Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(հատված)

ԴԱՐ ԿՈՐՍՏՅԱՆ

Մոտ է լուսաբացը, միայն թե այս վերջին ժամին էլ դիմանա, միայն թե կարողանա գեթ մի ակնթարթ լռեցնել քունքերի տակ բյուրավոր սմբակներով դոփող կորստյան դարի կորստյան վայրկյանների թակոցը: «Լուսաբացի հետ չի լինի Անին,- մռլտում են վայրկյանները,- իսկ դու դեռ ընտրություն չես կատարել ցավի ու վրեժի միջև: Միևնույնն է, չես փախչի վճռից, ժամանակագիրները վաղը գրելու են. «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհական ամսին կործանվեց Անին»:

Չէ, միևնույնն է, չի հանձնվի, Գայլ Արշավիրը երբեք չի հանձնվել: Գիշերվա վերջին ժամի այս վայրկյաններին էլ կդիմանա: Մոտ է լուսաբացը, ցավն աստիճանաբար մարում է: Հիմա ուր որ է ոտքի կբարձրանա: Ահա մահիճը չկամ ճռռոցով տեղի է տալիս, մարմինը դանդաղորեն բարձրանում է ներքնակից:

Ասես երկիրն ու երկինքն են բաժանվում իրարից: Բոբիկ ոտքերն արդեն շոշափում են հատակը, բայց հիմա էլ վերմակն է պատանքել մարմինը, վեր ու վար է անում դուրս պրծնել փորձող դողդոջուն ձեռքի հետ, երկարաձգում մարմնի և մահճի բաժանումը:

Հիմարացած մահը ձեռքի ու վերմակի ամեն շարժման հետ մեկ մահճից ցած է սողում, մեկ կրկին վեր բարձրանում, հաստատ չի ուզում լքել տաքուկ անկողինը, բայց շապկի փեշերից կախ ընկած, ետևից մինչև Անի էլ կհասնի: Ձեռքը վերջապես հասնում է աթոռակին, բայց այն չի ցանկանում մահճից պոկվող մարմնին հենարան դառնալ, երերում է ու երերում, իսկ վերմակն արդեն ցած սահել, ծնկներն է գրկել:

Մարմինը ճկվում է մահճի ու աթոռակի միջև, ահա ուր որ է կուղղվի, բայց վերջին պահին աթոռակը դավաճանաբար մի կողմ է ցատկում: Ընկնում է, բայց չի լսում մարմնի թրմփոցը: Կեղծավոր վերմակը անձայն քրքջում է իր ու հատակի արանքում: «Քիչ հանգստացի՛ր,- քչփչում է ականջին,դի՛ր գլուխդ ու մի ակնթարթ փակի՛ր աչքերդ, տես, թե անքուն գիշերներից հետո ի՜նչ քաղցր է լուսադեմի նինջը»: Հիմա էլ ետևից ընկած դեպի դուռն է քարշ տալիս: 

«Ինձ էլ տար հետդ, քեզ կպաշտպանեմ վաղորդյան զով քամուց,- ոչ այն է` քծնում է, ոչ այն է` ծաղրում,- ճամփան երկար է մինչև Անի»: Արդեն գտել է ձեռնափայտը, նրա ծայրով դուռն է հրում, զով քամին ճեղքից կյանք է փչում դեմքին, իսկ նա դեռ ամոթաբար կախ է ընկած շապկից: «Ճանապարհին պատմեմ, թե ինչ եղան մայրն ու նորածինը,-գոչում է ետևից,միակ կինը, որ ստեղծված էր քեզ համար, միակը, որ ողջ կյանքում սիրելու էր քեզ, նախկինի նման փայփայելու խեղված մարմինդ, մանկիկը, որ քեզ հայր էր կոչելու:

Քեզ զրկեցիր կանացի սիրուց ու հայրական գորովից, որ միայն այս անիծյալ հո՞ղը սիրես: Կա՛նգ առ,կանչում է,- կպատմեմ, թե ինչպես սպանվեց Սմբատը: Ամեն ինչ ցանկացար իմանալ, ամեն տեղ քիթդ խոթեցիր ու առաջինը եղար, հիմա էլ Անի ես շտապում, որ ետ չմնաս մյուսներից, բայց չես ուզում լսել սիրելիներիդ մասին: Եթե նրանց կորստյան չմատնեիր, հիմա չէիր մնա միայնակ ու անօգ»:

Մի՞թե պրծում չկա ձայներից ու տեսիլներից: Ապաշխարության գիշերը ձգվել է կյանքի պես երկար, կրկի՞ն պետք է անցնի Հոգյաց վանքից Անի ձգված ցավատանջ ճամփան: Նահատակները շփոթ բանակներով ելնում, առաջն են կանգնում: Ահա Հոգյաց վանքում մորթված միաբանները, հայրն ու եղբայրները, Ծախկոցաձորի, Հուրաստանի կիրճի ու Դվինի ճակատամարտերի քաջերը, Սմբատը, Վահրամ Պահլավունին...

Ձայները պատեպատ խփվում, թափվում են գլխին: Կանչում են իրեն, ասում են. «Բավական է, եկ ու խառնվիր մեր զորավոր բանակին»: Հոծ շարքերը սեղմվում ու ճամփա են բացում մոտեցող վեհաշուք կնոջ առաջ:

Աստվա՜ծ իմ, մայրն է, շուրջը նայում, իրեն է փնտրում: Զուր է փորձում գլուխը թաղել վերմակի տակ, մոր ամենատես ձեռքերը գտնում, մեղմորեն սահում են դատարկ ակնակապիճների վրայով:

«Բավական է, հոգնել ես, զավա՛կս,- ականջներում հնչում և չի մարում հարազատ ձայնը,տուն դարձի՛ր»: Ինչպե՞ս հեռու վանի սիրելիներին, ինչպե՞ս լքի նրանց: «Մի՛ շտապիր,շշնջում է սրտապնդված վերմակը,- չէ որ վերջին գիշերդ է, միակը, որ քոնն է: Քեզ էլ ինչ Անին, չէ որ սպառվում է ժամանակդ, քոնն արդեն նրանք են, որ եկել կանչում են անցյալից: Վայելիր վերջին ժամիդ հանգիստը: Պայքարն այսուհետ ապրողներինն է, ոչ ոք այլևս չի սպասում, ոչ ոք այլևս չի հիշում քեզ: 

Հողմի պես եկավ ու հողմի հետ անցավ ժամանակդ: Ծառերը ծաղկեցին, բայց տերև ու պտուղ չտվին, չորացան ու մեռան: Ետ դարձի՛ր փափուկ մահիճը, գլուխդ դի՛ր բարձին և լսի՛ր միալար երգը կյանքի ու մահվան: Թող գոնե վերջդ խաղաղ լինի»: Չէ, Գայլ Արշավիրը երբեք բացվող օրից գլուխը չի թաքցրել վերմակի տակ,ավելի քան քառասունհինգ տարի, այն օրից ի վեր, երբ Հոգյաց վանքի տանիքն էր բարձրանում Աստծո Միածին Որդու երկրորդ գալուստը տեսնելու միամիտ հույսով, միշտ էլ ծեգը ոտքի վրա է դիմավորել: Շրխկացրել է դուռը երեկվա երեսին և ընդառաջ գնացել բացվող օրվան: Ամեն գիշեր հիվանդ ու հուսահատ է անկողին մտել, բայց առավոտյան զինվորի օրինապահությամբ ոտքի կանգնել` ցավն ու հոգնությունը թողած մահճին:

...Միևնույնն է, կանցնի շեմը, Անի կգնա: Ահա ձեռնափայտը կրկին գտել է դուռը, որը կռնատի ուսի ճնշման ներքո դժկամ ճռռոցով տեղի է տալիս: Ներխուժած զով քամին մարում է ձայները, ցրում տեսիլները: Անցյալի բեռը թոթափած մարմինը վերջապես անցնում է շեմը: Անաչառության դիմակը պատռած դուռը աղմկոտ ետդարձով լոկ դատարկված սենյակի բերանն է խցանում: Պատի գերանները նվվում են վրիպած թակարդի հուսահատ կատաղությամբ: Վերմակը դռան ետևում է մնացել, այդ արդեն մահն է շապիկի փեշից կախ ընկած ոստոստում շուրջը, բայց հիմա ոտքի կկանգնի ու կքայլի, միայն թե մի անգամ էլ խոր շունչ առնի, թոքերը լցնի վաղորդյան կենարար օդով:

Մինչև կեսօր կհասնի Անի և ձեռնափայտով կթակի քաղաքի առաջին իսկ պատահած դարպասը: Թող տեսնեն ու իմանան, որ ատեցին ու արտաքսեցին Գայլ Արշավիրին, բայց ինքը եկել է օրհասական ժամին նրանց հետ լինելու: Վա՜յ այն անհավատին, որ կփորձի փակել ճանապարհը:

Ասում են` բոլոր անհավատները եկել, շրջապատել են Անին, բայց հարյուր բյուր էլ լինեն, իր առաջ սարսափահար մի կողմ կքաշվեն, որովհետև քայլերից կհասկանան, որ այս հողի տե՛րն է գալիս: Յուրայինների ձեռքով բզկտված, բայց օտարի դեմ կռվում անպարտ Գայլ Արշավիրն է գալիս: Անիծյալ անեցինե՛ր, եթե իրոք ատեի ձեզ, մի՞թե կկարողանայիք հաղթել Գայլ Արշավիրին: Տե՛ղն է ձեզ, արծաթասեր շներ: Երկիրն ակոսած կորստյան վիհը ձեր դռանն էլ կանգնեց: Գոնե հիմա կհասկանաք, որ արծաթից ու ոսկուց ավելի թանկը կա, առուծախի մեջ անգամ խաբվեցիք: Վաճառականների մեջ ամենաձախորդը եղաք: Ասում են` հոռոմները քաղաքի պարիսպը թողել, միջնաբերդ են բարձրացել: Ո՞վ է հիմա պարիսպների վրա, ովքե՞ր են ետ մղում անհավատների գրոհները: Ուրեմն դեռ կան քաջեր: Հանուն այդ քաջերի ոտքի կկանգնի Գայլ Արշավիրը:

...Աշխարհը նման անճարակ կույր դեռ չի տեսել: Շտապեց և ուշացավ... Արդեն դեպի ձախ է խարխափում, աջ ուսը` ցանկապատում: Գերանների չորացած կեղևները ուսի վրա պատռել են շապիկը, քրքրում են ծերունական ծալքավոր մաշկը: Բայց կռնատ ուսը, ելք գտնելու հույսով, ավելի ու ավելի է սեղմվում փայտյա անվերջանալի պատնեշին: Մի՞թե կրկին շտապեց, դարպասն աջ կողմո՞ւմ էր, մի քանի գերան էր մնում մինչև դարպասը, իսկ ինքը ետ դարձավ: Ինչպես և ողջ կյանքում` ելք փնտրեց, բայց պատնեշի հանդիպեց:

«Մենք քո սահմանն ենք,- ծոր են տալիս ուսը քերող գերանները,- մենք քո միս ու արյունն ենք, սերդ ու ատելությունդ, ցավդ ու վրեժդ: Ելք մի՛ փնտրիր, չես գտնի, ինչպես և քառասունհինգ տարի չգտար:

Ոչ մի դարպաս էլ չի եղել ու չկա, քեզ մի խաբիր, ինչպես ավելի քան քառասունհինգ տարի խաբեցիր..»: Բայց նրա՞նց հավատա, թե՞ սրտին, որ կտոր-կտոր է լինում կրծքի տակ, նրա՞նց հավատա, թե՞ ուսին, որ քիչ է մնում տապալի գերանները: Անարտասուք հեկեկում է, իսկ ինչ-որ տեղ, շատ մարդիկ, կրնկի վրա բաց դուռը ճոճվում է ել ու մուտ անող պարապ քամուց:

Ետ է քայլում ցանկապատից, վայր դնում ձեռնափայտը և բռում գուղձեր հավաքում:

Գուղձերը մեկ աջ, մեկ ձախ են թռչում:

 Ահա այս մեկը գնաց, ու չլսվեց գերաններին փշուր-փշուր եղած նրա խուլ թմփոցը: 

Գնում է դարպասը գտած գուղձի ետևից: Ականջին քամու մեղմ սուլոց է հասնում: Լայն շապիկը առագաստի նման ուռչում է ու ծփում: Քամին սաստկանում է ու սաստկանում: Կույր աչքերը տեսնում են լայն բացված դարպասը: Սիրտն անհամբերությունից դուրս պրծնելու ավելի վճռական փորձ է անում, ուր որ է կճեղքի կրծքավանդակը և Անի կսուրա:

Մարմինը զուր է փորձում հասնել սրտի ետևից: Համընթաց քամու բերանն ընկած առագաստի նման առաջ է սուրում, բայց արդեն անկարող է հասնել Անի թռչող սրտի ետևից..

Անցել է դարպասը և ընկել գետնատարած: «Հայոց հինգ հարյուր տասներեք թվի մեհեկան ամսին կործանվեց Անին»,- կգրեն ժամանակագիրները, բայց ոչ ոք չի իմանա, որ նույն տարվա նույն ամսի նույն օրը կործանման կանխազգացումից պայթեց Գայլ Արշավիրի սիրտը: Կորստյան ցավը մի վերջին անգամ խոցեց և հազար կտոր արեց նրա սիրտը: 

Միայն ձեռքն է, որ դեռ գրկել է հողը: Կայմը կոտրած առագաստի նման ճերմակ շապիկը թպրտում է քամու բերանում, փորձում ոտքի հանել հանգչող մարմինը, բայց ձեռքն այնպես է կառչել հողից, որ ոչ մի ուժ ընդունակ չէ նրան կտրել գետնից: Եղածը կես գրկաչափ է, բայց թվում է` ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ մի կտոր հողը:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

***

Երկու կյանքերի հորիզոններում

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Երկու կարոտ կա ծովերի վրա

և հառաչանքի ծովերի ծալքում.

- Փռի՛ր, սիրելիս

հեզորեն փռի՛ր ալիքների մեջ

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

երկու փետուր է պոկվում թևերից

և հառաչանքի ծովերին բախվում,

իմ կյանքի համար ընկած փետուրից

տխրության երկու բառեր են կախվում.

- Հանի՛ր, սիրելիս,

մտքիցդ հանի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ

աղավնու երկու թևեր են ճախրում,

թևերը կարոտ ծովերին բախվում

և մերկանում են փետուր առ փետուր,

և մերկանում են թևերը մեկ-մեկ.

ճերմակ աղավնին գնում է, կորչում

տրտմության, պահի, օրերի հերկում.

- Իմ կարոտների ստվերների մեջ

փռի՛ր, սիրելիս,

հեզորեն փռի՛ր

ջրահարսների ճերմակ վերարկուն:

***

Ես գիտեի, որ քեզ մի օր կկարոտեմ

իմ ցանկացած, սիրած, իմ միամիտ աղջիկ,

ես աղոթքի նման լուռ հալվեցի քո դեմ,

ինչպես հոգեվարքի ճառագայթը վերջին:

Հարկավո՞ր էր արդյոք ճամփան այս քարքարոտ՝

հին սերերից խանձված,

մաշված իմ վրանում,

որ արթնացավ իբրև ջահելության կարոտ՝

իմ ծերացած հոգու սառած

դամբարանում:

«Ախ, հրդեհներ դեռ կան քո աչքերում

ծերուկ,

և կա, - ասում էիր, - լուռ անթեղված կարոտ»,

ինձ կմարես, աղջիկ, այրող քո բոցերում,

կհասցնես մահվան գերեզմանին քարոտ:

Դու գիտեիր, որ ես՝ և ծեր,

խանձված, և ծեր,եթե վառեմ հոգիս սիրո հրդեհներում,

ուրեմն՝ վերջ: Զարթնող լուսաբացի գծեր

մարող մայրամուտիս էլ չեն հետևելու:

Բայց դու արի նորից, իմ ծերության աղջիկ,

քեզ կանչում եմ այրվող ոսկորներիս ճիչով,

թող մոխրանամ մեկից ճարճատյունով վերջին,

իսկ դու – դեռ տաք – քայլիր մոխիրներիս միջով:

Ես գիտեի, որ քեզ կկարոտեմ մի օր,

դու՝ ծերերին տրված երեխայի հասակ

և խավարս ցրող վերջին իմ աստնվոր –

իմ ցուրտ գերեզմանին հալվող լուսապսակ:

 

 

 

300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողՃարտարապետական գլուխգործոց, որը տեսնելը միլիոնավոր մարդկանց երազանքն է. «Փաստ»Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 հունվար). Արգելվել են սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը. «Փաստ»Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա Սողոմոնյան