ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 19-ին կազմել է 416.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.75 դրամ (աճել է 0.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.62 դրամ (աճել է 0.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.87 դրամ (նվազել է 0,04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 217.8 դրամ, ոսկին՝ 15,966.87 դրամ, պլատինը՝ 16,130.86 դրամ: