Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը և Թոնի Կրոսը կարծում են, որ Իսպանիայի ընտրանու հետ ընկերական խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակն արդարացի արդյունք է:
«Սա լավ արդյունք է, որին մեր թիմն արժանի էր: Մենք ցույց տվեցինք, որ կարող են վստահել մեզ: Երիտասարդ ֆուտբոլիստները շատ լավ հանդես եկան»,-Մյուլլերի խոսքը մեջբերված է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքից:
Նմանատիպ մեկնաբանություն է տվել նաև Թոնի Կրոսը, ով խփեց խաղի միակ գոլը. «Մենք շատ էինք ցանկանում հաղթել հավաքականի` այս տարվա վերջին խաղում: Պաշտպանությունում շատ հուսալի խաղացինք և արժանի էինք այս արդյունքին»: