Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»


Սամվել Բաբայանը վերջնականապես մարգինալացվեց

Արցախում համահայկական օրակարգով կայացած հանրահավաքը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետաքրքական հանգրվան ունեցավ:

Այս տարի համահայկական խաղերի բացման արարողությունը նախատեսված է Ստեփանակերտում և այն լավ առիթ էր Հայաստանի ու Արցախի առաջնորդների համար հանրահավաքային ձևաչափով անդրադառնալու համահայկական օրակարգի կարևոր դրույթներին:

Ստեփանակերտից հաղորդվող, ինչպես նաև՝ ուղիղ եթերներով ապահովվող կադրերով տեսանելի էր, որ հավաքը բազմամարդ էր, տարբեր հաշվարկներով 7-8 հազար մարդ էր մասնակցում: Հավաքին մեծ թիվ էին կազմում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության անդամները, ովքեր կուսակցական շապիկներով ու դրոշներով, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի «բարի գալուստն ավետող» տրաֆարետներով դիրքավորվել էին հրապարակի կենտրոնական հատվածում:

Ինչպես մեկ օր առաջ հայտարարվել էր, հավաքին փոքր՝ 500-600 խմբով, մասնակցում էին նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները, որոնց ներկայությունը հրապարակում տարբեր միջադեպերի հանգեցրեց:

Խնդիրը սկսեց նրանից, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների բեմ բարձրանալու ընթացքում, Բաբայանի կողմնակիցները սկսեցին վանկարկել՝ «Բաբայան, Բաբայան, Բաբայան»: Ավելի ուշ, այդ բացականչությունները կրկնվեցին ինչպես Բակո Սահակյանի, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթների ընթացքում:

Հանրահավաքի մասնակիցներից փորձեցին սաստել, ըստ էության, սադրանքի փորձ կատարող փոքրիկ խմբին, սակայն դա ավելի շատ ռիսկ ստեղծեց, որպեսզի իրավիճակը վերածվի հրմշտոցի: Խնդրին ստիպված միջամտեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը, ով հորդորեց սադրիչներին «տեղավորվել» հավաքի օրակարգի մեջ:

Ասել, որ անկանխատեսելի, չսպասված սադրանք տեղի ունեցավ՝ ազնիվ չենք լինի: Իրականում ինչպիսին եղել է Սամվել Բաբայանը 90-ականների երկրորդ կեսին, ինչպիսին նրա հայտարարություններն էին վերջին ամիսներին, այդ վարքին էլ համահունչ միջադեպ հրահրեցին այսօրվա միջոցառման ժամանակ:

Իր այս վարքագծով Բաբայանը վերջնականապես դուրս հրվեց քաղաքական արենայից՝ համալրելով մարգինալների շարքը: Ի դեպ՝ թեև անուղղակի, սակայն իր տեքստում Բաբայանին անդրադարձավ նաև Փաշինյանը, նշելով՝ «բոլոր այն անհատներն ու ուժերը, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոց նետվեն»:

Սա Սամվել Բաբայանի՝ իշխանությանը բռնությամբ հասնելու վերաբերյալ ՀՀ-ից հնչած թերևս ամենակոշտ ու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունն էր:

Սրանից առաջ, Բաբայանի մտադրություններին արձագանքել էին Արցախի Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

Հավաքն ավարտվեց, որից հետո սկսվեց համերգային ծրագիրը, իսկ վաղը, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անունը կրող մարզադաշտում, տեղի կունենա Համահայկական խաղերի բացման արարողությունը, որին երկու երկրների ղեկավարներից բացի կմասնակցեն մեծ թվով երկրների պաշտոնական պատվիրակություններ:

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»