Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով


Կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը. մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհը քանդված է ու քարքարոտ: Ասում են՝ ամեն վարորդ չէ, որ համաձայնում է ուղևորվել այստեղ: Բարձրաշենն արդեն հասցրել է «անմարդաբնակ» անունը ստանալ: Գյուղում լռություն էր՝ իսկապես բնորոշ անմարդաբնակ վայրերին: Որ տանը մոտենում էինք, կիսաքանդ դռների վրա կողպեք կար:

Քիչ էր մնում «անմարդաբնակ» ասվածը լուրջ ընդունեինք, բայց հեռվում երևաց Սբ. Աստվածածին եկեղեցին ու մի հայացք՝ թոնրատնից: Գյուղի բնակիչ Տիկին Ամալյան էր, ում տան դռան վրա դեռ կողպեք չկար:

Իրենք իրենց ղեկավարը

1981-ին Բարձրաշեն գյուղի լիկվիդացման պատճառով գյուղի բնակչության կեսը բնակություն է հաստատել Իսահակյան գյուղում: «Գյուղը քանդել» են՝ լիկվիդացման գործընթացն այսպես է բնորոշում տիկին Ամալ յան: «1981-ին գյուղը քանդեցին, 1983-ին հարս եկա: 1989-1990 թթ. ուզում էին գյուղը պահպանել, բնակիչները ցույցերի գնացին, Երևան-Գյումրի, Երևան-Գյումրի ու այդպես շարունակ, բայց բան չեղավ: Գյուղը քանդեցին, դպրոցն էլ հետը: Բերեցին, տնակ դրեցին, բայց էրեխեքը ո՞նց սովորեին: Հիմա էրեխեքին Մարալիկում կամ մոտիկ դպրոցներից մեկն են տանում»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Ամալյան ու նշում, որ այսօր գյուղում «շնչող» 7 տուն կա:

«Այստեղ մենք ենք թե՛ մեր ղեկավարը, թե՛ մարզպետը, թե՛ նախարարը»,-կես կատակ, կես լուրջ ասում է նա: Պատմում է, որ այստեղ դռները հերթով կողպվում են՝ մարդիկ գնում ու հետ չեն գալիս, լավագույն դեպքում գալիս են արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով:

«Շատ ենք տանջվում, այստեղ դեռ հորերից ջուր ենք քաշում, որ խմենք, իսկ եթե լողանալու համար է, հորից ջուր քաշելը ավելի երկար է տևում»,-ասում է մեր զրուցակիցը ու նշում, որ երեխաները թոռների հետ Մարալիկում են ապրում, աշնանն ինքը ևս կհեռանա գյուղից:

Հելլո, բոնժուղ...

Թեև տիկին Ամալ յան համոզում էր, որ հոգնել է, գյուղում այլևս կյանք չկա, բայց առավոտյան 4:20-ին արթնացող ու դժվար առօրյա ունեցող կնոջ աչքերը փայլում էին, երբ խոսում էր գյուղով հետաքրքրվողների մասին:

«Շուտ-շուտ են այստեղ զբոսաշրջիկներ գալիս: Ամենաշատը եկեղեցին է հետաքրքրում ու երևի այն, որ քիչ մարդ կա: Ֆրանսիացիներ են գալիս, իրենց լեզվով ասում, որ ալյուրից գնդեր անեմ: Սկզբից լեզուները չէի հասկանում:

Հետո սկսեցին նաև Իրանից գալ, անգլիացիներ էլ եկան: «Hello», «սալամ ալեյքում», «բոնժուղ, մադամ» ու էդպես շարունակ: Որ էսպես շարունակվի՝ լեզուն էլ կսովորեմ»,-կատակում է տիկին Ամալ յան ու թոռանը խնդրում ուղեկցել հարևանուհու՝ Ռուզաննայի տուն: Իսկ թե ինչո՞ւ հենց նրա տուն, հետո պետք է հասկանայինք: Ներս ենք մտնում: Տիկին Ռուզաննան է ու իր տղան, որը եկել ու պատրաստվում է իրեն մեկ օրով Մարալիկ տանել՝ ծանոթանալու թոռան լեհուհի ընտրյալի հետ:

Կարոտը հետ է բերում

Տիկին Ռուզաննան ծնվել ու մեծացել է Բարձրաշենում, իսկ արմատներով Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից է:

«Երբ գյուղը քանդվեց, մեր բնակիչների մի մասին Իսահակյան գյուղ տարան, բայց մենք Մարալիկ գնացինք: Աշխատում էի Մարալիկի կենտրոնական գրադարանում, բայց 2000 թվականին վերադարձա Բարձրաշեն: Այդ օրվանից գյուղում եմ ու չեմ ուզում գնալ: Իմ հայրենի գյուղն է՝ ով ուր ուզում է, թող գնա: Ես հիմա արդեն տարիքով եմ, չգիտեմ՝ ինչքան կյանք ունեմ դեռ, բայց թող բոլորն էլ իմանան, որ իմ մի քարն ու մի թուփն ինձ համար շատ թանկ են: Ես ուրիշ տեղ չեմ դիմանում՝ ինձ հետ է բերում կարոտը»,-ասում է տիկին Ռուզաննան ու նշում, որ բազմիցս մերժել է նաև Լեհաստանում ապրող թոռան հրավերները:

«Միակ տեղը, որը կուզենայի գնալ, Արևմտյան Հայաստանն է: Միայն տեսնեմ, գամ ու էլ ոչինչ չեմ ուզում»,-ասում է նա ու ցույց տալիս սեղանին դրված գիրքը: Աղավնու «Շիրակ» վեպն է, ասում է՝ արդեն 10-րդ անգամն է վերընթերցում: «Երբ այստեղի դպրոցը քանդվեց, գրքերը տարել էին, բայց այդ գիրքը գետնին էր:

Գիրքն ընդհանրապես չի կարելի գետնին գցել, վերցրի ու բերեցի: Այստեղ նկարագրվում է, թե Արևմտյան Հայաստանում ինչպե՞ս են ապրել, ինչպե՞ս են գաղթել: Պատմում է գաղթականների մասին: Իմ նախնիները Խնուսից հենց այս գյուղն են եկել: Ես իմ տատի պատմածներով եմ ապրել, ու գյուղը կարծես աչքիս առաջ լինի:

Ինչպես Աղավնու նկարագրածի դեպքում է, «Ռանչպարների կանչը» վերընթերցելիս էլ եմ նույնը զգում: Տպավորություն է, որ ես կարծես գնացել եմ այնտեղ ու այդ բոլորն իմ աչքով տեսել եմ: Ես այդ փափագն ունեմ…»,-նշում է նա: Տիկին Ռուզաննան այլ կերպ է մոտենում գյուղի խնդիրներին, Բարձրաշենը Հայաստանի մյուս գյուղերից չի տարանջատում:

«Այստեղ ոչինչ չի եղել, բայց հանուն գյուղի ամեն ինչ փորձել եմ անել, ամեն ինչ աշխատել եմ, մենակ թե գյուղը չքանդվի, մենակ մնանք գյուղում, էն էլ… Հիմա այստեղ ճանապարհ չկա, ջուր չկա, բայց Հայաստանի որ գյուղն էլ որ վերցնենք, լավ ճանապարհ չկա: Հիմա աղբյուր ունեցողն էլ է բողոքում, որ ջուր չունի: Ոչ մի տեղ կյանքը հեշտ չէ, բայց պետք է սիրել հողը: Ես ուրախանում եմ, որ գյուղի համար մի բան են անում, ինքս մասնակցել եմ եկեղեցու քարերի մաքրմանը: Մի բան պետք է անել, թեկուզ փոքր ֆերմա ստեղծել, որ գյուղը, թեկուզ քիչ բնակչությամբ, բայց մնա: Ես մի բան գիտեմ՝ ուր գնամ, ինչ էլ անեմ, այս հողի մեջ պիտի մահանամ»,-ասում է նա:

Ամալ յան Ռուզաննայի տան ճանապարհը պատահական ցույց չտվեց՝ մեռնող գյուղի տներից մեկի վրա երբեք կողպեք չի լինի: 

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՎենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԻշխանությունն անցել է նախընտրական խոստումների կատարմանը, չի բացառվում հասնի կուսակցությունների գործունեության արգելմանը. Աբրահամյան Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ինչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»