգամ նրան, որ մարդիկ դեռ հնուց կրակ ստանալու համար օգտագործել են կայծքար՝ հրահան և դյուրավառ ինչ-որ նյութ, օրինակ՝ աբեթ, որն, ի վերջո, ավելի նման է վառիչի, քան լուցկու օգտագործման։ Կարելի է ուղղակի արձանագրել, որ դրանք եղել են նախավառիչներ և հազարամյակների պատմություն ունեն։ Լուցկին ևս ունեցել է իր «նախալուցկիները», որոնք հայտնագործվել են միջնադարյան Չինաստանում:

Դրանք սովորական մաքուր ծծումբով հագեցած ծայրերով բարակ տաշեղներ էին ու վառվում էին ոչ թե կայծ առաջացնելու մեթոդով, այլ թույլ վառվող կրակին շփելով, և ծառայում էին աբեթի և հրահանի միջոցով կրակը բորբոքելու գործընթացը հեշտացնելու համար: Այդ «նախալուցկիները» հիշատակվում են 13-14-րդ դարերի չինական ձեռագրերում։ 15-րդ դարում այդ նորույթը բերվել է Եվրոպա, բայց տարածում չի գտել։ Նմանատիպ ծծմբային ձողիկներ Եվրոպայում սկսեցին օգտագործվել միայն 18-րդ դարում, քանի դեռ քիմիայի զարգացումը թույլ չէր տալիս դրանք կատարելագործել։

Լուցկին իրենից ներկայացնում է դյուրավառ նյութ պարունակող գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) և ծառայում է բաց կրակ ստանալու համար:

Վառիչը ևս օգտագործվում է բաց կրակ ստանալու համար և, կախված կառուցվածքից և վառելիքի տեսակից, լինում է գազային, բենզինային և էլեկտրական։ Վառիչի նման ինչ-որ մեխանիզմ նախագծել է դեռ Լեոնարդո դա Վինչին։ Նրա՝ կրակ ստանալու սարքը բավականին մեծ էր և կազմված էր զսպանակներից, ատամնանիվներից և այլ դետալներից, ինչի պատճառով էլ տարածում չի գտել։

Առաջին վառիչը, իրեն բնորոշ բոլոր հատկություններով, համարվում է 1823 թվականին Իոհան Վոլֆգանգ Դեբերեյների ստեղծած «Դեբերեյների կրակը»։ Այս վառիչում թթվի և ցինկի փոխազդեցությամբ անջատվում էր ջրածին, որը բոցավառվում էր կատալիզատորի  սպունգանման պլատինի կտորի շնորհիվ։ 

Ժամանակակից լուցկիների նման առարկաներ հայտնվել են այս հայտնագործությունից միայն երեք տարի անց։ Դրանց հայտնագործողը բրիտանացի քիմիկոս և դեղագործ Ջոն Ուոքերն էր։ Նրա հայտնագործած լուցկու հատիկի երկարությունը 91 սանտիմետր էր, իսկ գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեյան աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։

Այդպիսի լուցկին կոշտ որևէ մակերևույթի կամ զմռնիտի թղթին քսելիս՝ գլխիկը հեշտությամբ վառվում էր։ Լուցկու հատիկները փաթեթավորվում էին անագե տուփերում՝ 84 լուցկու հատիկ և զմռնիտի թուղթ։ Լուցկու տուփը վաճառվում էր անգլիական մեկ շիլինգով։ Այնուամենայնիվ, Ուոքերն իր հայտնագոծության շնորհիվ մեծ գումարներ չաշխատեց, քանի որ այդ լուցկիները սարսափելի հոտ ունեին։ 1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան ստեղծել է ֆոսֆորային լուցկիներ, որոնք պատրաստված էին բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին քսվելիս։ Սորիայի լուցկիները հոտ չունեին, սակայն վնասակար էին առողջության համար, քանի որ սպիտակ ֆոսֆորը շատ թունավոր է և բազմաթիվ ինքնասպաններ այն օգտագործել են կյանքի հետ հաշիվները մաքրելիս։ 

Հետագայում քիմիայի զարգացման հետ կատարելագործվեցին նաև լուցկիները։

Նշենք, որ կրակվառիչի և լուցկու ստեղծումը պահանջում էր ժամանակը, և հավանաբար այդ իսկ պատճառով դրանք գրեթե նույն ժամանակաշրջանում են հայտնվել։ Բանն այն է, որ այդ ժամանակ մոդայիկ էին դարձել սիգարետները։ Եթե ծխամորճը վառելու համար կրակվառիչը հարմար չէ և անգամ ոչ օգտակար, քանի որ կարող է վնասել ծխամորճը, ապա սիգարետներ վառելու համար այն շատ հարմար է, և պետք էր ստեղծել հարմար վառիչ, որը և կատարվեց սկզբում կրակվառիչի, հետո էլ լուցկու ձևով։

Վառիչների արտադրությանը և կատարելագործմանը մեծապես նպաստել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Վառիչը և՛ արագ կրակ ստանալու միջոց էր, և՛ մթության մեջ լույսի աղբյուր էր. այն անփոխարինելի իր էր զինվորի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է