«Գոլդեն Փելիս» հյուրանոցն անցավ ՀՀ կառավարությանը
ՔաղաքականՎերջերս տեղեկություն էր տարածվել, որ հյուրանոցի սեփականատեր, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը դեռևս չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության հաշվեկշռին:
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո նա ԱԱԾ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով նա դիմել էր նախաքննական մարմնին և առաջարկել հյուրանոցը պետությանը նվիրել, բայց փաստորեն նվիրատվության ձևակերպման գործընթացն այսքան ժամանակ դեռ չէր ավարտվել։
Եվ այսօր, վերջապես, կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում ընդունվեց այն պետությանը հանձնելու մասին։
Նախագծում նշված էր՝ «Ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ դրությամբ 7 535 889 000 դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը»: