BBC-ն, հղում տալով Ելիսեյան պալատի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Ֆրանսիան առաջիկայում զենքի ու զինամթերքի մատակարարում է նախատեսում իրաքյան քրդերին
“Քրդական տարածաշրջանային իշխանությունների պահանջները բավարարելու համար, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաղդադի իշխանությունների համաձայնությամբ կսկսի զենքի շտապ մատակարարում”,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերելու Սինջարիլեռներում արգելափակված հազարավոր եզդիների, ովքեր մոտ տասն օր առաջ քաշվել էին Սինջարի լեռները` սուննիական զինյալների կողմից Սինջար քաղաքի գրավումից հետո:
Հիշեցնենք, որ ամերիկյան զինված ուժերը ավիառմբահարումների են ենթարկում “Իսլամական պետություն” խմբավորման հենակետերը` նպատակ ունենալով զսպման ռազմավարություն իրականացնել Իրաքի հյուսիսի ջիհադիստ զինյալների նկատմամբ: