Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան


Սեփական գյուղում՝ հովեկի կարգավիճակով. Անտառաշատը միայն հիշողություններում է մարդաշատ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Անտառաշատ գյուղի մեծահասակ բնակիչների հիշողություններում գյուղը մարդաշատ է: 

Այսօր, ցավոք, անգամ գյուղը շրջապատող անտառն իր գեղեցկությամբ չի կարողանում գյուղում ստեղծել այն պատկերը, որը կա մեծահասակների հիշողություններում: 

Գյուղի բնակիչ Տիկին Փունջիկին հանդիպեցինք հողամաս գնալու ճանապարհին: 40 տարվա հարս է, միայն հանգստյան օրերին է գալիս գյուղ, որովհետև պիտի հող մշակի:

«Գնում եմ կարտոշկա քանդեմ, էնա՝ կարկուտը էկել ա, լրիվ հավասարացրել հողին: Ինչքան լոբի, վարունգ, պամիդոր կա, լրիվ փչացրել ա: Սաղ ամառը չարչարվել եմ: Ջուր չկար, վեդրոյով ջուր եմ կրել, ամեն ինչը մշակել, բայց կարկուտը մի ժամվա մեջ հավասարեցրեց հողին»,-«Փաստին» պատմելով՝ շարունակեց իր ճանապարհը:

Տիկին Փունջիկի ընտանիքը՝ փոքր որդին, հարսն ու թոռները, գյուղից հեռացել են, հիմա Կապանում են ապրում:

«Կապանում են, բայց որ հանկարծ գալիս են՝ որպես դաչնիկ, որպես ոչ թե տուն, այլ դաչա են գալիս:

Բայց էս տարի ջուր չկա՝ ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու, ու դրա համար էս տարի չեն եկել: Ու պատկերացրա՝ էստեղ 35-40 աստիճան է լինում: Դու հավատո՞ւմ ես, որ մի ասեղի չափ ջրով «բաքը» լցվի:

Պատկերացրա, փակում ենք, ամբողջ օրը մնում է, որ «բաքը» լցվի: Բայց հեռվում գտնվող աղբյուրից ջուր եք բերում, որ խմենք, օգտագործենք:

Ջրի հարցը շատ ենք բարձրացրել, բայց դեռ բան չկա: Բայց ջուրը որ լինի, ամեն ինչ էլ կստեղծվի: Գյուղացին երբեք ո՛չ սոված կմնա, ո՛չ էլ անգործ: Կաշխատի, կստեղծի, իր ընտանիքը կպահի»,-ասում է նա:

Մեր զրուցակիցն այն բնակիչներից էր, ում հիշողություններում էլ էր գյուղը մարդաշատ: «Գյուղն առաջ շատ մարդ կար, գիտե՞ս ամառն ինչքան բնակիչ կար: Հիմա կարողա շատ թվան, բայց հեսա որ կարտոշկան հավաքեն ու գնան, 10-15 ընտանիք է մնում: Էն էլ՝ մեծ տատիկները: Ջահել չկա, մնա՝ ի՞նչ անի: Արդեն հանգստանալու էլ չեն գալիս»,նեղսրտում է նա:

Հասնում ենք հողամաս, ուր կարտոֆիլի կեսը հավաքած է, կեսն էլ՝ գետնին:

«Բերքից գոհ չեմ, բայց էլի շնորհակալ ենք, որ այդ մի քիչ ջրով էսքան մշակել ենք…»,ասում է նա ու կրկին աչքին գալիս է կարկուտը: 

«Ես 40 տարվա հարս եմ՝ սրա նման կարկուտ չեմ տեսել: Երկու օր մնացել է հողի վրա, երկու օր չէր հալվել»,-շեշտեց նա: 

 

Տիկին Փունջիկն առանց գյուղի չի կարողանում ապրել, ու առկա խնդիրներն իրեն հետ չեն պահում հանգստյան օրերին կրկին գյուղի ճանապարհ ընկնելու մտքից:

«Ես չեմ կարում քաղաքում մնամ, հիվանդանում եմ, բայց որ գալիս եմ գյուղ, շատ լավ եմ լինում: Աշխատում եմ հողի հետ, թեթևանում, հանգստանում եմ, դա է ինձ փրկում: 

Ափսոս, մենակ մեր տարիքի մարդիկ են հողի հետ սիրում աշխատել, ջահելները չեն անի… 

 

Բայց զգում եմ՝ շատ են ուզում գյուղում մնան, բայց աշխատելու տեղ չկա, սովորելու տեղ չկա, վեց թոռ ունեմ, վեցն էլ Կապանում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Անտառաշատի վարչական ղեկավար Արայիկ Սարգսյանն էլ է հնաբնակներից՝ Անտառաշատն իր ծննդավայրն է: Մտովի տեղափոխվում է պատանեկության տարիների՝ 80-ականների այն դաշտը, ուր ֆուտբոլ էին խաղում:

Ասում է՝ շատ-շատ էին այն ժամանակ:

«Իսկ հիմա տարին մեկ անգամ է բանակի քեֆ ու հարսանիք լինում»,-նշում է նա՝ միաժամանակ ուրախությամբ շեշտում, որ վաղը եղբոր տղայի հարսանիքն է:

Գյուղի բազում խնդիրներին գումարվում է նաև գազաֆիկացման հարցը, իսկ ջեռուցման միակ աղբյուրն անտառն է՝ թափուկները: 

«Դպրոց էլ չունենք: 

Գյուղում ընդամենը 3 աշակերտ կա, որոնք գնում են Ուխտավայրի դպրոց, որը մեր գյուղից 3 կմ հեռու է»,-հավելում է Ա. Սարգսյանն ու նշում, որ Կապանի համայնքապետարանը ավտոբուս է տրամադրել, որը երեխաներին տանում է դպրոց ու այնտեղից տուն բերում:

Վարչական ղեկավարը համայնքապետից դժգոհ չէ, ասում է՝ ուշադիր են. «Համայնքապետարանը գյուղին նայում է, շուտով փողոցային լույսեր են անցկացնելու, վերանորոգելու են կենցաղի տունը»։

Արայիկ Սարգսյանի խոսքով, գյուղը 140 բնակիչ ունի, բայց միայն ամռանը: «Հիմնականում 91-ն են: 

Մի քանիսը մեղվապահությամբ են զբաղվում, մի երկու հոգի էլ անասուն են պահում, գյուղի կեսն էլ թոշակառուներ են: 

Գյուղից 30 մարդ ՌԴ-ում է, մի մասը՝ ընտանիքներով: 

Այս պահին 55 տուն կա, որից 10 տանն արդեն ապրող չկա»,շեշտում է նա ու ընդգծում, որ մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ զբաղվողները հիմնականում վաճառք չեն անում՝ հազիվ հասցնում են հավաքածը ձմեռվա համար պահել:

Նյութը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան