Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան


... Իսկ գյու­ղե­րում մար­դիկ այ­լընտ­րանք չեն գտնում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս՝ մոտ 1-2 տարիների ընթացքում, գյուղերին մոտ լինելու հնարավորություն ստեղծվեց: Ավելի շատ ժամանակ անցկացնելով մարզերում՝ հասկանում ես, որ իրականում բարդ մաթեմատիկական հաշվարկներ պետք չեն՝ պատկերացնելու, թե որոնք են այն խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: 

Ի վերջո, գյուղերը տարբեր են, բայց նման են իրենց խնդիրներով: Արտագաղթի, աշխատանքի բացակայության, սոցիալական բաղադրիչների, մթերքն իրացնելու խնդրի, կարկուտի հետևանքների մասին, իհարկե, գրվել է, գրվում է ու դեռ կգրվի, քանի դեռ գյուղերը կան ու վերջնականապես չեն դատարկվել, բայց այն, ինչի մասին ուզում եմ խոսել, ի հայտ է եկել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում:

Հարցն այն է, որ իշխանությունն այս ընթացքում բազմիցս խոսել է մի շարք երևույթների մասին, որոնք վնասում են բնությունը: Եվ շատ դեպքերում իսկապես մտահոգությունն արդարացի է: Որոշ մարզերի բնակիչների առողջության մասին մտածում են՝ չթույլատրելով այնպիսի արտադրություններ, որոնք իսկապես վնաս են մարդկանց համար: Իհարկե, այս դեպքում, օրինակ՝ Վայոց ձորի բնակիչները կարծես ցուցակից դուրս են մնացել, բայց բարձրացվող թեման այլ տիրույթում է:

Բնությունը չվնասելու համար ծառահատումների համար խիստ պատիժներ սահմանվեցին, գյուղերից մեկում էլ, օրինակ՝ արգելվել է ածուխի արտադրությունը, ինչի արդյունքում մոտ 300 մարդ գործազուրկ է մնացել: Չենք վիճում, իհարկե, բնությունը պետք է պահպանել, մանավանդ այն բնությունը, որն ամեն անգամ Հայաստանը բացահայտելու և այլ կողմից նայելու ու սիրելու հնարավորություն է տալիս: 

Իհարկե, առաջնայինը նաև մարդու առողջությունն է: Բայց խոսքը պարզապես այլընտրանքի բացակայության մասին է, ավելի շուտ՝ այլընտրանքներ առաջարկելու կարողության մասին է, ինչի վերաբերյալ մեր կատարած այցերի ժամանակ իրենց մտահոգությունն են հայտնում մարզերի գրեթե բոլոր բնակիչները: Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ գրեթե բոլոր գյուղերում մարդիկ այդ այլընտրանքը չեն գտնում:

Բացառություններ, իհարկե, կան: Օրինակ՝ վերջերս Սյունիքի մարզի Լիճք գյուղում էինք: Մեր զրուցակիցներից մեկը, ում դեռ մեր հետագա նյութերի ժամանակ կանդրադառնանք, պայքարում է, որ գյուղի դարպասները չփակվեն: Ինքն էր այդպես ասում: 

Միայնակ ապրող մարդը, որը հստակ դեմ է իր գյուղում հանքի շահագործմանը, քննադատում էր համագյուղացիներին ծառ կտրելու համար, գտել է իր այլընտրանքը. իր փոքրիկ տունը երազում է հյուրատուն դարձնել, մեծացնել պարտեզը, այն ավելի գեղեցկացնել, զբոսաշրջիկների հոսք ապահովել, որովհետև, իր պատկերացմամբ, զբոսաշրջությունն ավելի նպատակային է:

Չնայած տարիքով մեծ է, դժվարությամբ սովորել էր համակարգչից օգտվել, որ կարողանա գովազդել գյուղը՝ իր հրաշագեղ տեսարաններով, հարստություններով ու ջրվեժներով: Պատկերացրեք՝ արդեն հասցրել է քիչ թե շատ ճանաչելի դարձնել այն:

Բայց այլընտրանքն ինքն է գտել, իսկ նրա նման հնարամիտներ, հավատացեք, բոլոր գյուղերում կգտնեք, պարզապես ոմանք ուղղության կամ թեկուզև փոքր ոգևորության կարիք ունեն: Կան նաև մարդիկ, ովքեր այդ ամենի մասին մտածելու ժամանակ պարզապես չունեն, որովհետև մտածում են ձմռանը տունը տաքացնելու մասին: 

Օրինակ՝ Մեղրիի հարակից բարձրադիր գյուղերում արդարացի հարցադրում էին անում՝ ասելով՝ ինչպե՞ս է, որ մեր շրջանով գազատար է անցնում, բայց գազ չունենք, ու ինչպե՞ս է ստացվում, որ մեզ արգելում են ծառ կտրել, բայց փոխարենը ոչինչ չեն ստեղծում»: 

Բացի այս ամենից, պարզապես պետք է հաշվի առնել, որ շատ գյուղեր շարունակում են դատարկվել: Շատ ցավալի է, երբ որևէ գյուղում այգու հարուստ բերք ենք տեսնում, բայց հավաքող չկա, որովհետև դռան վրա կողպեք է: Իհարկե, կողպեքի առկայությունն իր օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներն ունի: Այո, կան մարդիկ, որոնք հողի հետ աշխատելու սեր չունեն, քաղաքներն են նախընտրում, բայց կան մարդիկ, որոնք պարզապես այլ տարբերակ չունեն, որովհետև, օրինակ՝ իրենց գյուղում մանկապարտեզ ու դպրոց չկա, ու բոլորը հստակ գիտեն, որ հենց երեխան դարձավ 3 կամ 5 տարեկան, ուրեմն՝ գյուղից գնալու ժամանակն է:

Իրականում պետք է անհանգստանալ, որ այնպես չլինի՝ մի օր գյուղերում ապրող մարդկանց առողջության մասին մտածելն անիմաստ դառնա, որովհետև գյուղերում այլևս մարդ չի մնա: Սա իսկապես լուրջ խնդիր է, ինչի մասին պետք է մտածել՝ ելքեր գտնելով նաև այլընտրանք առաջարկելու ուղղությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանԻշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ Կարապետյան