Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


Տավուշում ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում չարաշահումների դեպքով նոր քրգործ է հարուցվել

Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիր, որի գինը կազմում է 1 մլրդ 298 մլն ՀՀ դրամ:

Նախարարության հետ կնքված այլ պայմանագրով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրել է մեկ այլ առևտրային կազմակերպություն:

 2019թ. հուլիսի 3-ին կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի ու տեխնիկական հսկիչի կողմից հաստատվել է ճանապարհի առանձին հատվածում ճանապարհային պատվածքի՝ ընդհանուր 44 հազար 479 քմ ծավալով հիմնանորոգման աշխատանքներից 110 մլն 710,6 հազար ՀՀ դրամ արժեքով 30 000 խմ «Ա» տիպի 4 սմ շերտով տաք մանրահատիկ ասֆալտբետոնի տեղադրման աշխատանքների կատարման դիմաց վճարման իրավունք վերապահող կատարողական ակտ: Վերջինս կապալառուի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:

Մինչդեռ դրանից առաջ իրականացվել են ճանապարհի նշված հատվածում կատարված ասֆալտբետոնե ծածկի վերին շերտից վերցված հանուկների համատեղ լաբորատոր փորձարկումներ, համաձայն որոնց արդյունքների՝ ասֆալտապատված  ճանապարհահատվածի առանձին գոտիներում ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի խտացման գործակիցը կամ բարձրությունը չեն համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերի պահանջներին, ինչի մասին, նախքան կատարողական ակտը աշխատանքների ընդունման նպատակով ներկայացվելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ տեղեկացվել է կապալառուին: Բացի այդ, նշված համատեղ փորձարկման արդյունքները հաստատվել են նաև հենց կապալառուի պատվիրմամբ փորձաքննություն իրականացնող առևտրային կազմակերպության ներկայացուցիչների ստորագրություններով՝ առանց առարկության: Կատարողական ակտով ընդունման ներկայացված շինարարական նորմերին չհամապատասխանող ճանապարհային պատվածքի հիմնանորոգման աշխատանքները գումարային առումով կազմել են 33 մլն 210 հազար ՀՀ դրամ:   

Բացի այդ,  պարզվել է, որ աշխատանքների ընդունման համար կազմված միջանկյալ ակտերում ընդունման ներկայացված աշխատանքները բնութագրող տվյալները լրացվել են թերի, դրանցում նշված չեն ընդունված աշխատանքների տեղամասը, տեղադրված ասֆալտբետոնե շերտի հաստությունը, միջին լայնությունը, ասֆալտբետոնե խառնուրդի տեսակը:

Այսինքն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ են օգտագործվել: Մասնավորապես, տեխնիկական հսկողությունն իրականացվել է պայմանագրային դրույթների խախտումներով, աշխատանքները չեն կատարվել անհրաժեշտ որակով ու ծավալով, սակայն հաստատվել է սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ բովանդակային առումով կեղծ կատարողական ակտ, որը ներկայացվել է վճարման: Պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել միայն այն պատճառով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից հիշյալ կատարողական ակտը ուսումնասիրվել է, ու դրանում առկա թերությունների հայտնաբերման պատճառով նշված աշխատանքները չեն ընդունվել:

Նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում օրեր առաջ նշված միջպետական նշանակության ավտոճանապարհի  նույն հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ ևս հարուցվել էր քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը