Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ» Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ Կարապետյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան


Ինչ­պե՞ս կանդ­րա­դառ­նա Ամուլ­սա­րի խնդի­րը վար­չա­պե­տի վար­կա­նի­շի վրա. կար­ծիք­ներ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի տարբեր հատվածներում չլուծված խնդիրները վերաճում են հասարակական դժգոհությունների, ինչն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենում իշխող քաղաքական ուժի և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մարդիկ, որոնք մեկուկես տարի առաջ հեղափոխականի դիրքերից էին հանդես գալիս, այժմ սուր քննադատության են ենթարկում իշխանությունների քայլերը: Սա հատկապես նկատելի դարձավ Փաշինյանի՝ Ամուլսար տանող ճանապարհները ապաշրջափակելու առաջարկից հետո:

Մի փոքր մոնիթորինգից հետո պատկերացում ես կազմում ստեղծված իրավիճակի մասին. հեղափոխական ամենակարկառուն ներկայացուցիչները սկսում են բարձրաձայնել իրենց հավատի կորստի մասին:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության վարկանիշի վրա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև վերջին շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները:

«Երբ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին օրենսդիր և գործադիր իշխանությունները եկան հեղափոխական նոր դեմքերով, դրանից հետո մինչև հիմա կարելի է ասել ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում:

Սա՝ հիմնականում այն թիմի ազդեցության արդյունքում, որը Փաշինյանը ձևավորեց:

Նկատի ունեմ կառավարության թիմը և մասամբ նաև Ազգային ժողովի իր թիմը:

Երբ ասում ենք, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա միայն իր «շնորհքը» չի: Դա նաև իր թիմի ազդեցությունն է, որն այնքան էլ համալրված չէ մասնագետներով: Երբ դժգոհություններ են լինում որևէ նախարարությունից, դա անմիջապես անդրադառնում է անձամբ վարչապետի ռեյտինգի վրա, քանի որ դա իր բերած կադրերն են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարցնում եմ՝ կարո՞ղ ենք փաստել, որ սա նաև հեղափոխության նկատմամբ հասարակության էյֆորիկ տրամադրությունների ավարտն է և այն, որ մարդկանց մի ստվար զանգված սկսել է իրադարձություններին սթափ հայացքով նայել:

Սոցիոլոգը նշում է, որ մասամբ կարող է համաձայնել դիտարկման հետ: «Այսօր հասարակությունը միասեռ չէ: Էյֆորիան հեղափոխության ժամանակ և դրանից մի քանի ամիս հետո համատարած բնույթ էր կրում, իսկ հիմա մեր հասարակության մի մեծ զանգված դրանից դուրս է եկել, ավելի սթափ է, պրագմատիկ է նայում իրադարձություններին և ուզում է տեսնել իրական արդյունքներ:

Կան, իհարկե, մարդիկ, որոնք շարունակում են մնալ էյֆորիայի մեջ, որոնք շարունակում են երկրպագել, ատամներով պաշտպանել իշխանություններին»,նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ հիմա, երբ հասարակության մեջ ակնհայտորեն որոշակի խմորումներ են տեղի ունենում, հնարավո՞ր է հայտնվեն քաղաքական ուժեր և անհատներ, որոնք կփորձեն հօգուտ իրենց օգտագործել դժգոհության ալիքը:

Պողոսյանը դրական պատասխան է տալիս: «Պատմականորեն միշտ էլ այդպես է եղել: Եթե իշխանության նկատմամբ բարձրանում է դժգոհության ալիք, անպայման կգտնվեն, համոզված եմ՝ հիմա էլ կան մարդիկ և քաղաքական շրջանակներ, որոնք սպասում են այդ պահին, որպեսզի կարողանան մտնել ակտիվ քաղաքականության մեջ որպես ընդդիմադիր ուժ»,-եզրափակում է Գևորգ Պողոսյանը:

Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը նշում է, որ իշխանությունների և վարչապետի վարկանիշի բարձրանալու կամ նվազելու մասին հստակ պատկերացում կարող են տալ միայն սոցիոլոգիական հետազոտությունները, փաստացի տվյալները, սակայն մոտեցումը հետևյալն է:

«Հիմա տարաբնույթ միտումներ են ընթանում Հայաստանում: Որոշներն ունակ են բարձրացնելու, որոշներն էլ՝ նվազեցնելու կառավարության և վարչապետի վարկանիշը:

Օրինակ, աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կարող է դրական ազդեցություն ունենալ իշխող ուժի վարկանիշի վրա, իսկ Ամուլսարի խնդիրը՝ բացասական»,-ասում է Մանուկյանը:

Սոցիոլոգն անդրադառնում է նաև համացանցում առկա բանավեճերին, տրամադրություններին և մանրամասնում՝ արդյոք հնարավո՞ր է սրա միջոցով որոշակի պատկերացում կազմել հասարակական տրամադրությունների մասին: «Հայաստանի հասարակության համար համացանցը ներկայացուցչական չէ:

Համացանցում գտնվող մարդիկ էմոցիոնալ են և քաղաքական մեծ բեռնվածք ունեցող: Ինչպիսին է դրանց հարաբերակցությունը տեղեկատվական պայքարում, ուրիշ խնդիր է, որը հասարակական տրամադրությունների հետ համարյա կապ չունի: Կան այնպիսի անհայտ և հայտնի ռեսուրսներ, որոնք աշխատում են վարկանիշների բարձրացման և հակառակը՝ նվազեցման ուղղությամբ:

Ուստի համացանցի վրա պետք չէ կոնկրետ շեշտադրում կատարել, քանի որ շատ քիչ մարդիկ են այժմ կարևոր հարցերի շուրջ մտնում բանավեճի մեջ: ԶԼՄ-ները հղում են կատարում այդ փոքրիկ խմբերին, տպավորություն է ստեղծվում՝ իբր համացանցը ստեղծում է հասարակական տրամադրություններ:

Դրանք կարող են շեղվել. ով ավելի շատ փող ներդնի համացանցային քարոզչական պայքարի վրա, նա էլ կարող է հաղթող դառնալ հենց այդ պայքարում: Բայց դա չի նշանակում, որ նա հաղթում է հասարակական տրամադրությունների հետ կապված հարցերում»,-եզրափակում է Սամվել Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ինչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան