ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի իր թեկնածուներին է ընտրել նաև «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր-նախագահ, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ով «Ոսկե գնդակի» մրցույթի ժյուրիի անդամ է։
Սուրեն Բաղդասարյանը լավագույն ֆուտբոլիստ է համարում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին, լավագույն մարզիչ՝ Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոախիմ Լյովին։ Հայտնի մեկնաբանի ներկայացրած ցանկն ամբողջությամբ հետևյալ տեսքն ունի՝
Լավագույն ֆուտբոլիստ
1. Մանուել Նոյեր
2. Կրիշտիանու Ռոնալդու
3. Լիոնել Մեսսի
Լավագույն մարզիչ
1. Յոախիմ Լյով
2. Կարլո Անչելոտի
3. Խոսեպ Գվարդիոլա