Կացիններով և դանակներով զինված երկու պաղեստինցի Երուսաղեմում հարձակվել են սինագոգի վրա, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է: Զոհվածների մեջ են նաև հարձակումն իրագործած երկու պաղեստինցիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Jerusalem Post թերթը:
Տուժել է նվազագույնը 9 մարդ: Նրանցից 5-ը գտնվում է չափազանց ծանր վիճակում
Երուսաղեմի Հար-Նոֆ շրջանի սինագոգում գտնվող հավատացյալների վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի առավոտյան: Հարձակվողներից մեկի մոտ նաև ատրճանակ է հայտնաբերվել: Հարձակվողները գնդակահարվել են իրավապահ մարմինների կողմից: Տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչական գործողություն: