Երևանում նոյեմբերի 24-ից կգործարկվեն նոր արագաչափեր 19 Նոյեմբեր, 2014 16:35 Կիսվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում նոյեմբերի 24-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքեր: Երևանի Գայի պողոտայում (Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա-Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ) գործարկվելու է 1 արագաչափ' 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Զորավար Անդրանիկի փողոցում' 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Արմենակյան փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Կասյան փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Երևանի Աթոյան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Շիրակի փողոցում' 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ա. Բաբաջանյան փողոցում՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի-Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Կիսվել