Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


«Մար­զե­րում երի­տա­սարդ­ներն ունեն ոչ մի­այն զբաղ­վա­ծու­թյան, այ­լև ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման խնդիր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն օրերս հրապարակել է կանխատեսում, որի համաձայն Հայաստանի բնակչությունն առաջիկա 6 տարվա ընթացքում կավելանա 15 հազարով, բայց մինչև 2050 թվականը կպակասի 150 հազարով: Կանխատեսումների հիմնական պատճառներն են ծնելիության ցածր գործակիցն ու արտագաղթը։

Պատմական գիտությունների թեկնածու, միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ իր կարծիքով, բնակչության թվի նվազմանը նպաստող առաջին գործոնը միգրացիոն տեղաշարժերն են: «Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում դառնալու ենք ԵՄ ասոցացման անդամ, այսինքն՝ եթե այդ սցենարը ստացվի, ապա կդյուրացվի նաև միգրացիայի խնդիրը, և բնակչությունը հանգիստ կարող է դուրս գալ երկրից, ինչն էլ հնարավորություն կտա, որ անվերադարձ միգրացիան որոշակի քանակով ավելանա: Երկրորդ գործոնը ժողովրդագրական վարքագծի արժեքային համակարգի փոփոխությունն է: Այսօր մեր ընտանիքների միջին թվաքանակի կրճատման խնդիր ունենք: Եթե նախկինում գյուղական բնակչության ընտանիքների միջին թվաքանակը մեծ էր՝ ընդհուպ մինչև 6 անդամ, ապա այսօր այդ ժողովրդագրական արժեքային համակարգը որոշակիորեն փոխվում է:

Կարող ենք ասել, որ ծնելիության թվաքանակի անկումն իր հերթին կարող է պատճառ դառնալ բնակչության թվի նվազման համար», ասում է Գալստյանը: 

Անդրադառնում ենք մարզերում առկա ժողովրդագրական ու միգրացիոն խնդիրներին: Օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս տարի մի քանի մարզում դեպոպուլ յացիա է արձանագրվել: Մասնավորապես՝ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում և Վայոց ձորում առկա է բացասական հավելաճ, այսինքն՝ մահացությունների թիվը գերազանցում է ծնունդների թվին: Պարոն Գալստյանից հետաքրքրվում ենք՝ որքանո՞վ է հնարավոր այս գործընթացը վերահսկել և կարգավորել:

«Միգրացիան բավականին բարդ կարգավորում պահանջող գործընթաց է, որովհետև այստեղ գործ ունենք ձգող և վանող գործոնների հետ: Եթե մարզերն ունեն վանող գործոններ, այսինքն գյուղատնտեսությամբ զբաղվելը, աշխատատեղերի բացակայությունը կամ գործազրկությունը, աղքատությունը, ապա քաղաքները, հատկապես Երևանը, ձգող գործոն են, քանի որ քաղաքներում հնարավոր է ինչ-որ աշխատանք գտնել: 

Սա որոշակիորեն միգրացիոն տեղաշարժերի պատճառ է դառնում երկրի ներսում, նաև՝ հանրապետությունից դուրս: Միգրացիան բարդ երևույթ է, բայց կարգավորման որոշակի մեխանիզմներ կարելի է կիրառել: Մարզերում, հատկապես սահմանամերձների մասին է խոսքը, երիտասարդության համար պետք է նորմալ պայմաններ ստեղծվեն:

Տեսեք, օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերի համար այսօր կառավարությունը բազմաթիվ հարկային արտոնություններ է սահմանել, սակայն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության, ազատ ժամանցի կազմակերպման խնդիրները բավականին ծանր վիճակում են: Այն երիտասարդները, որոնք ապրում են մարզերում, ոչ միայն աշխատանքի, այլ նաև իրենց ազատ ժամանցի կազմակերպման խնդիր ունեն: Չկան, օրինակ, մշակութային օջախներ, կամ կան, բայց չեն աշխատում: Այս բոլոր հարցերին պետք է լուծում տալ՝ դրանով իսկ միգրացիոն գործընթացներում կարգավորման մեխանիզմներ կներդրվեն», - եզրափակում է մեր զրուցակիցը: 

Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ «Փաստն» անդրադարձել էր այս խնդրին՝ տեղեկացնելով, որ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հարցերին լուծում տալու համար պետք է դրանց խորքային ուսումնասիրություն իրականացվի:

Մինչդեռ կարող ենք փաստել՝ սայլը տեղից չի շարժվում: Ոչ թե պետք է պարբերաբար երեխա ունեցողներին շահագրգռել ծննդյան միանվագ նպաստներով և դրանց բարձրացմամբ, ինչը ևս կարևոր է, այլ պայմաններ ստեղծել, որ նորաստեղծ ընտանիքները հեշտությամբ բնակարան ձեռք բերեն, կայուն աշխատանք ունենան, հակառակ դեպքում՝ ժողովրդագրական աղետը կթակի մեր դուռն ավելի շուտ, քան կանխատեսում են փորձագետները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան