Reuters-ը գրում է, որ ՄԱԿ Գլխավոր Քարտուղար Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել Իսրայելին ու ՀԱՄԱՍ խմբավորմանը “զերծ մնալ ցանկացած քայլից, որոնք կբերեին բռնության գործադրման”: Միաժամանակ նաև ՄԱԿ Գլխավոր Քարտուղարը հույս է հայտնել, որ հաշտությունը կբերի կրակի դադարեցման երկարաժամկետ համաձայնության կայացման: