Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»


Արաբկիրի նախկին թաղապետը 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին. Hetq.am

 2009 թվականին Ալբերտ Երիցյանը, լինելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, որդու հիմնադրած ընկերությանը 50 տարով՝ մինչ 2059 թվականը վարձակալության է հանձնել «Արաբկիր» զբոսայգին:

Վերջինս երեւանցիների համար առավել հայտնի է «Մոլոկանի» այգի անվանումով, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյանի փողոցում:
«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Արաբկիր վարչական շրջանի այգիների վարձակալության պատմությունները։ Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք «Վահագն Դավթյան» զբոսայգու վարձակալության պայմանագրերը, այս անգամ կանդրադառնանք «Մոլոկանի» այգու վարձակալության պատմությանը։
«Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները:

Ինչպես «Մոլոկանի» այգին անցավ Երիցյաններին

Ալբերտ Երիցյանը որդու հիմնադրած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանն է փոխանցել համայնքի այգին, երբ դեռ վեց ամիս էր պաշտոնավարում՝ որպես թաղապետ։ 2017 թվականից Երիցյաններն այգին ենթավարձակալության են հանձնել «Ալտեր էգո» ընկերությանը, որն այս պահին այգում «Զիփլայն» է շահագործում:

«Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանը վարձակալության է տրվել «Մոլոկանի» այգու ողջ տարածքը՝ 2.82 հա հողամաս, 859 քմ շատրվան, 240 քմ ջրավազան։

Այգու վարձակալության համար տարեկան վարձավճար է սահմանվել 3 միլիոն 20 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 250 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ Երիցյանն այգին օգտագործելու էր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով։
2009 թվականից անցել է տասը տարի, այգին անմխիթար վիճակում է, այնտեղ ձեռնարկատիրական որևէ ծրագիր չի իրականացվել, տարածքը չի բարեկարգվել։
Մինչդեռ պայմանագրով նախատեսված է, որ վարձակալը պարտավոր է ապահովել այգու պահպանությունը՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական մաշվածությունը։

Այս պահին «Մոլոկանի» այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու և այն համայնքին հետ վերադարձնելու գործընթաց է սկսվել:

Այս մասին «Հետքին» հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Նա գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով իրեն լիազորել այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու գործընթացն իրականացնել:

Ալբերտ Երիցյանը շահերի բախում չի համարում այգին վարձակալելու հանգամանքը

2016 թվականից «Մոլոկանի» այգին վարձակալած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վարդուհի Նանագուլյանին, ով Ալբերտ Երիցյանի փոխանցմամբ, որդու՝ Արտակ Երիցյանի, նախկին կինն է։ Իսկ ընկերության տնօրենն Ալբերտ Երիցյանի հաշվապահն է՝ Սաթենիկ Գումրույանը։
Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում պատմեց թե ինչ նպատակով է այգին վարձակալությամբ վերցրել։

Թեև այգու վարձակալության պայմանագրում նշված է, որ ընկերությունը այգում ձեռնարկատիրական գործունեություն պետք է իրականացնի, սակայն Ալբերտ Երիցյանը նման նպատակ չհիշեց և հավաստիացրեց, որ այգին վարձակալությամբ է վերցրել բարեկարգելու նպատակով։ Ասաց՝ անգամ բարեկարգման ծրագիր էր մշակել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել այն կյանքի կոչել։

Հարցին, թե ինչու այգին համայնքի միջոցներով չի պահպանել և բարեկարգել, այլ որոշել է վարձակալության վերցնել, նախկին թաղապետը պարզաբանեց, որ այդ աշխատանքների իրականացման համար համայնքը ֆինանսական միջոցներ չուներ։ «Ճիշտն ասած՝ ես ուզում էի այգին վերցնեի, խոստացել էի բնակիչներին, ոչ թե եկամուտ ստանալու համար։ Ուզում էի բարեկարգեի, այգին լավ այգի է, բայց դե հիմա չստացվեց»,- մեզ հետ զրույցում նշեց Ալբերտ Երիցյանը։

 

Ավելին՝ hetq.am-ում

Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան