Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Իրականում քանի՞սն էին «300 սպարտացիները»

Մենք գիտենք, որ...

Մեր թվարկությունից առաջ 480 թվականին Թերմոպոլեի ճակատամարտի ժամանակ Լեոնիդասի գլխավորությամբ 300 սպարտացիները կռվել են Քսերքսեսի 200 000-անոց պարսկական բանակի դեմ և պահպանել Թերմոպոլեի կիրճի մուտքը՝ հնարավորություն տալով հունական մյուս ուժերին նահանջել և միանալ հիմնական զորքին:

Իրականում այնքան էլ այդպես չի եղել:

Իհարկե, պետք է արժանին մատուցել սպարտացի ռազմիկներին, բայց իրականում այդտեղ նրանց հետ կողք կողքի կռվել են նաև ֆիվայական և ֆեյսպեյական աշխարհազորայինները՝ մոտավորապես 2000 ռազմիկ: Ինչպես սպարտացիները, նրանք ևս չեն հանձնվել և զոհվել են հակառակորդի՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցող ուժերի դեմ ճակատամարտ տալով: Բացի այդ, լեռան լանջի շրջանցիկ ճանապարհը փակել էին ևս 3 000 հելլեն ռազմիկներ, որոնք ևս այդ օրը հերոսաբար զոհվեցին: Հաշվարկված է, որ այդ ճակատամարտում պարսիկների ճանապարհը փակել էր մոտավորապես 5 200-7 700 հույն մարտիկներից կազմված ջոկատը և ոչ թե միայն 300 սպարտացի: Ճակատամարտի առաջին երկու օրերին հելլենները հաջողությամբ պաշտպանում էին նեղ կիրճի մուտքը (ենթադրաբար կիրճի լայնությունը մի քանի տասնյակ մետր է եղել, և դա իդեալական պաշտպանական պայմաններ է ստեղծել հույների համար):

Ամեն ինչ իրոք իդեալական կլիներ, եթե պարսիկները չիմանային լեռան լանջի շրջանցիկ ճանապարհի մասին: Այդ ճանապարհը պահող զորաբանակը ունակ չեղավ դիմակայել պարսիկների մատյան գնդի (անմահների) ճնշմանը և ջախջախվեց ճակատամարտի երրորդ օրը: Չօգնեց անգամ Լեոնիդասի՝ նրանց օգնության ուղարկված մոտավորապես 4 000 -անոց զորախումբը, որը ևս ջախջախվեց «անմահների» կողմից: 

Այդ իրավիճակում Թերմոպոլեի կիրճի մուտքը պահելը ռազմավարական տեսակետից անիմաստ դարձավ: Այստեղ կարևորն այն էր, որ կիրճի մոտ մնացած հելլենները, Լեոնիդասի գլխավորությամբ, կռվելով մահը գերադասեցին փախուստից: Մոտավոր հաշվարկներով, այդ ժամանակ տեղում մնացել էր մոտավորապես 500 զինվոր. բացի 300 սպարտացիներից՝ նաև ֆիվայական և ֆեյսպեյական աշխարհազորայիններ:

Համարվում է, որ լեռան լանջի շրջանցիկ ճանապարհի տեղը պարսիկներին ցույց է տվել հելլեն դավաճան Էֆիալտը: 

Այստեղ ճշտում է պետք. Էֆիալտին դավաճան համարելը սխալ է: Հելլենասեր պատմագիրները այս մարդուն դավաճան են դարձրել, բայց իրականում Էֆիալտը թեսալացի էր: Հարցն այն է, որ Թեսալիան Քսերքսեսին դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, այս հելլենա-պարսկական պատերազմի ժամանակ թեսալական քաղաք-պետությունները պարսիկների դաշնակիցներն էին: Ստացվում է, որ Էֆիալտը ոչ թե դավաճանել է իր ժողովրդին և երկրին, այլ կռվել է նրանց համար (Էֆիալտը ծառայում էր պարսկական բանակի «օգնական» ջոկատում):

Թերմոպոլեի ճակատամարտի մասին առաջինը գրել է հույն պատմիչ Հերոդոտոսը, ապա Դիոդոր Սիցիլիացին: Պարզել, թե իրոք ինչ քանակի զինվոր է մասնակցել այդ ճակատամարտին, ներկայումս անհնար է: Պետք է հաշվի առնել նաև այն, որ անգամ Հերոդոտոսի մոտ հիշատակվում է մի «իլոտի» անուն (իլոտները Սպարտայում միջանկյալ դիրք էին գրավում ազատ քաղաքացիների և ստրուկների միջև, նրանք հողագործներ էին): Ստացվում է, որ հելլեններից բացի, այդ ճակատամարտին կարող էին մասնակցել նաև ստրուկները և կիսաստրուկները. պարզ է, որ հելլեն պատմագիրները նրանց քանակի մասին ոչ մի խոսք չէին նշի, քանի որ ստրուկներին մարդ չեն համարել:

Ցանկացած ժողովուրդ միշտ էլ փորձում է սեփական հերոսներին առավել հերոսացնել: Այդպիսին են եղել նաև հելլենները: Ի դեպ, չմոռանանք, որ Քսերքսեսի բանակը եղել է բազմազգ, և հայերը այդ բանակում ամենավերջինները չեն եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը