Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


Դավիթ Անանյան. մտորումներ իրականի շուրջ

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանի վերլուծական հոդվածը ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման վերաբերյալ։


Իսկ այդպիսի վերլուծություններ, ցավոք, շատ հաճախ են վերջին ժամանակաշրջանում հրամցվում հանրությանը, երևի ժամանակնե՞րն են այդպիսին։ Ինչպես տնտեսագիտության հայտնի դոկտորն է ասում՝ գործ ունենք տնտեսական պոպուլիզմի հետ, որն ակնհայտորեն չի նպաստում տնտեսական հեղափոխության իրականացմանը։ Հակառակ՝ դրա գաղափարը դարձնում է իրականությունից արհեստականորեն հեռացված միֆ, ուտոպիա։ Իսկ երբ տնտեսական պոպուլիզմով «տարվում» է մեր երկրի կայացման գործում անգնահատելի վաստակ ունեցողը, մեր կողմից մեծ հարգանքի արժանացած մարդն ու ականավոր տնտեսագետը, ուղղակի ցավ ես ապրում։ Թերևս մի փոքր սփոփում է այն գիտակցումը, որ նա, ամենայն հավանականությամբ, որևէ մեկի շահը սպասարկելու համար չէ, որ հանդես է գալիս իր հրապարակային «վերլուծություններով»։ Հիմա հերթով։

Վերջերս ընդդիմախոսների թիրախը պետական բյուջեի (հատկապես 2019 թվականի առաջին կիսամյակի) կատարողականն է, որի վերաբերյալ տարբեր դատողություններ են արվում ու գնահատականներ են հնչեցվում։ Բնականաբար, յուրաքանչյուրն էլ այս կամ այն ոլորտի, իրավիճակի կամ իրադարձության վերաբերյալ տեսակետ կամ կարծիք արտահայտելու իրավունք ունի, սակայն գտնում եմ, որ հրապարակային ելույթներ ունենալիս ու գնահատականներ հնչեցնելիս անհրաժեշտ է գիտակցել հանրությանը անհիմն կամ թերի ուսումնասիրված մտքեր ու գաղափարներ մատուցելու կամ մակրո մակարդակում հիմնազուրկ վիճակագրություն ներկայացնելու պատասխանատվությունն ու հետևանքները, մանավանդ, երբ հանրության մի ստվար զանգված, այնուամենայնիվ, կուրորեն կարող է հավատալ ասածներիդ։

Եվ այսպես, օրերս բազմաթիվ տեսակետներ են հնչում ՀՀ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային ընդհանուր եկամուտների աննախադեպ՝ 25.1 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ 

Այժմ, միկրո մակարդակում ձևավորված իրական և հուսալի տեղեկատվության հիման վրա փորձենք վերլուծել և հանրությանը ներկայացնել մեր դատողություններն ու տեսակետները՝ բյուջետային եկամուտների գերակատարման վերաբերյալ՝ պետական բյուջեի հարկային եկամուտների օրինակով։ Պետական բյուջեի հարկային եկամուտների (հարկեր, պետական տուրքեր, մաքսատուրք) աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 24.7 տոկոս։

Աղյուսակ 1. Պետական բյուջեի հարկային եկամուտների համեմատական նախորդ տարվա հետ (մլրդ. դրամ)

 

Հունվար-հունիս

Աճ

2018թ.

2019թ.

Բացարձակ (գումար)

Հարաբերական (տոկոս)

Հարկեր, պետական տուրքեր (համախառն գումար)

 461.9

613.9

152.0

32.9

Հարկերի (այդ թվում՝ ԱԱՀ-ի) վերադարձ

 (43.0)

(61.0)

(18.0)

41.9

Հարկեր, պետական տուրքեր

(զուտ գումար)

 418.9

552.9

134.0

32.0

Մաքսատուրք և մաքսային սահմանին գանձված ԱԱՀ

 152.9

160.4

7.5

4.9

Ընդամենը

 571.8

713.3

141.5

24.7


2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների և փաստացի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է.

Աղյուսակ 2. Պետական բյուջեի հարկային եկամուտների համեմատական ծրագրային համամասնության հետ (մլրդ. դրամ)

 

Մլրդ. դրամ

2019թ. 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնություն

645.5

2019թ. 1-ին կիսամյակի համար ճշտված ծրագրային համամասնություն

650.2

2019թ. 1-ին կիսամյակի փաստացի հարկային եկամուտներ

713.3

Գերակատարում (բացարձակ)՝

63.1

Գերակատարում (հարաբերական)՝

9.7%


Եթե հակիրճ ամփոփելու լինենք Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում ներկայացված տեղեկատվությունը, ապա ակնհայտորեն պետք է արձանագրել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները փաստացի գերակատարվել են 63.1 մլրդ դրամով (9.7 տոկոսով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է հավաքագրվել 141.5 մլրդ դրամ (24.7 տոկոսով ավել) հարկային եկամուտներ։

Հիմա անդրադառնանք հավաքագրված հարկային եկամուտների «որակին», այսինքն՝ պարզենք արդյո՞ք գերակատարումները «սպեկուլյատիվ» են, քանի որ ըստ ընդդիմախոսների բյուջետային եկամուտների արձանագրված դինամիկան (որն իրենց կողմից գնահատվում է միջին) երկար պահպանվել չի հաջողվի ո՛չ միջնաժամկետ և ո՛չ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում, որովհետև նրանց կարծիքով հարկային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է «toxic» ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Իրականության հետ այս պնդումները որևէ աղերս չունեն։

Ինչպես ներկայացված է վերոհիշյալ Աղյուսակ 1-ում, 2019 թվականի 1-ին կիսամյակի տվյալներով պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը եղել է 713.3 մլրդ դրամ, որից, հարկերից և պետական տուրքերից եկամուտները՝ 552.9 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 160.4 մլրդ դրամ։ Աղյուսակ 2-ում ներկայացված է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորված համամասնությունը կազմում է 650.2 մլրդ դրամ, որը պլանավորելիս կանխատեսված է եղել, որ հարկերից և պետական տուրքերից եկամուտները կազմելու են 487.4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 162.8 մլրդ դրամ։ Համադրելով Աղյուսակ 2-ում ներկայացված տեղեկատվությունը, պարզ է դառնում, որ հարկերի և պետական տուրքերի եկամուտների մասով ունենք գերակատարում՝ 65.5 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքերի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի մասով թերակատարում՝ 2.4 մլրդ դրամ, արդյունքում՝ «զուտ հիմունքով»՝ 63.1 մլրդ դրամ գերակատարում։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ խաղատնային գործունեությամբ զբաղվողների հարկային պարտավորությունները «սահմանափակվում են» միայն պետական տուրք վճարելով (իսկ դրա չափը հաստատուն է թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարիներին), ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծումից և պետական տուրքի գծով չէ, որ պայմանավորված է հարկային եկամուտների գերակատարումը։ 

Կարծում եմ, որ ընդդիմախոսների կողմից նման մակերեսային տեղեկատվություն ներկայացնելու պատճառն այն է, որ նրանց կողմից որևէ ջանք չի գործադրվում ձեռք բերել ըստ գործունեության տեսակների (ոլորտների) հավաքագրված հարկային եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն։ Միգուցե նրանք կարծում են, որ նման տեղեկատվություն առկա կամ հասանելի չէ՞։ 

Իրականում, ցանկության դեպքում կարելի է ձեռք բերել նման տեղեկատվություն և ներկայացնել հանրությանը։ Մասնավորապես, շահութահարկի տարեկան հաշվարկով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկներով (ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններով նաև ԱԱՀ-ի ամսական հաշվարկով) հարկ վճարողները պարտավոր են «հայտարարագրել» իրենց եկամուտները (հարկման օբյեկտները)` ըստ գործունեության տեսակների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան։ Ընդ որում, եկամուտները (հարկման օբյեկտները) լրացվում են ըստ տեսակարար կշիռների (ըստ տեսակարար կշիռների նվազման): 

Եթե Աղյուսակ 1-ով ներկայացված «Հարկեր, պետական տուրքեր (համախառն գումար)» ցուցանիշից (613.9 մլրդ դրամից) հանենք հավաքագրված պետական տուրքի գումարը և նպաստների գծով փոխհատուցումների գումարը՝ ընդհանուր գումարով շուրջ 20 մլրդ դրամ, ապա, ըստ էության, կստացվի այն գումարը (593.9 մլրդ դրամ), որը, որպես տնտեսությունից ստացված հարկերի հանրագումար, կարելի է դասակարգել ըստ գործունեության ոլորտների՝ վերոհիշյալ դասակարգման մեթոդաբանությամբ։ Ստորև Աղյուսակ 3-ում ներկայացված են միայն 1 տոկոսային կետից բարձր ցուցանիշները, որոնք հանրագումարով կազմում են շուրջ 88 տոկոս։ 

Աղյուսակ 3. 2019 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրված հարկեր՝ ըստ ոլորտների

Տնտեսական գործունեության բաժինը (ոլորտը)

Մեծությունն ընդհանուր մեջ(տոկոս)

ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ

23.72

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

16.86

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏ

8.47

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

8.06

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ

4.99

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4.51

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

3.49

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ

8.05

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

2.28

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.29

ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

1.77

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1.69

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ

1.01


Աղյուսակ 3-ը, ըստ էության, ցույց է տալիս տնտեսության կառուցվածքը՝ ըստ հարկունակության, միաժամանակ, «ապացուցում է», որ հարկային եկամուտների գերակատարումը ամենևին էլ «toxic» եկամուտների հաշվին չէ։

Այժմ անդրադառնանք ընդդիմախոսների այն գնահատականին, ըստ որի բյուջետային եկամուտների առումով 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրված դինամիկան միջին դինամիկա է:

Առնվազն պահպանված չեն համադրման էլեմենտար կանոնները։ Համադրություն կարելի է անել «համադրելիների» միջև, ինչը նշանակում է, որ, օրինակ, պետության կայացման առաջին տասնամյակը, որը միշտ էլ ուղեկցվում է վայրիվերումներով և շատ հաճախ ստարտային (զրոյական) կետից առաջխաղացման սկզբնական փուլերը ուղեկցվում են երկնիշ ու եռանիշ աճի ցուցանիշների արձանագրմամբ (բայց դրանք մեծ վերապահումով կարելի է որակել որպես իրական առաջընթաց), չի կարելի համադրել հարաբերականորեն կայացած ժամանակաշրջանի հետ։

Մյուս կողմից, ժամանակաշրջանները կարելի է համարել համադրելի, եթե աշխարհաքաղաքական, կամ առնվազն երկրի ներսում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացները կամ տիրող իրավիճակը (օրինակ՝ դրամի կայունությունն ու ֆինանսական համակարգի կայունության պահպանման գործիքակազմի առկայությունը, վարվող հարկային քաղաքականությունն ու հարկային կարգապահության մակարդակը և այլն) կարելի է գնահատել որպես համադրելի։

Այս առումով, կարծում եմ, որ տեղեկատվական իմաստով առավել ճիշտ կլիներ համադրել 2013-2018թթ. ընկած ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշներն ու դինամիկան, քանի որ ժամանակաշրջանները կարելի է համարել ընդհանուր առմամբ համադրելի (համենայն դեպս պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման տեսանկյունից)։ 

Սակայն մասնագիտական տեսանկյունից հետևողականություն ապահովելու նկատառումներից ելնելով, թերևս թվային տեղեկատվություն ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է նաև անդրադարձ կատարել պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանության փոփոխությանը, որը տեղի ունեցավ 2018 թվականի հունվարի 1-ից։ 

Այս առումով, 2018 թվականը կարելի է բնորոշել հեղափոխական նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդաբանության փոփոխության առումով, քանի որ 2018 թվականի հունվարի 1-ից գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ վերջ դրվեց նախկինում (մինչև 2018 թվականի հունվարին 1-ն ընկած ժամանակաշրջաններում) պետական բյուջեի հարկային եկամուտները «դրամարկղային» մեթոդով հաշվառելու մեթոդաբանության կիրառմանը՝ փոխարենը ներմուծելով «կվազի» հաշվեգրման մեթոդաբանությունը։

Մասնավորապես.

*    Մինչև 01.01.2018թ․ ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտներ են համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները (ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ և այլն). 

*    01.01.2018թ․ հետո ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտներ են համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումարը՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնց դիմաց ներկայացվել է հարկային հաշվարկ կամ ստուգման ակտ (այսինքն՝ մարված հարկային պարտավորությունն է համարվում հարկային եկամուտ)։ 

Ահա այս մեթոդաբանության կիրառման արդյունքում 2018 թվականից սկսած վերջ դրվեց հարկային գերավճարների հաշվին պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ապահովման տխուր պրակտիկան։

Այնուամենայնիվ, որպես «անցումային տարի» 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային եկամուտների փաստացի կատարողականը հաշվառվեց և՛ «հին» մեթոդաբանությամբ (նախորդ ժամանակաշրջանների համար համադրելի տեղեկատվություն ապահովելու համար), և՛ «նոր» մեթոդաբանությամբ։

Ստորև ներկայացվում է փաստացի կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն ինչպես «հին», այնպես էլ «նոր» մեթոդաբանություններով.

Աղյուսակ 4. «Հին» մեթոդաբանությամբ 2018 թվականի և նախորդող մի քանի տարիների պետական բյուջեների զուտ հարկային եկամուտներ

Տարի

Պլան

(մլրդ․դրամ)

Ճշտված պլան

(մլրդ․դրամ)

Փաստացի

(մլրդ․դրամ)

Կատարողական՝ ճշտված պլանի նկատմամբ

(տոկոս)

Կատարողական՝ պլանի նկատմամբ

(տոկոս)

Նախորդ տարվա համեմատ աճ

(տոկոս)

2018

1,248.5

1,261.9

1,306.3

103.5%

104.6%

14.5

2017

1,135.0

1,204.7

1,141.0

94.7%

100.5%

5.7

2016

1,129.0

1,173.9

1,079.7

92.0%

95.6%

1.1

2015

1,138.7

1,140.6

1,067.9

93.6%

93.8%

0.4

2014

1,097.8

1,100.1

1,064.1

96.7%

96.9%

6.3

2013

993.1

1,000.9

1,000.9

100.0%

100.8%

2.2


Աղյուսակ 5. «Նոր» մեթոդաբանությամբ 2018 թվականի և նախորդող մի քանի տարիների պետական բյուջեների զուտ հարկային եկամուտներ

 

Տարի

Պլան

(մլրդ․դրամ)

Ճշտված պլան

(մլրդ․դրամ)

Փաստացի

(մլրդ․դրամ)

Կատարողական՝ ճշտված պլանի նկատմամբ

(տոկոս)

Կատարողական՝ պլանի նկատմամբ

(տոկոս)

Նախորդ տարվա համեմատ աճ

(տոկոս)

2018

1,248.5

1,261.9

1,257.91

99.7%

100.8%

10.2

2017

1,135.0

1,204.7

1,141.0

94.7%

100.5%

5.7

2016

1,129.0

1,173.9

1,079.7

92.0%

95.6%

1.1

2015

1,138.7

1,140.6

1,067.9

93.6%

93.8%

0.4

2014

1,097.8

1,100.1

1,064.1

96.7%

96.9%

6.3

2013

993.1

1,000.9

1,000.9

100.0%

100.8%

2.2

՛01.01.2019թ. դրությամբ գանձապետական միասնական հաշվի մնացորդը կազմել է 48.1 մլրդ դրամ։

2013-2018թթ. համար Աղյուսակ 4-ում և Աղյուսակ 5-ում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է, որպեսզի դատողություններ արվեն 2019 թվականի առաջին կիսամյակում հավաքագրված հարկային եկամուտների՝ նախորդ համադրելի ժամանակաշրջանների համեմատ 24.7 տոկոս գերակատարման ցուցանիշի վերաբերյալ (որպես, ցածր, միջին, բարձր կամ աննախադեպ)։ Բնականաբար, այս դատողություններին ու «որակումներին» մեկ անգամ էլ ենք անդրադառնալու՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշներն ու փաստացի կատարողականն ամփոփելուց հետո։

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների՝ 2018 թվականի ծրագրային ցուցանիշը թերակատարելուն ուղղված շեշտադրումներին կամ տողատակային գրառումներին, ապա ընդհանրապես դրանց անդրադարձ կատարելու իմաստ չկա, քանի որ Աղյուսակ 4-ում և Աղյուսակ 5-ում ներկայացված տեղեկատվություն ավելի քան բավարար է՝ սեփական դատողություններն անելու կամ դրանք քննության ենթարկելու համար։

Որպես վերջաբան, կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ այն ակնհայտ ճշմարտությանը, ըստ որի տնտեսագիտությունը բավականին ճշգրիտ գիտություն է՝ նույնիսկ մակրո կամ մեգա մակարդակում դատողություններ ու վերլուծություններ կատարելու համար, եթե դրանք հիմնված են միկրո մակարդակում ձեռք բերված հուսալի տեղեկատվության վրա։ Եթե մենք ցանկություն ունենք հանրությանը ներկայացնել իրական պատկեր ու դրանց հիման վրա ապագայի վերաբերյալ հիմնավոր կանխատեսումներ անել, պարտավոր ենք չարչարվել ու ջանք թափել՝ ձեռք բերելու համար այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը բավարար կլինի հիմնավոր դատողությունների համար։ Եթե, իհարկե, մեր նպատակներն ազնիվ են։

Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան