Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»


Խաղաղությունը չի կարող գալ էլիտաների միջև պայմանավորվածության արդյունքում․ Փաշինյանի ամբողջական ելույթը

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։

Համալսարանի մուտքի մոտ Հայաստանի վարչապետին դիմավորել է Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերը և շրջայցի ընթացքում ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև լուսանկարվել են Կոլումբիա համալսարանում սովորող շուրջ 25 հայ ուսանողների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորեւ՝

«Նախագահ Բոլինգեր,

սիրելի ուսանողներ,

ակադեմիայի անդամներ,

անչափ շնորհակալ եմ ձեր շատ ջերմ ներդրման համար: Ես իսկապես ուրախ եմ և ոգեշնչված եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ և վայելում եմ բարձրագույն համալսարանի արտակարգ միջավայրը, որը խթանում է ուսումը, գիտական առաջադիմությունն ու ինքնուրույն մտածողությունը:

Կոլումբիա համալսարանը հատուկ նշանակություն ունի այն հայերի համար, ովքեր ավելի քան մեկ դար ներկա են եղել այստեղ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Բոլինգերին՝ համալսարան այցելելու հրավերի համար և այն բանի համար, որ կարողանամ իմ խոնարհ ներդրումն ունենալ հայերի և Կոլումբիա համալսարանի սերտ կապերի հարուստ պատմության մեջ, որն ընդգրկում է պրոֆեսորադասախոսական կազմի շատ վաստակավոր անդամներ և ուսանողներ:

Հայկական կենտրոնը կարևոր դեր է խաղում Կոլումբիա համալսարանի` որպես համաշխարհային համալսարան առաքելությանն աջակցելու, երկխոսության և համագործակցության միջոցով, և ես ուրախ եմ, որ Հայաստանն այս գործընթացում առկա է որպես գործընկեր:

Կրթությունն ու համալսարանները կարևոր դեր են խաղում երիտասարդությանն ուղղորդելու, սոցիալական փոփոխություններն առաջ մղելու և վաղվա մեր աշխարհը վերափոխելու համար: Կրթությունն անփոխարինելի է ազատության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի հիմնարար արժեքների պահպանման և խթանման գործում:

Արդի աշխարհում, որտեղ բացառման և անհավասարությունների մասին հաղորդագրություններն անընդհատ բազմապատկվում են, այդ արժեքների պահպանումն ու դրանց գործնական կիրառումն առավել քան կարևոր է այսօր: Գլոբալ մասշտաբով ժողովրդավարական արժեքների արժեզրկմանն ու ավտորիտար միտումների ահագնացմանը հակազդելու համար աշխարհին պետք են ներառականության և առաջընթացի դրական օրինակներ, և ահա այստեղ, ես կարծում եմ, որ Հայաստանը կարևոր փորձ ունի կիսելու:

Անցյալ տարվա գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ զանգվածային բողոքի ակցիաները վերածվել էին խաղաղ հեղափոխության, որը հանգեցրեց իշխանության ոչ բռնի փոխանցման և Հայաստանի քաղաքական լանդշաֆտի խորը վերափոխման: Թավշյա հեղափոխությունը մեր երկրի առջև բացեց ժողովրդավարության ճանապարհը՝ մի գործընթացի միջոցով, որը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նկարագրեց որպես իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ:

Դա ներազգային գործընթաց էր, որը բխում էր բացառապես հայ ժողովրդի պահանջներից և ձգտումներից: Այն ոչ մի կապ չուներ աշխարհաքաղաքականության կամ արտաքին դերակատարների կողմից «ժողովրդավարության խթանման» հետ: Հայկական թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, չնայած մշակութային հարաբերականության և ժողովրդավարությունների թուլացման լայն տարածում գտած գաղափարներին:

Հեղափոխությունը Հայաստանում պայմանավորված էր հիմնարար փոփոխությունների մեծ պահանջարկով: Մարդիկ Հայաստանում ցանկանում էին ունենալ արդյունավետ և գրագետ կառավարություն, որը կարող էր պայքարել կոռուպցիայի դեմ, վերջ տալ ընտրական մանիպուլյացիաներին, կեղծիքներին և քաղաքականության մեջ հաճախորդի հոգեբանությանը, վերացնել երկար տարիներ մեր հասարակության մեջ առկա անհավասարությունն ու տնտեսական բևեռացումը, սահմանել խաղի հավասար կանոններ և նույնանման պայմաններ բոլորի համար:

Կազմավորման առաջին իսկ օրվանից Հայաստանի նոր կառավարությունը, որը ձևավորվել էր անցած 25 տարվա ընթացքում կայացած ամենաարդար խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձեռնամուխ եղավ բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը։

Համապարփակ բարեփոխումներ՝ սրանք ամենաճիշտ խոսքերն են, որոնք նկարագրում են այսօրվա Հայաստանի ոգին: Բարեփոխումներն իրականացվում են բազմաթիվ ուղղություններով, որոնք ազդում են մեր կյանքի գրեթե բոլոր հիմնարար ոլորտների վրա: Օրենքի գերակայության և հաշվետու կառավարման վրա հիմնված ուժեղ միջին խավ ունեցող ժողովրդավարական հասարակությունը մեր բարեփոխումների վերջնական նպատակն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել ներառական քաղաքական և տնտեսական ինստիտուտներ:

Մենք առաջընթաց ենք գրանցել բազմաթիվ ոլորտներում: Այսօր Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է՝ մամուլի և հավաքների կայացած ազատությամբ: Ընտրակեղծիքների և համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում ընդմիշտ փակված է։

Անկախ դատական համակարգի բացակայությունը մեր երկրում դեռևս մեծ խնդիր է: Ցավոք, իշխանության տարբեր ճյուղերի շարքում դատական համակարգը վայելում է մեր հասարակության վստահության ամենացածր մակարդակը: Ուստի պատահական չէ, որ իրապես անկախ և արդյունավետ դատական համակարգ ստեղծելու և անաչառ դատարաններ կառուցելու մեր քայլերը բախվում են լուրջ դիմադրության նրանց կողմից, ովքեր հեղափոխությունից առաջ դատական համակարգի նկատմամբ անսահմանափակ վերահսկողություն էին իրականացնում: Նրանք հասկանում են, որ դատական հաջողված բարեփոխումների արդյունքում նրանք կկորցնեն իրենց վերջին հենակետը և հույսերը` վերականգնելով իրենց քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Այդ հույսերը ոչ այլ ինչ են, քան պատրանքներ, որոնք մենք աստիճանաբար ապամոնտաժել ենք հեղափոխության յուրաքանչյուր փուլում:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումներով մենք կամրապնդենք հեղափոխության նվաճումները՝ իրական փոփոխություններ բերելով մեր քաղաքացիներին և վստահություն՝ դատական իշխանության նկատմամբ:

Տիկնայք եւ պարոնայք,

ինչպես նախկինում ասել եմ, հայկական հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական աստառ: Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որևէ շրջապտույտ չի կատարել: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ժողովրդավարությունը չի ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային գործերում և չի հարստացրել իր արտաքին քաղաքականությունը կարևոր արժեքներով, սկզբունքներով և առաջնահերթություններով:

Վստահ եմ, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ է բացում մեր գործընկերների հետ համագործակցության համար: Մասնավորապես, այն ամուր հիմք է ստեղծում Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Այս ոլորտում մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, այդ թվում վերջերս կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու համար:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ: Մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱՄՆ կառավարության և ԱՄՆ բարերար համայնքի կողմից ստացված հսկայական քաղաքական և նյութական աջակցությունը:

Ի պատասխան Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության՝ Միացյալ Նահանգների կառավարությունը ստեղծեց Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունը, որը պաշտոնապես դարձավ ամերիկյան առաջին բարեգործական ձեռնարկը՝ ստեղծված բացառապես հայ ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Դրամահավաքի զանգվածային նախաձեռնությունները փրկեցին 132,000 հայ որբերի և հարյուր հազարավոր փախստականների կյանքը:

1991-ին ԱՄՆ-ը կրկին կանգնեց հայերի և նորաստեղծ անկախ պետության կողքին: Այսօր հայ-ամերիկյան բարեկամությունը խարսխված է ընդհանուր արժեքների և մարդու իրավունքների, ժողովրդավարության և ժողովրդի արժանապատվության հարգանքի վրա:

Ես նաև կարծում եմ, որ աշխույժ և ակտիվ հայ-ամերիկյան համայնքը կարևոր գործոն է, որը կարող է նպաստել մեր գործընկերությանը: Մենք մեծ հպարտություն ենք ապրում ամերիկահայերի համար, ովքեր բիզնեսի, գիտության, արվեստի, գրականության և այլ բնագավառներում տպավորիչ բարձունքների հասնելով՝ շարունակում են հետաքրքրվել և աջակցություն ցուցաբերել նախնիների հայրենիքին:

Տիկնայք եւ պարոնայք,

անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները միասին աշխատել են բազմաթիվ ոլորտներում, ներառյալ գլոբալ անվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը, միջուկային անվտանգությունը և խաղաղապահ գործողությունները: Այսօր Հայաստանն իր 131 հոգանոց խաղաղապահ զորքերով ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների երկրորդ ամենամեծ երկիրն է, որը մասնակցում է Աֆղանստանում գործողությանը: Ավելին, Հայաստանը Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությանը նպաստողներից է: Նախկինում եւս մենք մասնակցում էինք Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողություններին:

Մենք նաև կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կառուցողական դերը և բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի տևական և ամուր խաղաղ կարգավորմանը:

Սիրելի ներկաներ,

ցավոք, Հարավային Կովկասը մնում է անկայուն տարածաշրջան, որտեղ առկա են անվտանգության մի շարք ռիսկեր: Չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունն անվտանգության մարտահրավեր է մեր ազգի համար և լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային զարգացմանը:

Լեռնային Ղարաբաղի խնդիրն ամենաբարդ և ձգձգվող հակամարտություններից մեկն է աշխարհում: Այն ծագել է դեռեւս Խորհրդային միության ժամանակ, երբ ավելի քան 90 տոկոս հայերով բնակեցված շրջանը հանձնվեց Ադրբեջանին Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ:

Այն 70 տարի մնաց Խորհրդային միության կազմում: Այդ ընթացքում տեղի ունեցան համակարգված և բռնի խտրականության դրսևորումներ հայ բնակչության նկատմամբ, ովքեր 1988-ին՝ Բեռլինի պատի անկումից շատ ավելի վաղ, ձևակերպեցին ինքնորոշման և մարդու իրավունքների իրենց հայտը:

Խորհրդային միության փլուզումից հետո՝ 90-ականների սկզբին, այն վերածվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների թատերաբեմի, ինչն ուղիղ սպառնալիք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, ովքեր ենթարկվում էին զանգվածային վայրագությունների:

1994 թվականից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց հրադադարի պայմանագիրը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը դարձել է տարածաշրջանային քաղաքականության անփոխարինելի մասը:

Կարող են լինել բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ գործուն ժողովրդավարության բացակայությունը, թե ինչու ավելի քան երկու տասնամյակ հնարավոր չեղավ լուծել հակամարտությունը: Թվում էր, թե գործընթացը մտել էր արատավոր մի շրջան, երբ տարածաշրջանի բնակիչները զրկված էին տարրական իրավունքներից, որոնք ստորադասվում էին հակամարտությունից բխող ազգային անվտանգության նկատառումներին:

Հակամարտության տրանսֆորմացիան թվում էր անհասանելի՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ցածր մակարդակի պատճառով:

Հայաստանում մենք կարողացանք հաղթահարել այդ արատավոր շրջանը: Բազմիցս ինձ հարցրել են, թե արդյոք Հայաստանի ժողովրդավարական անցումը կարող նոր հնարավորություններ բերել հակամարտության լուծման համար:

Իհարկե, Հայաստանը չի ներկայացնում ամբողջ տարածաշրջանը, եւ մենք չենք կարող խոսել տարածաշրջանում ակնկալվող ընդհանուր փոփոխություններից: Ուստի թույլ տվեք ներկայիս իրականությունն անդրադառնալ միայն զուտ հայկական տեսանկյունից:

Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց լեգիտիմությունն ու ինքնությունը չեն հիմնավորում հակամարտության ընկալումներով և չեն ցանկանում հակամարտությունն օգտագործել իշխանությունը պահելու, մարդու իրավունքների սահմանափակումը կամ դրանց խախտումներն արդարացման համար:

Թավշյա հեղափոխության ժամանակ ողջ հայ ժողովրդի առջև մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդման և բռնության դեմ պայքարի առումով մեր ստանձնած բարոյական պարտավորությունները չեն կարող անտեսվել հակամարտության տարածքում ապրող մարդկանց համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա վայելելու իր իրավունքները և որոշելու իր ապագան ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում ապրող իրենց հայրենակիցները կամ աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ:

Հայաստանը սատարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, որոնք վերջերս ընտրեցին տեղական իշխանություններ ազատ և արդար ընտրություններում:

Խաղաղությունը չի կարող գալ առանձին կլանների կամ բացառիկ էլիտաների միջև պայմանավորվածության արդյունքում: Մեզ պետք են այնպիսի կառավարություններ, որոնք հաշվետու են իրենց ժողովրդի առջև և կարող են հանրային մեծ աջակցություն վայելել հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խաղաղությունը պետք է հաստատվի մարդկանց կողմից և մարդկանց համար և կարող է գալ միայն ժողովրդի միջոցով:

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք փորձում ենք կարգավորել ԼՂ հիմնահարցը հետևյալ կարևոր քայլերով.

նախ, իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ մենք կարողացանք պայմանավորվել հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ:

Երկրորդ, պայմանավորվեցինք, որ պետք է մեր ազգաբնակչություններին նախապատրաստենք խաղաղության:

Երրորդ, ես միակողմանիորեն հայտարարեցի, որ մենք պետք է գտնենք այնպիսի խաղաղ կարգավորում, որը ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: Ես հասկացա, որ բոլոր կողմերից մարդկանց կամքը կարևոր է:

Ինչո՞ւ է կարևոր այս պարզ թվացող գաղափարի պարզաբանումը: Առանց մյուս կողմի կարիքների ճանաչման դժվար կլինի բացատրել որևէ փոխզիջման պատճառաբանությունը:

Այո, իմ հայտարարությունը միակողմանի էր, եւ որպեսզի այն ընդունելի լինի հայ ժողովրդի համար, Ադրբեջանը եւս պետք է ընդունի եւ որդեգրի նույն հռչակագիրն ու մոտեցումը:

Մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարությունը չի ստանձնել որեւէ պարտավորություն՝ բոլորի համար ընդունելի լուծում գտնելու համար: Փոխարենը, մենք շարունակում ենք լսել պատերազմի բացահայտ կամ ենթադրյալ սպառնալիքներ:

Ադրբեջանը նաև հրաժարվում է երկխոսությունից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ներկայացուցիչների հետ և փորձում է խոչընդոտել հակամարտության գոտում բնակվող մարդկանց ցանկացած շփմանն ու փոխգործակցությանն արտաքին աշխարհի հետ: Այս պայմաններում Ադրբեջանի համար պետք է անակնկալ չլինի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անվտանգության հարցում ապավինում է միմիայն Հայաստանին՝ որպես գոյատևման և զարգացման միակ երաշխավորի:

Պետք է պարզ ասենք՝ այլևս չենք հանդուրժելու ցեղասպանության սպառնալիք հայերի համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում:

Հուսով եմ, որ առաջիկա համապետական ընտրություններում Ադրբեջանը կմոտենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմանը ոչ թե որպես սպառնալիքի, այլ նորընտիր իշխանությունների հետ երկխոսելու հնարավորության:

Մեր տեսակետն է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ խաղաղությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, մանավանդ հստակ ուղերձ հղելով ուժի կիրառման անթույլատրելիության մասին։

Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան սերտորեն համագործակցեն միմյանց հետ: Ես դա դիտում եմ որպես լավ նորություն ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար, քանի որ այն ցույց կտա, որ մեծ տերություններն ի վիճակի են ոչ միայն մրցակցել, այլև համագործակցել միմյանց հետ աշխարհի գեթ մեկ առանձին տարածաշրջանում:

Ցավոք, ոչ բոլոր տարածաշրջանային խաղացողներն են դրսեւորում պատասխանատվության միևնույն գիտակցումը: Թուրքիան շարունակում է մնալ անկայունության և լարվածության աղբյուր մեր տարածաշրջանում:

Ես կարող եմ քննադատական վերաբերմունք ունենալ ներքին և արտաքին քաղաքականության շատ հարցերում, բայց պետք է խոստովանեմ, որ Հայաստանի նախորդ կառավարությունները շատ ջանքեր են գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար ինչպես 1990-ականների սկզբին, այնպես էլ 2008-2009 թվականներին:

Եղավ պայմանավորվածություն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, չնայած ողբերգական անցյալին: Այնուամենայնիվ, այդ ջանքերը մնացին անպատասխան, մերժված և անգամ շահարկվեցին Թուրքիայի կողմից, որն ստորագրեց, բայց հետո հրաժարվեց վավերացնել Ցյուրիխի արձանագրությունները:

Այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց, Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ՝ փակելով իր ցամաքային սահմանները, քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, իսկ որ ամենացավալին է՝ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:

Մենք տարածաշրջանի բնիկներն ենք և ապրում ենք այստեղ նախնադարյան ժամանակներից: Մենք վերապրել ենք Ցեղասպանությունը և կառուցում ենք ժողովրդավարական, խաղաղ և կենսունակ պետականություն: Սա իրողություն է, որը Թուրքիան պետք է ընդունի՝ դադարելով լինել անվտանգության հավերժական սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է: Այս սկզբունքի մասին խոսելիս երբեմն որոշակի միտում է դրսեւորվում արդարացիորեն ընդգծելու ինքնորոշումը և հանիրավի անտեսելու ժողովուրդների իրավահավասարությունը: Կողք կողքի ապրող ժողովուրդները պետք է միմյանց ճանաչեն որպես իրավահավասար սուբյեկտներ: Սա նշանակում է մերժել այլոց գերիշխանությունը, հպատակեցումը կամ ոչնչացումը:

Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, հարգանքի, հաշտեցման և մարդկանց հավասարության նոր ձևեր: Երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթը Հարավային Կովկասում պետք է գերիշխի առկա բոլոր հակասությունների եւ տարաձայնությունների նկատմամբ»։

Վարչապետի ելույթին հաջորդել է Կոլումբիա համալսարանի ուսանողների հետ հարցուպատասխանը. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության վիճակին և զարգացմանը, հայկական սփյուռքի դերակատարությանը, Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, հակակոռուպցիոն պայքարին, հանքարդյունաբերություն-բնապահպանություն ոլորտների միջև հավասարակշռության պահպանմանը, զինված ուժերում կանանց ծառայության հնարավորություններին և այլ թեմաների։

 

Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն