Ադրբեջանի պարագայում «սովորական հարեւան» հասկացությունն անընդունելի է, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դեմք ունի հարեւան Ադրբեջանը շփման գծի միջադեպից հետո, երբ խոցվել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը:
«Մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Ադրբեջանի խորհրդանիշն է Ռամիլ Սաֆարովը», - ընդգծել է Քոչարյանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ժ. 13:45-ի սահմաններում ԼՂՀ եւ ԱՀ շփման գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել էր ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, նախնական տվյալներով զոհվել էին երեք օդաչուները: Հակառակորդն առայսօր կրակի տակ է պահում դեպքի վայրը՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am