Ամանորի նախաշեմին կարգելվի կասկածելի որակի մսի զանգվածային վաճառքը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողներին հայտարարեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նրա խոսքով՝ եթե խոսքը տեղական մսի մասին է, ապա տեսչությունը կհետեւի առեւտրի պատշաճ պայմաններին: «Ասֆալտից կամ ուղեբեռից միս չի վաճառվելու», - հավաստիացրել է Մկրտչյանը: Ներկրվող մսի ծագումը կստուգվի, հավելեց նա: Խոզի եւ հավի մսի ներկրման հիմնական երկրները (Բրազիլիա, Արգենտինա, Չինաստան, Ռուսաստան) ուշադրության կենտրոնում են:
Ինչ վերաբերում է երշիկեղենային արտադրանքին, ապա մոտ ժամանակներս պետծառայությունը հերթական անգամ կհրապարակի՝ գոմեշի միսը՝ որպես երշիկեղենի հումք ներկրելու իրավունք ունեցող սուբյեկտների վերանայված ցուցակը: