Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն Մնացականյան Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա Հովսեփյան Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ Միրզոյան Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն Մանվելյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Նունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»


7 պատճառ, թե ինչու են կանայք լքում իրենց տղամարդականց

Lifestyle
Առավել մանրամասն ՝ այստեղ

Հեղինակավոր ամսագրերից մեկը 20-35 տարեկան գեղեցիկ սեռի 50 ներկայացուցիչների շրջանում հարցախույզ անցկացրեց ու փորձեց բացահայտել, թե ինչ պատճառներ կարող են նրանց ստիպել լքել տղամարդկանց ավելի վաղ, քան նրանք  այդ մասին կարող են գլխի ընկնել:

ՄանկամտությունԵթե դուք 25 տարեկան եք և ավելի, սակայն մինչև այժմ դեռ նախաճաշում եք մայրիկի պատրաստած նրբաբլիթներով ու ապրում եք նրա սենյակի հարևան սենյակում, ապա լրջորեն մտածելու ժամանակն է: Կանանց աշխատող, ինքնուրույն ու հասուն տղամարդ է պետք, այլ ոչ՝ մայրիկի ուրախությունն ու գանձը: Եվ եթե դուք մինչ այժմ չեք լքել հայրական տունը, հիանալի տղամարդու կերպար ստեղծելու կերպարը բավականին դժվարանում է: Ու այստեղ կապ չունի, որ դուք ֆիզիկապես շատ ուժեղ եք, կամ, ասենք, զուտ տղամարդկային մասնագիտություն ունեք:

Սեփական կենցաղի բացակայությունը կարող է թույլ սեռի կողմից ձեր նկատմամբ ուշադրության իսպառ բացակայության պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, մանկամտության կետի ներքո աղջիկները, տառապալից կկոցելով աչքերը, ներառել են նաև տեսախաղերի նկատմամբ անզուսպ սերը և ձեր բլուզների վրա սուպերհերոսների պատկերների առկայությունը, ինչպես նաև՝ անգամ ոչ բարդ որոշումներ ինքնուրույն կայացնելու անկարողությունը:

Չի ուզում հոգ տանել իր մասինԵրբ տղամարդը մի ամբողջ տարի չի կարողանում հասնել ատամնաբույժի մոտ, կամ շարունակ պատճառներ է փնտրում մարզադահլիճում մարզումը բաց թողնելու, կանանց դա նախազգուշացնում է, և նրանք մտածում են, որ, եթե իրենց զուգընկերն ի վիճակի չէ իր մասին հոգ տանել, ինչպե՞ս նրա վրա հույս դնել:

Սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը և սննդի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն իրականում վանում են կանանց, և, եթե դուք չեք կարողանում հետևել ձեր կոշիկների ու մազերի մաքրությանը, կամ ձեզ համար կարևոր չէ, թե ինչ որակի մթերքներ եք ընտրում, ուրեմն ձեզ անհաջողություններ են սպասվում: Կանայք իրենց կողքին ուզում են տեսնել մարդու, ով բավականաչափ խելացի է՝ չիփսերով չսնվելու ու իր մարմինը խնամելու համար, հատկապես, երբ նրա կողքին կին կա:

Վատ սեքսՍա ամենատարածված պատասխանն է: Կանանց ճնշող մեծամասնությունն այս կետը սառնասրտորեն մտցրել են իրենց չարաբաստիկ ցուցակի մեջ, և դա տրամաբանական է: Ժամանակակից կանայք հրաժարվում են հաշտվել սեքսի մեջ դրսևորված դիլետանտության հետ: Անխոս, դաժան է, բայց և ազնիվ: Խնդիրը բարդանում է նրանով, որ դուք կարող եք և չկասկածել, որ բարձունքում չեք, քանի որ կանայք կարողանում են ձևացնել` երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

Ամենազվարճալին այն է, որ քիչ ծանոթ տղամարդուն աղջիկներն այս մասին կարողանում են ասել, իսկ իրենց մշտական զուգընկերոջը, որ սեքսն իրենց հաճույք չի պատճառում՝ ոչ: Նրանց լքված տղամարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ինչու են իրենց լքել: Հենց այդ պատճառով էլ ահռելի քանակությամբ բաժանություններ են տեղի ունենում տղամարդկանց համար բացարձակապես անակնկալ ու անհասկանալի կերպով: Բանն այն է, որ կանայք պարզապես չեն ցանկանում վիրավորել տղամարդկանց ինքնասիրությունը, իսկ այդ տնքոցները սոսկ հիասթափության ծանր հոգոցներ են:

Դուք բազմոցային քննադատ եքՀարցված կանանցից մեկն այսպիսի մի բան ասաց` նա քննադատում էր ամեն ինչ ու բոլորին: Բոլորը վատն են, միայն ինքն է լավը… Դա անտանելի էր ու ահավոր նյարդայնացնում էր:

Իրականում վարքագծի այսպիսի դրսևորումը կանանց համար կարող է ահազանգ լինել: Երբ տղամարդն ինքնահաստատվելով ու սեփական բարդույթները խլացնելով` մեղադրում է բոլորին, ով հայտնվում է իր տեսադաշտում, սարսափելի հոգնեցնող ու ձանձրալի է: Մեղադրվելու ենթակա օբյեկտները կարող են ամենատարատեսակ լինել` սկսած կրկին պարտված ֆուտբոլային մարզչից՝ մինչև Բելգիայի արտաքին քաղաքականություն: Շատ հաճախ այդ թեմաները հետաքրքիր չեն լինում ձեր կողակիցներին, և, եթե դուք արդեն 10 րոպե, փրփուրը բերանն առած, ձեր սսկված զուգընկերուհուն ապացուցում եք, որ Թրամփն ամեն ինչ սխալ է անում, ապա նա հավանաբար կհեռանա շուտով, իսկ դուք չեք էլ նկատի:

Չի ուրախանում իմ հաջողություններով– Ինձ բարձրացրել են պաշտոնական սանդղակով, իսկ նա չկա: Սրանից էլ ամեն բան սկսվեց,- այսպես, ծանր հոգոց հանելով, իր պատմությունը սկսեց հարցված աղջիկներից մեկը:

Պատմության ավարտը լիովին կանխատեսելի էր. Զույգը բաժանվեց: Բաժանության պատճառը պարզ է, սակայն մեր ժամանակներում, երբ կանայք ավելի բարձր ու նշանակալից պաշտոններ են զբաղեցնում, բոլորովին էլ վերջինը չէ ցուցակում: Իսկապես, ինչը կարող է ավելի ցավոտ հարվածել տղամարդու ինքնասիրությանը, եթե ձեր ընտրյալն արդեն մեծ ղեկավար է, իսկ դուք՝ դեռևս համեստ աշխատակից: Անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողություններով, անգամ, եթե նա մտերիմ է, բարդ խնդիր է, սակայն այդ բարդության մեջ թաքնված է ավելորդ անգամ ձեր ընկերուհու նկատմամբ տածած զգացմունքները ստուգելու եղանակը:

Եթե ստացվեց, ուրեմն նրա նոր նշանակումը ձեր սիրո համար խոչընդոտ չէ: Բացի դրանից, ուրիշի պաշտոնական աճը կարող է հիանալի խթան լինել, բայց միայն այն դեպքում, եթե ընկերուհու աճն ընդունում եք՝ որպես առաջ շարժվելու պատճառ, այլ ոչ թե՝ կամակոր կերպով խանդում եք նրա աշխատանքային գրքույկի մեջ առկա գրառումներին: Բարձր դիրք զբաղեցնող կնոջ կողքին լինելը լրիվ իրատեսական խնդիր է ինքնատիրապետում ունեցող տղամարդկանց համար:

Չի ուզում ամուսնանալԱյս թեման կանանց համար ամենազգայուններից է, և սրա մասին նրանք անհամարձակ, գրեթե սրբազան սարսափով են խոսում: Եվ իրոք, հանդիպում եք վաղուց, իսկ խորանի մոտ ոչ ոք չի հրավիրում: Դրական հարաբերություններ ունեցող, սակայն մատին փայլող ադամանդով մատանի չունեցող աղջիկները հենց այսպես են մտածում: Կանանց մոտ սպասման ռեժիմը կարող է տարբեր տևողություն ունենալ, սակայն այն նույն ավարտն է ունենում: Հոգնելով առաջարկության սպասելուց` նրանք հեռանում են` իրենց հետևից շրխկացնելով դուռը:

Սովորաբար բաժանմանը նախորդում է սրտակեղեք երկխոսություն: Ժամանակակից կանայք սովորել են հեշտությամբ չհանձնվել ու ուզում են պարզել, թե ինչու իրենք դեռևս հարսանեկան տորթը չեն կտրել: Չէ՞ որ կյանքի լավագույն տարիներն են նրա կողքին անցկացրել, սպասել են, հույս ունեցել, ու հիմա ոչինչ չկա: Եվ եթե դուք չեք զգում, որ համատեղ ապագան հնարավոր տարբերակ է, ավելի լավ է ավարտել այդ հարաբերությունները` ոչ մեկի զուր հույսեր չտալով:

Անհասկանալի հումորի զգացում ունիԿանանց համար տղամարդու` հումորի զգացում ունենալը պարտադիր պայման է: Պարզ ասած, եթե դուք ցանկանում եք նվաճել կնոջ սիրտը, քիչ է լավ տեսք ունենալը: Անհրաժեշտ է նաև նրան ծիծաղեցնել կարողանալ: Եվ լավ կլինի, եթե դա ձեր սանրվածքով կամ պիջակի գույնով չանեք: Կանայք ասում են, որ իրենք կատակասեր տղամարդկանց են սիրում, այլ ոչ՝ ծաղրածուներին:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք կարող են հարաբերությունները խզելու մասին որոշում կայացնել, եթե ձեր հումորը թույլատրելի միջին մակարդակից ցածր է: Լպիրշների ու նույնպիսի հումորներ գերադասողների հեռախոսահամարներն անմիջապես անհետանում են աղջիկների հեռախոսներից, որովհետև ավելի մեծ տանջանք, քան այդ տրագիկոմեդիայում մասնակցություն ունենալն է, չկա: Իրենք` կանայք, չեն ձգտում դառնալ հումորի ժանրի արքաներ, սակայն հաճույքով հանդես են գալիս՝ որպես մրցավարներ: Ուշադիր հետևեք ձեր հումորներին կնոջ արձագանքին, և, եթե դուք վաղուց ծիծաղի ձայն չեք լսել, ուրեմն նա իր մտքում արդեն որոշումը կայացրել է:

ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանՎարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԵպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա ՍողոմոնյանՀետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԽաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԱդրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանՈրպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրՁեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո