Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մերձավոր Արևելքում և կամաց-կամաց նաև Կովկասում աշխարքաղաքական նոր տենդենց է ուրավագծվում, որտեղ երկու հնարավոր կոորդինատներ են՝ ֆունդամենտալ սունիզմ և շիա-քրիստոնեական առանցք: Թյուրքական պետություններն այս ընտրության արանքում են հայտնվել: Նրանց էլիտաների ճակատագիրը կարծես թե այդ պայքարով են պայմանավորված լինելու: Հնարավոր է, որ Թուրքիայի, որպես միացյալ պետության պահպանպան երաշխիքը պայմանավորված լինի սունիական խալիֆաթը գխավորելը, այսինքն խոսքը «նոր օսմանիզմի» մասին է գնում: Հիմա թեժ գծում քրդերն են հայտնվել, բացառված չի, որ մեր հարթն էլ գա: Հայաստանը ստրատեգիական առումով կարևոր հատման կետում է գտնվում: Սա ընդամենը դեռ տենդենց է, որին պետք է լուրջ վերաբերվել: Ադրբեջանը, այս առումով, լուրջ խնդրի առաջ է հայտնվել և իրենց ներկայիս քաղաքական վերնախավի գործողությունները հասկանալու համար այս տենդենցը նույնպես պետք է հաշվի առնել»: