Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո բնականաբար քնարկումների եվ տարակարծությունների պակաս չկար ֆուտբոլասերների եվ մասնագետների կողմից, սակայն ամեն դեպքում մեզ համար չափազանց կարեվոր էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիտարկումներն ու կարծիքն այս խաղի վերաբերյալ: Նախեվառաջ ուշադրության է արժանի այն փաստը որ պարոն Հայրապետյանը կոնկրետ նշեց որ մեր մարզչի գրանցած արդյունքներից գոհ չէ եվ հետագա խաղերի համար կոնկրետ պահանջներ են լինելու,ինչը նշանակում է որ մեզ առաջիկա հանդիպումներում այլեվս սխալվելու իրավունք տրված չէ: Սա նշանակում է որ գոնե տնային հանդիպումներում մեր հավաքականը պետք է մտածի միայն երեք միավորի մասին:Այս դեպքում առաջնային պլան է մղվում երկրպագուների աջակցությունը ,որը մեզ իսկապես շատ կոգնի եվ այս պարագայում հարց է առաջանում հնարհավոր է արդյոք Հանրապետականի փոխարեն խաղերն անցկացվեն Հրազդան մարզադաշտում , տոմսերի մի փոքր իջեցված արժեքով: Ըստ տրամաբանության այս պարագայում ավելի քիչ գնով ավելի շատ հանդիսականներ հնարհավորություն կստանան ձեռք բերել հանդիպման տոմսեր:Ամեն դեպքում այս տարբերակը թվում է իրատեսական:Ինչ վերաբերում է պորտուգալացիների դրսևորած պահվածքին,Հայաստանի հավաքականին մարզադաշտ չտրամադրելու,կամ ժամանակին մարզադաշտ չտեղափոխելու առումով ապա այդ ամենին մենք կպատասխանենք մեր խաղով մեր հարկի տակ: Արթուր Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը