Ընտրությունները հանգիստ եւ ջերմ մթնոլորտում են ընթանում. Զարթոնքի նախկին գյուղապետ
ՔաղաքականԱրմավիրի մարզի Զարթոնք համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին որեւէ միջադեպ չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետի թեկնածու, նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը:
«Ընտրությունները շատ հանգիստ, խախանդ, լավ, ջերմ մթնոլորտում ընթանում են, որեւէ դեպք չի արձանագրվել, նախկին լարվածությունը չկա»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախկինում իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվողներից որեւէ մեկը թեկնածություն չի դրել:
Իրենից բացի եւս մեկ համագյուղացի է թեկնածություն դրել, ով ինչպես եւ ինքը նախին հանրապետական է:
Պարույր Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ից դուրս է եկել այս տավա փետրվար ամսին:
Նշենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գյուղում ստեղծված լարվածության արդյունքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: