Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


«Ան­վա­նե­ցինք հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, որ ծած­կենք հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պա­կա­սը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ատելության ու անհանդուրժողականության չափաբաժիններն, ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի, թելադրված խաղի կանոններ են: Հոգեբանի դիտարկումներով՝ կան մի քանի գործոններ, որոնք թույլ չեն տա այլ՝ ավելի մեղմ պատկեր տեսնել Հայաստանում:

«Հեղափոխության սկզբում «թավշյա», «սիրո և հանդուրժողականության» վերաբերյալ կարգախոսներ եղան: Նման պիտակավորումները, ինչպիսին տվյալ պարագայում սերն ու հանդուրժողականությունն են, լինում են այն դեպքում, երբ այդ ամենի ներքո անպայման պետք է աշխատի անհանդուրժողականությունը: Ընդհանրապես նման բաների մասին խոսում են այն դեպքում, երբ ունեն դրա պակասը:

Այսինքն, ի սկզբանե մենք գիտեինք, որ պակաս է լինելու, գիտեինք, որ ունենալու ենք անհանդուրժողականություն, և ի սկզբանե մենք այն անվանեցինք հանդուրժողականություն, որ ծածկենք այդ պակասը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Խոսելով մյուս գործոնի մասին՝ նա շեշտեց հեղափոխությանը մասնակցած այն շերտի մասին, որն անհանդուրժող է.

«Այդ շերտի լեքսիկոնը բաղկացած է ոչ նորմատիվ բառապաշարից, ինչն էլ իր հերթին խրախուսում է այսօրվա լիդերը՝ նման բառապաշար օգտագործելով ամենաբարձր մակարդակներում:

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ինչո՞ւ պետք է իրավիճակի մեղմացում ունենայինք: 

Մենք մեղմացում չենք ունենալու: Այդ անհանդուրժողականության և ատելության մեջ մենք անձնական ագրեսիաների ռեալիզացիա ենք ունենալու: Այս ամենի հիմքում այդ ատելությունը արտահայտող մարդկանց անձնական ֆիասկոներն են, և իրենք այդ անձնական ֆիասկոներն արտահայտում են հենց այս դաշտում:

Հոգեբանի կարծիքով, լիդերն առաջին օրինակը պետք է լինի թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ. «Սա շատ կարևոր օրինակ է, բայց մենք սովոր ենք ասել՝ հասարակությունը սա է ուզում: Երեխան էլ դպրոց գնալ չի ուզում, բայց իրեն տանում են, չէ՞, դպրոց, և ինչ-որ ձևով մոտիվացիաներ են ստեղծում:

Մենք հասարակությունը կրթելու խնդիր ունենք, որը խորհրդային շրջանից հետո տարիներ շարունակ չի լուծվել: Մենք այսօրվա դրությամբ չկրթված հասարակություն ունենք, և այսօրվա դրությամբ ոչինչ չի արվում այդ հասարակությանը կրթելու և ուրիշ դաշտ բերելու համար:

Հիմա հակառակն է արվում: Վարչապետի վերջին հարցազրույցը նույնպես համեմված է անկիրթ լեքսիկոնով, ինչը հարիր չէ ոչ ոքի, ուր մնաց՝ հանրապետության ղեկավարին:

Դրանից հետո էլ ի՞նչ սպասումներ պետք է ունենանք: Վարչապետն այսօր զբաղված է պոպուլիզմով: Վերցրել է հասարակության ամենալայն շերտը, ում ականջի համար այդ լեքսիկոնը հարմար է, և փորձում է այդ լեզվով խոսել, որպեսզի այդ շերտին տոնուսի մեջ պահի, որ այդ շերտի համար պոպուլ յար լինի: Այստեղ դուր գալու խնդիրն է:

Եթե մենք սկսենք երեխային դուր գալու համար դպրոց չուղարկել, դրանով երեխային միայն վատություն կանենք: 

Նա կասի՝ ինչ լավն են ծնողներս, բայց հասարակության համար ոչ պիտանի անձնավորություն կմեծանա: Նույն բանն անում է վարչապետը, փորձում է դուր գալ ժողովրդին, ինչը, բնականաբար, վնասում է ժողովրդին: Նա չի թելադրում ցենզ, որին պետք է այդ ժողովուրդը ձգտի:

Ցենզ թելադրելու ձգտում ես չեմ տեսնում թե՛ վարչապետի, թե՛ շրջապատող թիմի մոտ»: Հոգեբանի համար մտահոգիչ է հատկապես լեզվի խնդիրը:

«Վարչապետը փորձում է ժողովրդի մոտ դրոշի և զինանշանի նկատմամբ հարգանք ձևավորել, բայց ազգի առաջին խորհրդանիշը լեզուն է, հետո նոր դրոշն ու զինանշանը:

Չեմ կարծում, թե լեզուն ապականելը, բայց դրոշի համար ինչ-որ մարդու աշխատանքից հանելը և պոպուլիստաբար գոռգոռալը ճիշտ է»,-ասաց նա:

Միհրդատ Մադաթյանի խոսքով, ընդհանրապես խորհուրդներ տալիս են այն ժամանակ, երբ մի բան սխալ է, կամ մի բան պարզապես այն չէ. «Իսկ երբ ամեն բան սխալ է, խորհուրդն անիմաստ է դառնում: Մարդկանց հարգել է պետք: Դիմացինն էլ է ծնող և ունի երեխաներ, ընտանիք:

Բայց մենք այս ամենը հաշվի չենք առնում, հեղափոխության շրջանում սև պաստառներ ենք կպցնում մարդկանց անուններով, երեխային ասում՝ չես ամաչո՞ւմ, որ այդպիսի ծնող ունես: Ժողովրդի այն հատվածին, որն արժեքներ չունի, պետք է կրթել: Իրենց երեխային որ սիրեն, իմ երեխային չեն հայհոյի, որ իրենց ծնողին սիրեն, իմ ծնողին չեն հայհոյի;

Զազրախոսությունների հեղինակները մարդիկ են, որոնք գեթ մեկ հասարակական խնդիր չեն կարողանում լուծել:

Այդուհանդերձ, Facebook-ում հեշտ է զազրախոսություններ անելը, վիրավորելն ու սպանելը, բայց մարդուն խոսքով դրական ու լավ բան մաղթելը շատ դժվար է»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խոսքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը բերում է նրան, որ մարդը նման անպատասխանատվությամբ է վերաբերվում նաև իր կյանքին. «Իսկ կյանքին անպատասխանատու վերաբերվող մարդիկ երկիր չեն կարող ղեկավարել, այն էլ մի երկիր, որը թելից կախված իրավիճակում է, և այդ թելը կարելի է շատ հեշտ կտրել:

Խոսքին պատասխանատու չվերաբերվող անձինք սովորաբար էգոցենտրիկ են լինում, և իրենց «ես»-ն ավելի բարձր են դասում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են