Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է

Մենք գիտենք, որ...

Թռչնի կաթ չի կարող գոյություն ունենալ, քանի որ թռչունները կաթնասուններ չեն։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Պարզվում է, որ թռչունների որոշ տեսակներ ունենում են կաթ։ Իհարկե, այն կաթ կարելի է անվանել պայմանականորեն, քանի որ ավելի շատ նման է կաթնաշոռի, քան կաթի, և չի առաջանում կաթնագեղձերում, քանի որ թռչուններն, ըստ էության, դրանք չունեն, բայց, այնուամենայնիվ, այդ թռչնատեսակները արտադրում են դա և դրանով կերակրում իրենց ձագերին, ընդ որում՝ այդ «թռչնակաթը», ինչպես կաթնասունների կաթը, շատ սննդարար է, հեշտ յուրացվող և այդ իսկ պատճառով այն կարելի է հավասարեցնել կաթին։ Այդ թռչուններն իրենց թռչնակաթը արտադրում են կտնառքում (կերակրափողի ստորին լայնացած մասը, որում սնունդը հավաքվում է, փափկում, և կատարվում է նախնական մարսում )։

Նման «կաթնատու» թռչունները շատ չեն. դրանցից են արկտիկական պինգվինները, աղավնիները, ֆլամինգոն և այլն։ Ստացվում է, որ իրոք թռչնակաթը շատ հազվագյուտ և դժվար ձեռք բերվող սննդամթերք է։ Ձագերին նման կերպ կերակրելու հատկությունը ամենաշատը հետազոտված է աղավնիների մոտ։

Արդեն ձվադրության ժամանակ թե՛ արու և թե՛ (ավելի շատ) էգ աղավնու մոտ տեղի է ունենում կտնառքի ներքին մակերեսի աստիճանական հաստացում, որից հետո այն սկսում է լայնանալ։ Կտնառքը ունի զարգացած արյունատար անոթային համակարգ։ Արյան շրջանառության ազդեցության տակ կտնառքի պատերը սկսում են արտադրել սպիտակ, կաթնաշոռի նման նյութ։ Վերջինս խառնվում է աղավնու ստամոքսից հետ տված խիտ մասսային, և ստեղծվում է ձագերին կերակրել համար նախատեսված շաղախը՝ թռչնակաթը։ Թռչնակաթը տարբերվում է կաթից իր կազմով, այն ավելի շատ է պարունակում ճարպեր և սպիտակուցներ, բայց չի պարունակում ածխաջրեր, լակտոզա և կալցիում։ 

Ավստրալիայի պետական գիտական և գործնական հետազոտությունների միավորման աշխատակիցները պարզել են , որ թռչնակաթ արտադրող էգ թռչունների մոտ կերակրման ժամանակահատվածում լ յարդում ակտիվանում է ճարպաթթուների (տրիգլիցերիդներ) արտադրությունը, որոնք էլ հետագայում ուղղվում են կտնառք, որպես թռչնակաթ։

Դժվար է հաստատապես ասել, թե որտեղ և երբ է առաջացել «թռչնի կաթ» հասկացությունը։ Հավանաբար մարդիկ նկատել են, որ աղավնիները ձագերին կերակրում են սպիտակ զանգվածով, կամ էլ հակառակը՝ զարմացել են, որ կաթնասուններին այդքան նման թռչունները կաթ չունեն։

Այնուամենայնիվ, մի շարք ժողովուրդների հեքիաթներում կա իրավիճակ, երբ կամակոր աղջիկը, փորձելով մերժել փեսացուներին, նրանց ուղարկում է թռչնի կաթ բերելու, այսինքն՝ այնպիսի առաջադրանք է տալիս, որը ի սկզբանե անհնար է։ 

Կան նաև լեգենդներ այն մասին, որ դրախտային թռչունները իրենց ձագերին սնում են թռչնակաթով, որի հետևանքով նրանք դառնում են անխոցելի և՛ հիվանդությունների, և՛ զենքերի նկատմամբ։ Ավելի ուշ «թռչնի կաթ» արտահայտությունը այլ իմաստ է ձեռք բերել։ Օրինակ՝ որևէ մեկի հարստությունը ցույց տալու համար ասում էին, որ նրա սեղանին ամեն ինչ կար, անգամ՝ թռչնի կաթ։

Ըստ էության, «թռչնի կաթ» փոխաբերական իմաստով նշանակում է հազվագյուտ, դժվար գտնվող և թանկարժեք ապրանք։ Երևի թե այս ամենը հաշվի առնելով էլ որոշ հրուշակագործական արտադրանքներ կոչվել են այդպես։ Փաստացի, «թռչնի կաթ» (ptasie mleczko) արտահայտությունը ներկայումս ավելի շատ օգտագործում են ոչ թե թռչնաբանները՝ օրնիթոլոգները, այլ հրուշակագործները։ 1936 թվականին լեհական «E.Wedel» ֆաբրիկան արտադրել է շոկոլադե կոնֆետներ «օդային» միջուկով, որը նման էր զեֆիրի, բայց առանց ձվի էր։ Այդ կոնֆետը կոչվեց «թռչնի կաթ»։

Ստացվում է, որ հիմա արդեն ցանկացած փեսացու իր ընտրյալին կարող է թռչնի կաթ նվիրել։ Բավականին հաջողված մարկետինգային քայլ։ Նման կերպ 1978 թվականին հայտնվեց «թռչնի կաթ» թխվածքը, բայց արդեն ԽՍՀՄում՝ մոսկովյան «Պրագա» ռեստորանում։ Այս դեպքում էլ աղջիկները կարող են իրենց ընտրյալի համար «թռչնի կաթ» թխել...

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

 

Հոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT