Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան


Ընդ­դի­մա­դիր դաշ­տի վա­կու­ու­մը լցնե­լու ժա­մա­նա­կը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում վերահաստատել է իր մտադրությունը՝ ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ` չնայած այս պահին անազատության մեջ է: Նա վստահ է, որ Հայաստանում արդեն ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը, այսինքն` Նիկոլ Փաշինյանի դեմ է տրամադրված քաղաքական դաշտի մեծ մասը:

«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ միակը:

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը»,- «Գոլոս Արմենիի» թերթի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

Իսկ իշխանության հարցն էլ կորոշվի փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Փաստորեն, Քոչարյանը կոնկրետ քաղաքական հայտ է ներկայացնում: Եվ ի՞նչ է ստացվում, Քոչարյանի դեմ դատավարությունը փաստացի լեգիտիմացրել է նրա վերադարձը քաղաքականություն:

Որքան ձգձգվում է այդ դատավարությունը, այնքան Քոչարյանն ավելի վստահ է խոսում: Եվ եթե ստացվի այնպես, որ հնարավոր չլինի ապացուցել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ապա նա լիովին «մաքրված» մտնելու է քաղաքական պայքարի մեջ:

Սակայն առայժմ նրա քաղաքական հավակնությունները զսպվում են դատարաններում:

Այս ամենին զուգահեռ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում լուրջ վակուում է առաջացել: Խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ` ընդդեմ իշխանության: Մի կողմից նրանք բոլորն էլ ընդունել են հեղափոխությունը, սակայն մյուս կողմից երբեմն գործում են միմյանց դեմ: Փաշինյանի կառավարության գործունեության քննադատությունը արմատական չէ: 

Իսկ արտախորհրդարանական դաշտում համախմբման փորձեր արդեն արվում են: Դատաիրավական բարեփոխումների հետ կապված 7 կուսակցությունների հայտարարությունը դրա մեկնարկն էր: Ըստ այդմ, ունենք հետևյալ պատկերը: Ընդդիմադիր քաղաքական դաշտը ապակենտրոնացված է և ցրված, այն գործող իշխանությանը համարժեք բևեռ չէ: 

Այդ վակուումը, այսպես, թե այնպես, պետք է լցվի: Բայց իշխանությունն այնքան է ապականել այդ դաշտը` «սևերի և սպիտակների» առասպելական բաժանումով, որ այն կարողանում է լցնել Ռոբերտ Քոչարյանը` անգամ գտնվելով անազատության մեջ:

Բայց Քոչարյանը միաժամանակ գիտակցում է, որ իր անձի շուրջ համախմբումը դժվար է լինելու: Նա փաստում է, որ «այդ գործընթացներում ինքը կարևոր օղակ կլինի, սակայն ոչ միակը»: Իսկ թե որ անձի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիան, բաց հարց է մնում:

Այսօր Փաշինյանը մենաշնորհել է քաղաքական լիդերությունը: Նա, լինելով իշխանություն, ավելի շատ ցույցեր է անում, քան ընդդիմությունը: Սակայն լիդերի լեգիտիմության անկումը զուտ ժամանակի հարց է:

Քոչարյանը կարծում է, որ այս աշնանն արդեն կավարտվի ընդդիմության համախմբման գործընթացը, բայց իրականում այն նոր է սկսվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինՇուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք