Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, որ վերջինս արել էր երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ Հայրապետյանն ասել էր, թե Մալոյանը Հայաստանի հավաքականում խաղալու համար իրենից «Պորշե» մեքենա է պահանջել, ինքը համաձայնել է, սակայն ֆուտբոլիստն, այդուհանդերձ, վեց անգամ մերժել է իր հրավերն ու որոշել է հանդես չգալ Հայաստանի հավաքականում։
-«Պորշե» Հայաստանի հավաքականում խաղալու համա՞ր։ Ես, ինչ է, հիվա՞նդ եմ։ Ինձ համար իմ անունն ավելի կարևոր է, և հավաքականի համար պետք է միայն մաքուր սրտով խաղալ։ Այդպես էլ գրեք,-Մալոյանի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական թվիթերը։