Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան


«Ցորենի դաշտ կա, կոմբայն չկա». գյուղ, ուր մարդաշատ է միայն նոյեմբերին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժամը հինգից դաշտում եմ՝ մինչև տասը: Ու այդպես ամեն օր»… Մելսիկ Ալավերդյանն է՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 78-ամյա բնակիչը: Հոգսերով լի առօրյան, գրեթե բոլոր գյուղերին բնորոշ խնդիրները դժվարացնում, բայց չեն խանգարում 78-ամյա բնակչին արարել ու դաշտի ծանր աշխատանքն անել անգամ այս տարիքում:

Ժպիտով ու մեր օրերին ոչ այդքան բնորոշ լավատեսությամբ է ասում՝ «1941 թվականից էստեղ եմ՝ էս գյուղացի եմ, ոչ մի տեղ չեմ գնացել»:

Մելսիկ Ալավերդյանը նաև խանութ ունի, որի դիմաց էլ կանգնած էր զրույցի ժամանակ:

«Ես այգեգործ եմ, այգի ունեմ, ցորեն, սիմիդ, գարի եմ ցանում, լավ վազ ունեմ՝ ամեն ինչ, էս խանութն էլ կինս է աշխատացնում: Բայց շարժ չկա, գիտես, «սուտի» վազ ենք տալիս»,-ասում է նա:

Մելսիկ Ալավերդյանն աշխատանք ունի, բայց կան հարցեր, որոնք անհանգստացնում են նրան:

«Մարդկանց տեխնիկա է պետք, որ հողը վարեն, ցանեն… Երևակայի՝ չկա: Հետո պիտի գործատեղ լինի, մարդիկ «ռոճիկ» էլ ստանան: Մի 100 հոգի որ «ռոճիկ» ստանա, լավ կլինի, ոչ մի բան չկա, բայց արտագաղթ կա:

Տես՝ գյուղում մարդ չկա՝ սաղ դրսում են»,-ասում է նա ու ցույց տալիս գյուղի դատարկ փողոցները:

«Բայց որ դու մեր գյուղ նոյեմբերին գաս, չէ, կտենաս, որ մարդաշատ է: Գյուղը սիրում ա, որ գյուղամեջը մարդաշատ ա լինում: Գիտես, հույս ունեինք, որ բան կփոխվեր հեղափոխությունից հետո, բայց ոչ մի բան չի փոխվել, մեր կողքին ոչ մի բան չի փոխել՝ ձևը նույննա՝ էսա»,-պատմում է բնակիչը: 

Գյուղում շատերն են առևտրով զբաղվում, բայց, ըստ Մ. Ալավերդյանի, առաջնահերթը աշխատատեղի անհրաժեշտությունն է:

«Առևտուր են անում, բայց շարժ չկա… Փող չկա՝ շարժ էլ չկա: Նեղանալու չի ժողովրդից: Կառավարությունը, գյուղի համայնքը մի բան գոնե պիտի անեն: Որ մի տրակտոր, մի կոմբայն բերեն, ամեն ինչ կամացկամաց կդզվի, բայց չկա: Ժողովուրդն արդեն զզվել է, ցորեն է ցանել՝ կոմբայն չկա, որ հնձի: 

Տեխնիկան ժողովրդին զզվացրեց՝ ցորենի դաշտ կա, կոմբայն չկա:

 

Ջրելն էլ թանկ է: Նասոսով ժամը 4000 դրամ է, բա դա գին է՞: Գետն էլ թշնամու համար է գնում:

Բայց առաջ, հիշում եմ, պիտի Ղազախի ռայկոմի քարտուղարը խնդրեր, որ երկու նասոս անջատեինք, որ ջուրը գնա Ղազախ:

Հիմա ամբողջը Ղազախ է գնում, ո՞վ է տերը, ո՞վ տիրականը…»,-ասաց նա:

Խնդիրներին զուգահեռ՝ բնակչին զայրացնում է նաև այն հանգամանքը, որ երիտասարդները ինչ-որ բան ստեղծելու, աշխատելու ցանկություն չունեն:

«Կառավարությունը պիտի ստիպի ժողովրդին, ասի՝ էս հողը դու ես վերցնում, էս վազը՝ դու: Պիտի հարցնի՝ ի՞նչն է պատճառը, որ չես աշխատում ու հասկանա՝ որն է խնդիրը: Մի քանի մարդ են աշխատում՝ էն էլ իմ նման մեծերը: Ջահելությունը սեր չունի…

Բայց պիտի հետևից ընկնես՝ ասես՝ տղա՛ ջան, ինչի չե՞ս աշխատում, քո գործը որնա՞: Ես հիշում եմ՝ 74 թվին մեր գյուղից երկու հոգու դատեցին: Ընկերական դատ էր. աշխատանք կար՝ չէին աշխատում»,-կես կատակ հիշում է բնակիչը:

78-ամյա Մելսիկ Ալավերդյանի կողքին 32ամյա Արկադի Դալլաքյանն է: Ալավերդյանների խանութի ուղիղ դիմաց իր խանութն է՝ անունը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ «Ժաննա դ'Արկ»: Թե ինչու հենց այս անվանումը՝ Արկադին ծիծաղով ասում է՝ պատասխան չունի:

«Քրոջս անունը Ժաննա է, դ'Արկ-ն էլ ինքնա ավելացրել»,-կատակում է Արկադին: Ընդգծում է՝ 10 տարի արտագնա աշխատանքի է գնացել, բայց որոշել է այս տարի դուրս չգալ երկրից ու մնալ հարազատ գյուղում:

«Համենայն դեպս, ուրիշ աշխատանք չկա, մենք էլ ձգտում ենք գոնե առևտրով զբաղվել: Վատ լինի, թե լավ, ուրիշ ելք չկա: Համալսարանն ենք ավարտել, բայց ուզած- չուզած՝ էս գործով ենք զբաղվում: Ես հույս ունեմ, որ այստեղ ավելի լավ կլինի, սպասելիքներ ունեմ: Հետո դրսում նույն աշխատանքն ենք, էլի, անում:

Բայց եթե կարող ենք մեր հողում աշխատել, ինչ-որ բանով օգտակար լինել, ինչո՞ւ չմնանք այստեղ»,-պատմում է Արկադին:

Գյուղի երիտասարդ բնակչին երկու հարց է հուզում: Առաջինն այն խնդիրն է, որն անհանգստացնում էր նաև գյուղի ավագ սերնդի ներկայացուցչին:

«Մարդիկ ցորեն են ցանում, բայց կոմբայն չունեն, որ ժամանակին հնձեն, վարելահողերը մնում են: Ուրիշ գյուղից են գալիս, փող ենք տալիս ու վարձակալում տեխնիկան: Մյուսը Մակարավանքի՝ կիսատ թողած ճանապարհն է, որը եթե սարքեն, տուրիստական մեծ հոսք կապահովի»,-եզրափակեց բնակիչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան