BBC-ն գրում է, որ Նիգերիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում Էբոլա տենդի վիրուսով վարակների 10 դեպք: Աֆրիկյան այս երկրի ռողջապահաության նախարարության հաղորդմամբ, բոլոր դեպքերը գրանցվել են երկրի խոշորագույն լագոս քաղաքում, ովքեր շփումներ են ունեցել լիբերիական ծագմամբ ամերիկացի մի քաղաքացու հետ: Վերջինս օդակայան մեկնելու ճանապարհին իրեն վատ էր զգացել ու վախճանվել հիվանդանոցի ճանապարհին: Վերջին վարակակիրը, ում փոխանցվել է մահաբեր տենդի հարույցիչը, եղել է ամերիկացուն բուժող բուժքույրը: