Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Ամենաշատ հարձակումները՝ խոտակեր կենդանու կողմից

Մենք գիտենք, որ...

Աֆրիկայում (և ընդհանրապես աշխարհում) կենդանիների հարձակման առումով մարդիկ ամենաշատը զոհվում են, օրինակ՝ առյուծի, կոկորդիլոսի և այլ գիշատիչ կենդանիների հարձակումների արդյունքում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ մարդկիկ ամենաշատը հարձակման են ենթարկվում խոտակեր գետաձիերի կողմից: Հաշվարկված է, որ ամբողջ աշխարհում տարեկան միջին հաշվով 22 մահ է արձանագրվում առյուծների հարձակումներից, մինչև 10 մահ՝ շնաձկների հարձակումներից , մինչև 100 մահ՝ կոկորդիլոսների հարձակումներից և մինչև 500 մահ՝ գետաձիերի հարձակումներից: Գետաձին կամ հիպոպոտամը կաթնասունների դասի խոշոր խոտակեր կենդանի է։

Հին հռոմեացիները, Աֆրիկայում տեսնելով ծանրամարմին և դանդաղաշարժ ինչ-որ կենդանու, նրան անվանեցին «հիպոպոտամ», որը նշանակում է «գետի ձի»: Բայց գետաձին միայն փռնգացնում է ձիու նման, իսկ ընդհանուր առմամբ ոչ մի նմանություն չունի ձիու հետ: Նրա մարմնի երկարությունը հասնում է 3-5,5 մետրի, բարձրությունը՝ մոտ 1,5 մետրի, կենդանին կշռում է 1,3-1,5 տոննա։

Այս խոշոր կաթնասունի բնորոշ առանձնահատկություններից մեկը այն է, որ նա վարում է հիմնականում ջրային կենսակերպ՝ օրվա մեծ մասն անցկացնելով ջրում։

Գետաձիերը ցամաքում լինում են շատ ավելի քիչ՝ երեկոյան մի քանի ժամ։ Ցավոք, գետաձիերի սիրած վայրերն են քաղցրահամ ավազանների՝ բուսականությամբ հարուստ ափամերձ տեղերը, այսինքն՝ այն վայրերը, ուր սիրում է լինել նաև մարդը: 

Դժբախտ պատահարների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ջրի տակ գտնվող գետաձիուն պատահաբար կպչում է նավակի թին, և կենդանին որոշում է վրեժ լուծել նավակը շրջելով, կամ այն ժամանակ, երբ մարդիկ որոշում են զբոսնել ջրամբարի շուրջ լուսնի լույսի տակ, կամ էլ ճիշտ այն ժամանակ, երբ գետաձին ափ է դուրս գալիս խոտ արածելու համար:

Բացի այդ, զուգավորման շրջանում գետաձիերը հաճախակի դուրս են գալիս ափ։ Նրանք այդ տարածքում չեն հանդուրժում հարևանությամբ գտնվողներին և հարձակվում են պատահած բոլոր խոշոր կենդանիների , նաև մարդկանց վրա։

Պատահում են անգամ այնպիսի հիմարներ, որոնք իրենք են հարձակվում գետաձիու վրա:

Գետաձին շատ արագ գրգռվող կենդանի է, հատկապես, եթե տարիքով չէ: Նա առյուծի հետ հաշիվներ է մաքրում նրան ջուրը գցելով և կոխկրտելով, կոկորդիլոսին ուղղակի կծում և երկու մասի է բաժանում, իսկ շնաձկներին ափ է հանում և կոխկրտում: 

Գետաձիու կաշին այնքան հաստ է, որ կազմում է իր կշռի մեկ քառորդը, այն ունենում է մինչև 4 սանտիմետր հաստություն և անգամ անթափանց է հրազենի որոշ տեսակների համար: Իր թվացյալ ծույլ և ծանրաքարշ տեսքի համեմատ նա լավ վազում է և ունակ է հասնել ցանկացած մարդու հետևից: Նրա ժանիքները շատ սուր են, իսկ ծնոտները այնքան ուժեղ են, որ ունակ են կծել և պոկել մարդու վերջույթը: Գետաձիերի միսը դեռևս վաղ ժամանակներից ծառայում է որպես աֆրիկացիների սնունդ: Տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ գետաձիերի ամենամոտ ազգականները խոզերն են:

Իրոք, գետաձիերը ունեն շատ ընդհանրություններ խոզերի հետ, սակայն վերջերս պարզվել է, որ գետաձիերի էվոլուցիայի գծերը բոլորովին նման չեն խոզերին: Ներկայումս պարզվել է, որ գետաձիերի ամենամոտ ազգականները կետանմաններն են:

Ի դեպ, մենք գիտենք, որ գետաձին խոտակեր կենդանի է, բայց ըստ վերջին տվյալների, բացահայտվել է, որ նա ֆակուլտատիվ գիշատիչ է, այսինքն՝ սննդի մեջ նաև կարող է միս օգտագործել: Սա հաստատում են որոշակի փաստեր:

Օրինակ՝ աֆրիկացի տեղաբնակները պատմում են, որ բազմիցս տեսել են, թե ինչպես է գետաձին եղնիկ որսում և ուտում: Եթովպիայում հաճախ մարդիկ ահազանգել են, որ գետաձիերը պարբերաբար մտնում են կովերի հոտի մեջ և հոշոտում նրանց, միևնույն ժամանակ, տվյալներ կան, որ գետաձին անգամ սատկած գետաձիու միսն է ուտում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան