Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»


Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։ 

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես՝  այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից Երևանյան խճուղու (3կմ 396 մ) երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Կառուցվել է փողոցի անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը, իսկ մյուս մասը՝ վերականգնվել: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, ընթացքի մեջ է հին հենասյուները նորերով փախարինելու գործընթացը:

Նույն կազմակերպության կողմից Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվել է ստորգետնյա կոյուղացանցի վերանորոգում, տեղադրվել է ասֆալտի ծածկույթի հարթեցնող շերտ՝ 3 սմ հաստությամբ: Ընթացքի մեջ են հենասյուների տեղադրման աշխատանքները: Ավարտին են մոտենում Գարեգին Նժդեհ հրապարակի ճանապարհային երթևեկության անվտանգության կղզյակի կառուցման աշխատանքները:

«Տիգրան Մեծ» փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից արդեն իրականացվել են մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Հայուհու հրապարակում ավարտվել է մայթերի ասֆալտապատումը, բուն հրապարակում տեղադրվել է ասֆալտի շերտի ծածկույթ՝ 3 սմ (հարթեցնող շերտ) և 6 սմ վերին շերտ հաստությամբ:

«Սայաթ-Նովա» փողոցում (411 մ) ընթացքի մեջ են ասֆալտի ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքները: Իրականացվում է մայթերի հիմնանորոգում։ Ընդ որում մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման եղանակով, իսկ մյուսը՝ սալիկապատման: Ասֆալտապատման եղանակով հիմնանորոգվող մայթի աշխատանքներն ավարտված են, սալիկապատման աշխատանքները ընթացքի մեջ: 

«Գարեգին  Նժդեհ» (1կմ 472մ) փողոցում «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն արդեն իրականացրել է մալուխների անցկացման, անձրևաջրատար խողովակների վերականգնման աշխատանքները, այս պահին հիմնանորոգվում են մայթերը: Գարեգին Նժդեհ փողոցում ևս մի մայթը հիմնանորոգվում է ասֆալտապատման, իսկ մյուսը՝ սալիկապատման եղանակով: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

 «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից Գերցեն փողոցում (904 մետր) անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են փողոցի երթևեկելի մասի ասֆալտի ծածկույթի ներքին շերտի տեղադրման, մայթերի ասֆալտապատման աշխատանքները:

«Վազգեն Սարգսյան» փողոցում (2 կմ 66 մետր) նույն ընկերության կողմից իրականացվել են 43 լայնական կտրվածքներ՝ անձրևաջրատար կոյուղացանցի խողովակների, կապի, հեռահաղորդակցության, հոսանքալարերի անցկացման նպատակով: Այս փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ՝ փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատումը նախապատրաստելու նպատակով: Գերմանիայում կիրառված փորձով «Վազգեն Սարգսյան»  փողոցի հիմնանորոգման համար նոր տեխնոլոգիա է օգտագործվելու: Սառը վերօգտագործման եղանակով կառուցվելու է ճանապարհի հիմքը և տեղադրվելու է 2 շերտ ասֆալտբետոն. 5սմ ներքին և 4 սմ վերին շերտով: Փողոցի հարթեցումն իրականացվելու է  լազերային ավտոգրեյդերով:

«Շառլ Ազնավուրի»  հրապարակում անցկացվել են նոր ստորգետնյա մալուխներ,  վերականգվել են հրապարակի անձրևաջրատար խողովակները, ընթանում են մայթերի հիմնանորոգման, ասֆալտե ծածկույթի քերման (ֆրեզման) աշխատանքներ:

Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան